Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 198 — Չհարուցված կամ դադարեցված քրեական հետապնդումը նորոգելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 198AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 198 — Չհարուցված կամ դադարեցված քրեական հետապնդումը նորոգելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 198. Չհարուցված կամ դադարեցված քրեական հետապնդումը նորոգելը 1. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի չբողոքարկված որոշումն անօրինական կամ չհիմնավորված լինելու հիմքով կարող է վերացվել վերադաս դատախազի կողմից այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: 2. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշումը և այն հաստատելու մասին վերադաս դատախազի որոշումն անօրինակ

Ամբողջ Տեքստ

Հոդված 198. Չհարուցված կամ դադարեցված քրեական հետապնդումը նորոգելը 1. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի չբողոքարկված որոշումն անօրինական կամ չհիմնավորված լինելու հիմքով կարող է վերացվել վերադաս դատախազի կողմից այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

2. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշումը և այն հաստատելու մասին վերադաս դատախազի որոշումն անօրինական կամ չհիմնավորված լինելու հիմքով կարող է վերացվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից այն կայացնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, եթե այդ որոշումը դատական ստուգման չի ենթարկվել:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներն անցնելուց հետո քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշումը և այն հաստատելու մասին վերադաս դատախազի որոշումը կարող են վերացվել բացառապես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից` նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով, եթե այդ որոշումները դատական ստուգման չեն ենթարկվել: Այդ վարույթի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում է սույն օրենսգրքի 405-րդ հոդվածով սահմանված կարգը:

4. Սույն հոդվածով նախատեսված որոշումները վերացնելու դեպքում քրեական հետապնդումը հարուցվում կամ նորոգվում է, իսկ որոշման պատճենները քննիչն անհապաղ հանձնում է վարույթի մասնավոր մասնակիցներին՝ նրանց գրավոր պարզաբանելով որոշումը բողոքարկելու՝ սույն օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված կարգը և ժամկետները: Գ Լ ՈՒ Խ 27 ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել