Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 704 — Գլխավոր կապալառու և ենթակապալառու 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 704AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 704 — Գլխավոր կապալառու և ենթակապալառու 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 704. Գլխավոր կապալառու և ենթակապալառու 1. Եթե օրենքից կամ կապալի պայմանագրից չի բխում կապալի պայմանագրում նշված աշխատանքն անձամբ կատարելու` կապալառուի պարտականությունը, ապա նա իրավունք ունի իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել այլ անձանց (ենթակապալառուների): Այդ դեպքում կապալառուն հանդես է գալիս որպես գլխավոր կապալառու: 2. Կապալառուն, որը սույն հոդվածի 1-ին կետի կամ պայմանագրի խախտմամբ կապալի պայմանագրի կատարմանը մասնակից է դա

Ամբողջ Տեքստ

Հոդված 704. Գլխավոր կապալառու և ենթակապալառու 1. Եթե օրենքից կամ կապալի պայմանագրից չի բխում կապալի պայմանագրում նշված աշխատանքն անձամբ կատարելու` կապալառուի պարտականությունը, ապա նա իրավունք ունի իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել այլ անձանց (ենթակապալառուների): Այդ դեպքում կապալառուն հանդես է գալիս որպես գլխավոր կապալառու:

2. Կապալառուն, որը սույն հոդվածի 1-ին կետի կամ պայմանագրի խախտմամբ կապալի պայմանագրի կատարմանը մասնակից է դարձրել ենթակապալառուին, պատվիրատուի առջև պատասխանատվություն է կրում պայմանագրի կատարմանը` ենթակապալառուի մասնակցությամբ պատճառված վնասների համար:

3. Գլխավոր կապալառուն, սույն օրենսգրքի 351 հոդվածի 1-ին կետի և 419 հոդվածի կանոններով, պատասխանատվություն է կրում պատվիրատուի առջև ենթակապալառուի կողմից պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար, իսկ ենթակապալառուի առջև` կապալի պայմանագրով նախատեսված պարտավորությունները` պատվիրատուի կողմից չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար: Պատվիրատուն և ենթակապալառուն իրավունք չունեն միմյանց պահանջներ առաջադրել գլխավոր կապալառուի հետ նրանցից յուրաքանչյուրի կնքած պայմանագրի խախտման կապակցությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

4. Գլխավոր կապալառուի համաձայնությամբ` պատվիրատուն իրավունք ունի առանձին աշխատանքների կատարման պայմանագրեր կնքել այլ անձանց հետ: Այդ դեպքում նշված անձինք աշխատանքը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում անմիջականորեն պատվիրատուի առջև:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել