Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան5 փետրվարի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 5 փետրվարի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

05 փետրվարի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը նախագահությամբ` Հ.Նազարյանի, անդամակցությամբ` Հ.Դանիելյանի եւ Ռ.Պապայանի, քննության առնելով ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի կողմից ներկայացված դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

1. Քաղ. Ռուբեն Թորոսյանը 2009թ. հունվարի 16-ին (մտից թիվ 4-7) դիմել է

Սահմանադրական դատարան` վիճարկելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի

22 հոդվածի «ժդ» կետով սահմանված «դիմողները` ընտրելու եւ (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով» դրույթի սահմանադրականությունը: Դիմողը միջնորդել է նաեւ վերոհիշյալ դիմումի ընդունման հարցը քննելիս

հիմք ընդունել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի «ժդ» կետի

դրույթները (այսինքն` իր իսկ կողմից վիճարկվող) եւ ազատել իրեն պետական

տուրք վճարելու պարտականությունից:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 3-րդ

մասի համաձայն այդ օրենքի 69 հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է

սահմանադրական դատարան ներկայացնել նաեւ օրենքով սահմանված չափով պետական տուրք (բազային պետական տուրքի հնգապատիկի չափով) վճարելու վերաբերյալ անդորրագիր կամ միջնորդություն` պետական տուրքի վճարումից ազատելու մասին: Տվյալ դեպքում դիմողը պետական տուրք վճարելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ 27 հոդվածի 3-րդ մասում նախատեսված իր պարտականությունը չկատարելը փաստարկում է «Պետական տուրքի մասին» ՀՀ

օրենքի 22 հոդվածի «ժդ» կետում նախատեսված արտոնությամբ:

3. Դատարաններում պետական տուրքի վճարման արտոնությունները սահմանված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածում, որի «ժդ» կետը, ինչը վկայակոչում է դիմումատուն, նախատեսում է դատարաններում պետական

տուրքի վճարումից ազատում` ընտրելու եւ (կամ) ընտրվելու իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով: Սահմանադրական դատարան հասցեագրած իր դիմումով քաղ. Ռ.Թորոսյանը

բարձրացնում է օրենքի դրույթի սահմանադրականության հարց (ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետ) որպիսի գործերով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի հիմքով պետական տուրքի վճարումից ազատում նախատեսված չէ:

4. Ելնելով վերոշարադրյալից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի

մասին» ՀՀ օրենքի 27, 29 եւ 69 հոդվածներով, սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 3-րդ մասով, ՀՀ ՍԴ 2-րդ դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

Չբավարարել պետական տուրք վճարելուց ազատելու վերաբերյալ քաղաքացի

Ռուբեն Թորոսյանի միջնորդությունը եւ նրա դիմումի քննության ընդունումը մերժել:

Նախագահող`

-Հ.Նազարյան

Անդամներ`

Հ.Դանիելյան

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ԴԱՏԱՐԱՆԻ

ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

21

wus

ZZ

Ռ.Պապայան

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 փետրվարի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել