ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 27 դեկտեմբերի 1997 թ. «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով` «5) համայնքի արխիվից տրամադրում է փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակները»: Հոդված 2. Օրենքի 30 հոդվածում` ա) առաջին մասից հանել «քաղաքային և գյուղական» բառերը. բ) առաջին մասի 1-ին կետը լրացնել «(սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)» բառերով. գ) առաջին մասի 2-րդ կետի «(սույն լիազորությունը թաղային համայնքի ղեկավարն իրականացնում է Երևանի քաղաքապետի համաձայնությամբ)» բառերը փոխարինել «(սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)» բառերով. դ) առաջին մասի 3-րդ կետը լրացնել «(սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)» բառերով. ե) առաջին մասի 4-րդ կետը լրացնել «(սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը») բառերով. զ) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով` «5) համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնում, հետ է վերցնում և վարձակալության է տրամադրում համայնքի սեփականություն համարվող հողերը. 6) տալիս է համայնքի տարածքում շինարարության, շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ (ներառյալ` ժամանակավոր) օբյեկտների վերականգնման, վերակառուցման, արդիականացման (բացառությամբ ներքին ընթացիկ վերանորոգման և հարդարման) և արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ սկսելու թույլտվություն. 7) տալիս է համայնքի տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման աշխատանքները սկսելու թույլտվություն. 8) համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան տալիս է համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն». է) երկրորդ մասի 2-րդ կետի «գտնվող» բառից հետո լրացնել «պետական սեփականություն համարվող» բառերը: Կետը լրացնել «(սույն լիազորությունը, բացառությամբ մինչև 20 քառակուսի մետր տարածք զբաղեցնող ժամանակավոր շինությունների համար վարձակալության տալու դեպքերի, չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)» բառերով: Հոդված 3. Օրենքի 32 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով` «3) տալիս է համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվություն (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)»: Հոդված 4. Օրենքի 33 հոդվածում` ա) հանել «քաղաքային և գյուղական» բառերը, «լիազորությունը» բառը փոխարինել «լիազորությունները» բառով. բ) 1-ին կետը լրացնել «(սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)» բառերով. գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով` «2) համայնքի տարածքում առևտրի համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան տալիս ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն. 3) տալիս է համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու (բացառությամբ շուկաներում, տոնավաճառներում, հիմնական և ոչ հիմնական շինություններում վաճառքի) թույլտվություն. 4) համայնքի տարածքում հասարակական սննդի և սպասարկման գործունեության համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան տալիս է խաղատներին, բաղնիքներին (սաունաներին), հանրային սննդի, զվարճանքի, շահումներով խաղեր կազմակերպող օբյեկտներին` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն»: Հոդված 5. Օրենքի 37 հոդվածի առաջին մասում` ա) «լիազորությունը» բառը փոխարինել «լիազորությունները» բառով. բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետ` «2) համաքաղաքային կանոններին համապատասխան տալիս է Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն»: Հոդված 6. Օրենքի 56 հոդվածի երկրորդ մասը լրացնել «Ինչպես նաև այն թույլտվությունները տալու կարգը, որոնց համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի գանձում» բառերով: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 9 հունվարի 1998 թ. ՀՕ-184 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-184 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (11.01.1998-21.06.2002) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1998.01.11/1 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 27.12.1997 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.01.1998 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 11.01.1998 Ուժը կորցրել է 21.06.2002 Հիմնական ակտ 27.12.1997, ՀՕ-184 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.06.1996, ՀՕ-75 30.06.1996, ՀՕ-75 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 դեկտեմբերի, 1997 թ.
- Գործի #:
- ՀՕ-184
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
