Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-112-Ն1 հունիսի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 հոկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-23-Ն, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածում «պաշտոնի նշանակելու» բառերը փոխարինել «պաշտոնում ընտրելու» բառերով: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 2. Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:»: Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 3. Պաշտպանի ընտրությունը 1. Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

2. Պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով` Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջադրված թեկնածուներից: Պաշտոնը ստանձնելիս Պաշտպանը տալիս է հետևյալ երդումը. «Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ` հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության և արդարության սկզբունքներին` պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ:»:

3. Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա իր ընտրության հաջորդ օրը:

4. Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում:»: Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Պաշտպանի որոշումները վարչական ակտ չեն հանդիսանում և բողոքարկման ենթակա չեն:»: Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 6. Պաշտպանի լիազորությունների դադարումը 1. Պաշտպանի լիազորությունների ժամկետը լրանում է նրա երդմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:

2. Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարում են միայն, եթե՝ 1) Պաշտպանի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել. 2) նա հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն. 3) նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը.

4) Պաշտպանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած. 5) նա մահացել է։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին:

4. Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:»: Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նա կարող է տեղեկություններ պահանջել դատարաններից` կապված սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի, 12-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և 17-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների կիրառելիության ապահովման հետ:»: Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Պաշտպանը կարող է չքննարկել անանուն բողոքները և այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և ազատությունների խախտման մասին, ինչպես նաև այն բողոքները, որոնք իր կարծիքով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին չեն վկայում կամ պահանջ չեն ներկայացնում։»: Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Պաշտպանն իրավասու է՝ »: Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) օրենքով նախատեսված հիմքերով բողոքի քննարկումը դադարեցնելու մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել են բողոքը չքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու վերաբերյալ հիմքեր.»: Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 19. Պաշտպանի անձեռնմխելիությունը Պաշտպանն իր լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի` իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում: Պաշտպանին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել առանց Ազգային ժողովի համաձայնության: Պաշտպանին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:»: Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասից հանել երկրորդ և երրորդ նախադասությունները։ Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 24. Պաշտպանի գործունեության ֆինանսավորումը 1. Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի նրանց բնականոն գործունեությունը:

2. Պաշտպանի և նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով:

3. Պաշտպանը օրենսդրությամբ սահմանված կարգով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Պաշտպանի և աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է պետական լիազորված մարմին` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

4. Պաշտպանի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում` պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունն Ազգային ժողով և Պաշտպանին է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման վերաբերյալ առարկության հիմնավորումը:

5. Պաշտպանն ինքնուրույն է տնօրինում իր ֆինանսական միջոցները:

6. Ֆինանսական և բյուջետային հաշվետվությունները Պաշտպանը ներկայացնում է համապատասխանաբար սույն օրենքի 17-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգերին համապատասխան:»: Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «փորձագետների խորհուրդ» բառերը փոխարինել «փորձագիտական խորհուրդներ» բառերով: Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հունիսի 24 Երևան ՀՕ-112-Ն Մեկնաբանություն ## - համաձայն Արդարադատության նախարարության թիվ 22 պաշտոնական տեղեկատվության սույն օրենքն ուժի մեջ է մտնում 08.07.2006 թ. Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-112-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (29.06.2006-04.02.2017) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.06.28/34(489) Հոդ.742 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 01.06.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 24.06.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 29.06.2006 Ուժը կորցրել է 04.02.2017 Հիմնական ակտ 01.06.2006, ՀՕ-112-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 21.10.2003, ՀՕ-23-Ն 21.10.2003, ՀՕ-23-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 24.07.2006, թիվ 22 ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ՀՕ-112-Ն ՀՀ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 հունիսի, 2006 թ.
Գործի #:
ՀՕ-112-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել