Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱԼԲԵՐՏ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱԼԲԵՐՏ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-236 հուլիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 հուլիսի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 23 | ԱԼԲԵՐՏ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երևան

6 հուլիսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ Հ. Դանիելյանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Ալբերտ Իսկանդարյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Ալբերտ Իսկանդարյանը 15.06.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի

համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես, վերջինիս 18- րդ և 19-րդ հոդվածների պահանջներին։

Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ դիմողի կողմից պահպանվել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու օրենքով սահմանված ընդունելիության պայմանները, իսկ սույն դիմումն ըստ ձևի համապատասխանում է օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ուստի առկա չեն գործի քննությունը մերժելու օրենքով ամրագրված հիմքերը։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածին համապատասխան դիմողը միջնորդություն է ներկայացրել քննության առարկա գործով պետական տուրքի վճարումից իրեն ազատելու մասին վկայակոչելով իր գույքային դրությունը (կենսաթոշակառու լինելու և չաշխատելու հանգամանքը)։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով, 31-րդ, 69-րդ, ՀՀ

սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացի Ալբերտ Իսկանդարյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

3. Քաղաքացի Ալբերտ Իսկանդարյանին ազատել ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից։

Նախագահող

Անդամներ

6 հուլիսի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-23

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 հուլիսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-23
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել