ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 82 — Մի քանի հայցերով գործերի միացումը և առանձնացումը 1.
Ամփոփում
Հոդված 82. Մի քանի հայցերով գործերի միացումը և առանձնացումը 1. Վարչական դատարանն իրավունք ունի գործի քննության յուրաքանչյուր փուլում մեկ վարույթում միացնելու միևնույն առարկային վերաբերող մի քանի գործ, այդ թվում՝ վարչական դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող գործեր, եթե դրանց միջև առկա է փոխադարձ կապ, և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը։ 1.1. Գործերը միացնելու հիմքերը հայտնաբերած դատավոր
Ամբողջ Տեքստ
Հոդված 82. Մի քանի հայցերով գործերի միացումը և առանձնացումը 1. Վարչական դատարանն իրավունք ունի գործի քննության յուրաքանչյուր փուլում մեկ վարույթում միացնելու միևնույն առարկային վերաբերող մի քանի գործ, այդ թվում՝ վարչական դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող գործեր, եթե դրանց միջև առկա է փոխադարձ կապ, և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը։ 1.1. Գործերը միացնելու հիմքերը հայտնաբերած դատավորը միացման ենթակա մյուս գործը քննող դատավորին անհապաղ գրավոր տեղեկացնում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքների մասին՝ առկայության դեպքում տրամադրելով նաև միացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները: 1.2. Միացման ենթակա գործերը քննող դատավորների գրավոր համաձայնության դեպքում ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում միացման ենթակա գործը փոխանցվում է այն դատավորին, որի վարույթում գտնվում է առավել վաղ վարույթ ընդունված հայցի հիման վրա հարուցված գործը, իսկ եթե հայցերը վարույթ են ընդունվել նույն օրը՝ այն դատավորին, որի վարույթում գտնվող գործն առավել վաղ է մուտքագրվել դատարան։ 1.3. Սույն հոդվածի 1.2-րդ մասում նշված դատավորը գործն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կայացնում է գործերը մեկ վարույթում միացնելու և գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում, եթե առկա չեն ինքնաբացարկի հիմքեր: Ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում դատավորը կայացնում է ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում և միացման ենթակա գործերն անհապաղ հանձնում է միացման ենթակա գործերով հայցը հաջորդն առավել վաղ վարույթ ընդունած, իսկ հայցերը նույն օրը վարույթ ընդունված լինելու դեպքում՝ հաջորդ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:
2. Վարչական դատարանն իրավունք ունի մեկ կամ մի քանի միացված պահանջներ առանձնացնելու առանձին վարույթներում։
3. Վարչական դատարանը գործերը մեկ վարույթում միացնելու կամ մի քանի միացված պահանջներ առանձնացնելու և գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշումն ուղարկում է դատավարության բոլոր մասնակիցներին։ (82 -րդ հոդվածը լրաց. 04.03.26 ՀՕ-57-Ն ) ( 04.03.26 ՀՕ-57-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
