Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱՅԱՆԵ ԽԼՂԱԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱՅԱՆԵ ԽԼՂԱԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-174 հուլիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 հուլիսի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 17 | ԳԱՅԱՆԵ ԽԼՂԱԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

4 հուլիսի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Գայանե Խլղաթյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Գայանե Խլղաթյանը 2018 թվականի հունիսի 15-ին դիմել է

Սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված ՀՀ ԱԺ-ի կողմից 17.06.1998թ. ՀՕ-247, լրաց. 10.06.2014թ. ՀՕ-49-Ն) 233.1-րդ հոդվածի 1-ին մասի «Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում էե ձևակերպումը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր, այնքանով, որքանով հնարավորություն չի տալիս վճռաբեկ բողոք բերող անձին շտկելու իր թույլ տված թերությունը և կրկին վճռաբեկ բողոք բերել կցելով բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցներե։

2.Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի 2018 թվականի հունվարի 24- ի որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշման դեմ իր ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ «բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի 09.11.2017 թվականի որոշման դեմ սույն վճռաբեկ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացրել է 15.12.2017 թվականին, այսինքն օրենքով սահմանված վճռաբեկ բողոքը բերելու ժամկետի ավարտից հետո, և չի ներկայացրել միջնորդություն վճռաբեկ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասինե։

Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /ընդունված ՀՀ ԱԺ-ի կողմից 17.06.1998թ. ՀՕ-247, լրաց. 10.06.2014թ. ՀՕ-49-Ն, ՔԴՕ/ 233.1-րդ հոդվածի 1-ին մասի «Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում էե ձևակերպումը հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ, 81- րդ հոդվածներին։

Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթն անհամաչափորեն սահմանափակում է անձի դատարանի մատչելիության իրավունքը վնասելով այդ իրավունքի էությունը։ Դիմողը նշում է, որ օրենսդիրն, բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության բացակայության դեպքում, նախատեսելով որպես իրավական հետևանք վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը, անհամաչափորեն սահմանափակվում է անձի դատարանի մատչելիության իրավունքը, այն պատճառաբանությամբ, որ վերոհիշյալ դեպքում հնարավոր էր դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմքում դրված իրավաչափ նպատակին հասնել ավելի նվազ ազդեցություն ունեցող սահմանափակման միջոցով, այն է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելով, որի դեպքում անձին կտրվեր հնարավորություն վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնել կցելով բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և այդ միջնորդությունը հավաստող ապացույցները։

Ըստ դիմողի օրենսդիրը անարդարացիորեն միևնույն իրավական հետևանք է նախատեսել երկու միմյանցից էականորեն տարբերվող իրավիճակների համար։ Այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքի հետ ներկայացվել է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, և դատարանը մերժել է այն, Վճռաբեկ դատարանին վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու լիազորություն տալը լիովին արդարացված է, քանի որ վճռաբեկ բողոք ներկայացրած անձն իր միջնորդությամբ չի կարողացել հիմնավորել, որ ժամկետը բաց թողնելը պետք է համարվի հարգելի, ինչի արդյունքում Վճռաբեկ դատարանը մերժել է միջնորդությունը։ Մինչդեռ, երբ վճռաբեկ բողոք բերող անձը չի ներկայացրել միջնորդություն բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, ընդունելի չէ օրենսդրի այն մոտեցումը, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնվի առանց քննության, քանի որ նման պայմաններում, հարգելի պատճառով վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողած անձը զրկվում է վճռաբեկ բողոք բերելու իրավունքից այն պատճառաբանությամբ, որ թույլ է տվել «դատավարական այնպիսի խախտումե, որ անձը կարող էր վերացնել Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելու դեպքում։ Նման դեպքում անձին կտրվեր հնարավորություն վերոնշյալ խախտումը վերացնել և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել։

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ Վճռաբեկ դատարանը 2018 թվականի հունվարի 24-ի որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշման դեմ Գայանե Խլղաթյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ «բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշման դեմ սույն վճռաբեկ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացրել է 15.12.2017 թվականին, այսինքն օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո, և չի ներկայացրել միջնորդություն վճռաբեկ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասինե։

ՀՀ սահմանադրական դատարանն իր 2016 թվականի սեպտեմբերի 6-ի ՍԴՈ- 1296 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1249, ՍԴՈ-1254 և ՍԴՈ-1268 որոշումներում նույնաբնույթ հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելը։

Տվյալ որոշման մեջ Սահմանադրական դատարանը խնդրո առարկա դրույթի վերաբերյալ մի շարք իրավական դիրքորոշումներ է արտահայտել առ այն, որ « ... ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորման տրամաբանությունը համադրելի է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1249 որոշմամբ քննության առարկա դարձած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ՍԴՈ-1254 որոշմամբ քննության առարկա դարձած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160- րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՍԴՈ-1268 որոշմամբ քննության առարկա դարձած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իրավակարգավորումների տրամաբանության հետ։

Հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1249, ՍԴՈ-1254 և ՍԴՈ- 268 որոշումներով քննության առարկա իրավակարգավորումների և սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների բովանդակային համարժեքությունը Սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով քննության առարկա իրավակարգավորումների առնչությամբ։

Մասնավորապես, իր ՍԴՈ-1249 որոշման մեջ սահմանադրական դատարանը նշել և ՍԴՈ-1254 և ՍԴՈ-1268 որոշումներում կրկին արձանագրել է հետևյալը. «…երբ վճռաբեկ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, ապա բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունն օբյեկտիվորեն առկա իրավական անհրաժեշտություն է, հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է հնարավորություն տալ իրավասու մարմնին քննության առարկա դարձնել միջնորդության մեջ ներառված խնդրանքը։ ... երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը։ Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure) համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելովե։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խնդիրը ոչ միայն «ծանոթագրությունե բառն է, այլև այն հանգամանքը, թե շարադրանքի բովանդակությունը որքանով է հնարավորություն ընձեռում այն դատարանների կողմից որպես միջնորդություն ընկալվելու համար։ Իսկ այդպիսին ընկալվելու համար, նախ և առաջ, անհրաժեշտ է, որպեսզի բողոք բերող անձը հստակորեն ներկայացնի իր միջնորդությունը։

Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմումին կից ներկայացված փաստաթղթերի, մասնավորապես, դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունը վկայում է, որ այն, ի թիվս այլնի, պարունակում է հետևյալ պարբերությունը.

«Հիշեցում հայտնվում է նաև, որ ՀՀ վերաքննիչ դատարանից պատասխանող Գայանե Խլղաթյանը 09.11.2017թ. որոշումը ստացել է 16.11.2017թ. կոդ RL009205240 AM, իսկ ներկայացուցիչ Համլետ Խլղաթյանին թե ինչու չի ուղարկվելե ։

Ընդ որում գործին կից ներկայացված փաստաթղթերի ցանկում առկա չէ ապացույց առ այն արդյոք դիմողը վճռաբեկ բողոք ներկայացնելիս կից ներկայացրել է Վերաքննիչ դատարանի որոշումը 16.11.2017 թվականին ստացած լինելը հավաստող փաստաթուղթ։

Այսինքն խնդրո առարկա գործի շրջանակներում դատական պրակտիկան զարգացել է Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումներին համահունչ առ այն, որ երբ վճռաբեկ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, ապա բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունն օբյեկտիվորեն առկա իրավական անհրաժեշտություն է, հետապնդում է իրավաչափ նպատակ, ընդ որում, կարևոր է միջնորդության շարադրանքի բովանդակությունն այն առումով, թե որքանով է վերջինս հնարավորություն ընձեռում դատարանների կողմից որպես միջնորդություն ընկալվելու համար։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական

դատարանի մասինե սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Գայանե Խլղաթյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

4 հուլիսի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/1-17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 հուլիսի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել