Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍԱԹԻ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍԱԹԻ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան7 մայիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 7 մայիսի 2009թ. ՍԴԴԿՈ - | «ՍԱԹԻ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

07 մայիսի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին

դատական կազմը

Նախագահությամբ` Կ. Բալայանի

Անդամակցությամբ՝ Վ.Հովհաննիսյանի

Զ.Ղուկասյանի

Քննության առնելով «Սաթի» ՓԲԸ-ի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Սաթի» ՓԲԸ-ն 20.04.2009թ.-ին դիմել է սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ հարկերի մասին օրենքի 15-րդ հոդվածի «զ» ենթակետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված դրույթների սահմանադրականությունը։

2.Դիմողը խնդրում է ՀՀ հարկերի մասին օրենքի 15-րդ հոդվածի «զ» ենթակետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածին, 22-րդ հոդվածի 1-ին մասին և 33.1-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։ Վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ դիմողն առաջ է քաշում հետևյալ փաստարկները.

Հայաստանի Հանրապետության «Հարկերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի ,,զ,, ենթակետի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ«…Հարկային արտոնությունները կիրառվում են հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ օրենքի ուժով, այլ ոչ թե վարչարարություն իրականացնող պետական մարմնի որևէ ակտով, հետևաբար Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած տնտեսավարող սուբյեկտ, հայտնաբերելով, որ այս կամ այն հիմքով

իրեն իրավունք է վերապահված օգտվելու հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնությունից, իրավունք ունի դրանից օգտվել իր նախաձեռնությամբ, առանց լրացուցիչ թույլտվությունների հարկային մարմնի կողմից։ Որևէ նախապայման հարկային արտոնությունից օգտվելու համար, բացառությամբ կոնկրետ, օրենքով նախատեսված, հարկային արտոնության համար նախատեսված պայմաններին համապատասխանելը,

Հայաստանի

Հանրապետության գործող որևէ օրենքով նախատեսված չէ։ Եթե օրենքով նախատեսված չէ վարչական թույլատրող ակտի հիման վրա հարկային արտոնությունից օգտվելու պայման, ապա դա նշանակում է, որ անձը ազատ է գործելու իր հայեցողությամբ։ ...«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի ,,զ,, ենթակետը զուրկ է նաև իրավական որոշակիությունից, քանի որ այդ նորմի ընթերցումից պարզ չէ, թե արդյոք հարկային արտոնությունից օգտվելու համար դրանց վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելը հանդիսանում է պարտադիր նախապայման դրանցից օգտվելու համար, թե՝ ոչ. պարզ չէ, թե ինչպիսի վարչարարություն պետք է իրականացնի վարչական մարմինը հարկային արտոնությունից օգտվող տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ. պարզ չէ, թե նշված նորմը ինչպես է հարաբերակցվում անմեղության կանխավարկածի, «լռության» իրավունքի և ձեռնարկատիրական գործունեության իրավահավասարության սկզբունքների հետ. պարզ չէ, թե համապատասխան վարույթի դեպքում, ով է կողմերից կրում ապացուցման պարտականությունը»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ. «...Այն դատավարությունը, որի արդյունքում պետք է կայացվի անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վերջնական, գործն ըստ էության լուծող դատական ակտ, պետք է պահպանվի կողմի տարրական դատավարական իրավունքները, որոնց թվին, մասնավորապես, դասվում են բացատրություն տալը, ապացույցներ ներկայացնե կայացնելը և այլն։ Այս բոլոր իրավունքներից վճռաբեկ դատարանում կողմը զուրկ է, վճռաբեկ դատարանում կողմը կարող է միայն կամա թե ակամա ունկնդրել

վճռաբեկ դատարանի

դատավորի զեկույցը։...Նշված քաղաքացիադատավարական նորմը զուրկ է նաև իրավական որոշակիությունից. պարզ չէ, թե որոնք են արդարադատության

շահերը` վճռաբեկ դատարանի պատկերացմամբ, պարզ չէ նաև դատական ակտը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու վճռաբեկ դատարանի լիազորության էությունն ու բուն իմաստը, պարզ չէ, թե վճռաբեկ դատարանը բեկանելով փոփոխելով ստորադաս դատարանի ակտը պետք է տրոհի դրա մասերը, թե ստորադաս դատարանի կատարած բաժանումը՝ բավարարելու և մերժելու մասերով, հանդիսանում է հիմք վճռաբեկ դատարանի համար իր մասնակի բեկանումները և փոփոխությունները կատարելու համար»:

և

2 «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն

սույն հոդվածում նշված գործերով դիմում կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որեւէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, եւ որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69

հոդվածի 6-րդ կետի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 2--դ կետի ա) ենթակետի պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Սաթի ՓԲԸ-ի դիմումը` ՀՀ հարկերի մասին օրենքի 15-րդ հոդվածի «զ» ենթակետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված դրույթների սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։

Նախագահող՝

/

Անդամներ՝

ՏԱՐԱՆԻ U G Խ Տ Ա Կ

ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

=

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 մայիսի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել