ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 416 — Պարտավորությունների համար պատասխանատվության չափը սահմանափակելը 1.
Ամփոփում
Հոդված 416. Պարտավորությունների համար պատասխանատվության չափը սահմանափակելը 1. Պարտավորությունների առանձին տեսակների և գործունեության որոշ տեսակների հետ կապված պարտավորությունների համար օրենքով կարող է սահմանվել վնասները ոչ լրիվ հատուցելու իրավունք (սահմանափակ պատասխանատվություն): 2. Միանալու կամ այլ պայմանագրով, որով պարտատերը սպառող քաղաքացի է, պարտապանի պատասխանատվության չափը սահմանափակելու մասին համաձայնությունն առոչինչ է, եթե պարտավորության տ
Ամբողջ Տեքստ
Հոդված 416. Պարտավորությունների համար պատասխանատվության չափը սահմանափակելը 1. Պարտավորությունների առանձին տեսակների և գործունեության որոշ տեսակների հետ կապված պարտավորությունների համար օրենքով կարող է սահմանվել վնասները ոչ լրիվ հատուցելու իրավունք (սահմանափակ պատասխանատվություն):
2. Միանալու կամ այլ պայմանագրով, որով պարտատերը սպառող քաղաքացի է, պարտապանի պատասխանատվության չափը սահմանափակելու մասին համաձայնությունն առոչինչ է, եթե պարտավորության տվյալ տեսակի կամ տվյալ խախտման համար պատասխանատվության չափը սահմանված է օրենքով, կամ համաձայնությունը կայացվել է մինչև պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվության հանգեցնող հանգամանքների ի հայտ գալը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
