Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-31-Ն16 դեկտեմբերի, 2005 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 8-րդ հոդվածում` ա) երկրորդ մասում «էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» բառերով. բ) երկրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Էներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության և արժեթղթերի շուկայի բնագավառներում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»: Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:»: Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում` ա) երկրորդ մասի աղյուսակում «ԷՀ» հապավումը փոխարինել «ՀԾԿՀ» հապավումով. բ) երկրորդ մասի աղյուսակի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «10. Հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառ 1. հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ՀԾԿՀ Բ Ա Փ - Ո Հ Վ 2. ձայնային ծառայությունների մատուցում ՀԾԿՀ Պ Ա - - Ո Հ Վ 3. շարժական կապի ծառայությունների մատուցում ՀԾԿՀ Պ Ա - - Ո Հ Վ 4. հեռագրային կապի ծառայությունների մատուցում ՀԾԿՀ Պ Ա - - Ո Հ Վ 5. տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում ՀԾԿՀ Պ Ա - - Ո Հ Վ 6. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում ՀՌԱՀ Բ - - Մ - - Վ». գ) չորրորդ մասում «ԷՀ-Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կառավարող հանձնաժողով» բառերը փոխարինել «ՀԾԿՀ-Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» բառերով. դ) չորրորդ մասի վերջին պարբերությունը «մարմինը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի աղյուսակի 10-րդ կետում նշված պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների» բառերով: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հունվարի 16 Երևան ՀՕ-31-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-31-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.02.2006-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.107 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.12.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.01.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.02.2006 Հիմնական ակտ 16.12.2005, ՀՕ-31-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.05.2001, ՀՕ-193 30.05.2001, ՀՕ-193 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 դեկտեմբերի, 2005 թ.
Գործի #:
ՀՕ-31-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել