ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 185 — Սենյակներում (շինություններում) կախվող դիմանկարներն ու նկարները պետք է շրջանակների մեջ լինեն, իսկ պլակատներն ու մյուս դիդակտիկ նյութերը` փայտե ձողերի վրա: Թույլատրվում է բոլոր շինո
Ամփոփում
Հոդված 185. Սենյակներում (շինություններում) կախվող դիմանկարներն ու նկարները պետք է շրջանակների մեջ լինեն, իսկ պլակատներն ու մյուս դիդակտիկ նյութերը` փայտե ձողերի վրա: Թույլատրվում է բոլոր շինություններում ունենալ ծաղիկներ, իսկ պատուհաններին կախել միագույն կոկիկ վարագույրներ: Ներքին հարկերի` քաղաքի փողոցներին հարող պատուհանների ապակիները անհրաժեշտ բարձրությամբ պետք է անթափանց լինեն կամ ներկված լինեն սպիտակ ներկով: Անհրաժեշտության դեպքում զորանոցի
Ամբողջ Տեքստ
Հոդված 185. Սենյակներում (շինություններում) կախվող դիմանկարներն ու նկարները պետք է շրջանակների մեջ լինեն, իսկ պլակատներն ու մյուս դիդակտիկ նյութերը` փայտե ձողերի վրա: Թույլատրվում է բոլոր շինություններում ունենալ ծաղիկներ, իսկ պատուհաններին կախել միագույն կոկիկ վարագույրներ: Ներքին հարկերի` քաղաքի փողոցներին հարող պատուհանների ապակիները անհրաժեշտ բարձրությամբ պետք է անթափանց լինեն կամ ներկված լինեն սպիտակ ներկով: Անհրաժեշտության դեպքում զորանոցի մուտքի դռներին կարող են դիտանցքեր լինեն, դրանք կարող են սարքավորվել հուսալի ներքին փականքներով և ստորաբաժանման օրապահի մոտ դուրս եկող ձայնային ազդանշանիչներով: Այդ դեպքում ներքևի հարկերի պատուհաններին տեղադրվում են ճաղացանցեր: (185-րդ հոդվածը փոփ.
14.04.11 ՀՕ-124-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
