Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1207 — Նոտարի վավերացրած կտակներին հավասարեցված կտակները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1207AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1207 — Նոտարի վավերացրած կտակներին հավասարեցված կտակները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1207. Նոտարի վավերացրած կտակներին հավասարեցված կտակները 1. Նոտարի կողմից վավերացված կտակներին հավասարեցվում են` 1) հիվանդանոցներում, հոսպիտալներում, այլ հիվանդանոցային բուժական հաստատություններում բուժվող կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում ապրող քաղաքացիների կտակները` վավերացված այդ հիվանդանոցների, հոսպիտալների և այլ բուժական հաստատությունների գլխավոր բժիշկների, բուժական մասով նրանց տեղակալների կամ հերթապահ բժիշկն

Ամբողջ Տեքստ

Հոդված 1207. Նոտարի վավերացրած կտակներին հավասարեցված կտակները 1. Նոտարի կողմից վավերացված կտակներին հավասարեցվում են` 1) հիվանդանոցներում, հոսպիտալներում, այլ հիվանդանոցային բուժական հաստատություններում բուժվող կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում ապրող քաղաքացիների կտակները` վավերացված այդ հիվանդանոցների, հոսպիտալների և այլ բուժական հաստատությունների գլխավոր բժիշկների, բուժական մասով նրանց տեղակալների կամ հերթապահ բժիշկների, ինչպես նաև հոսպիտալների պետերի, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների տնօրենների կամ գլխավոր բժիշկների կողմից. 2) զինծառայողների, իսկ զինվորական մասերի տեղաբաշխման կետերում, որտեղ չկան նոտարներ, նաև այդ զինվորական մասերում աշխատող քաղաքացիական անձանց, նրանց ընտանիքի անդամների և զինծառայողների ընտանիքի անդամների կտակները` վավերացված զինվորական մասերի հրամանատարների կողմից. 3) հեռավոր այն բնակավայրերում, որտեղ չկա նոտար, ապրող անձանց կտակները` վավերացված համայնքի ղեկավարի կողմից. 4) երկրաբանական կամ այլ նմանատիպ արշավախմբերում գտնվող քաղաքացիների կտակները` վավերացված այդ արշավախմբերի ղեկավարների կողմից.

5) Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո նավարկող նավերի վրա գտնվող քաղաքացիների կտակները` վավերացված այդ նավերի նավապետերի կողմից. 6) ազատազրկման վայրերում գտնվող անձանց կտակները` վավերացված ազատազրկման վայրերի պետերի կողմից:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված կտակները կտակարարը պետք է ստորագրի վկայի ներկայությամբ, որը նույնպես ստորագրում է կտակը: Նման կտակների նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 1205 հոդվածի կանոնները:

3. Սույն հոդվածին համապատասխան վավերացված կտակն առաջին իսկ հնարավորության դեպքում այն վավերացրած անձը պետք է ուղարկի կտակարարի բնակության վայրի նոտարին: (1207-րդ հոդվածը փոփ.

02.10.24 ՀՕ-350-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել