Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՈՍԿԵ ՏԱԿԱՌ ԱԼԿՈ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՈՍԿԵ ՏԱԿԱՌ ԱԼԿՈ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան3 դեկտեմբերի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 3 դեկտեմբերի 2007թ. ՍԴԴԿՈ - | «ՈՍԿԵ ՏԱԿԱՌ ԱԼԿՈ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

03 դեկտեմբերի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին

դատական կազմը

Նախագահությամբ՝ Վ.Հովհաննիսյանի

Անդամակցությամբ՝ Հ.Դանիելյանի և Ռ.. Պապայանի

Քննության առնելով «ՈՍԿԵ ՏԱԿԱՌ ԱԼԿՈ» ՍՊԸ-ի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

«ՈՍԿԵ ՏԱԿԱՌ ԱԼԿՈ» ՍՊԸ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Սնանկության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «…նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ» բառակապակցության սահմանադրականությունը։ Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետը:

Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Գործում առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

«ՈՍԿԵ ՏԱԿԱՌ ԱԼԿՈ» ՍՊԸ-ի դիմումը՝ Սնանկության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «...նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ» բառակապակցության սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։

22 ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ՐՈՒԹՅՈՒՆ

7

"

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 դեկտեմբերի, 2007 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել
«ՈՍԿԵ ՏԱԿԱՌ ԱԼԿՈ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ… | ariognem