Ավագյան — ԵԿԴ/1729/02/17
Ամփոփում
քննելով Ռուդոլֆ Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2023 թվականի «Վերաքենիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Ռուդոլֆ Ավագյանի հայցի ընդդեմ Հենրիկ Հարությունյանի իրավահաջորդ Սիրանուշ Հարությունյանի սեփականության իրավունքը ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ռուդոլֆ Ավագյանը պահանջել է Երնանի Արամի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի (հող ն դրա վրա ամրակցված շենք-շինություն) նկատմամբ ճանաչել իր սեփականո
Ամբողջ Տեքստ
(Ա ՏՏԻ ԷՐԱ, ֆ
ԱՏԵՆ
Ց)
ՀՅՅՂԻԵ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1729/02/17 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1729/02/17
Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան
Դատավորներ՝ Լ. Հովհաննիսյան
Ս. Մատինյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի հունիսի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ռուդոլֆ Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2023 թվականի «Վերաքենիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Ռուդոլֆ Ավագյանի հայցի ընդդեմ Հենրիկ Հարությունյանի իրավահաջորդ Սիրանուշ Հարությունյանի սեփականության իրավունքը ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ռուդոլֆ Ավագյանը պահանջել է Երնանի Արամի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի (հող ն դրա վրա ամրակցված շենք-շինություն) նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը ն որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 28.12.1998 թվականի թիվ 1194 որոշումն ու Երեանի Արամի փողոցի թիվ 19
2
հասցեում գտնվող անշարժ գույքի (հող ն դրա վրա ամրակցված շենք-շինություն) նկատմամբ Կադաստրի կոմիտեի կողմից Հենրիկ Հարությունյանի անվամբ կատարված իրավունքների պետական գրանցումը:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.02.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2020 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.02.2020 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.05.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.10.2023 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Ավագյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, ն տրամադրվել է տասնհինգօրյա ժամկետ՝ դրանում առկա խախտումները վերացնելու ու բողոքը կրկին ներկայացնելու համար:
Վերաքննիչ դատարանի 19.12.2023 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Ավագյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուդոլֆ Ավագյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ ու 372-րդ հոդվածները, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168Ն որոշման «Վճարահաշվարկային գործառեությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանեերը ն դրաեց լրացման կանոնների» 25-րդ կետի 1-ին ենթակետը:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրն ստորագրված չէ վճարողի կողմից, սահմանափակել է դատական պաշտպանության իր իրավունքը՝ անտեսելով այն հանգամանքը, որ ինքն այնուամենայնիվ ամբողջությամբ վճարել է պետական տուրքի գումարը, Ա արձանագրված խախտումը կրում է ձնական բնույթ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Սիրանուշ Հարությունյանի ն Հենրիկ Հարությունյանի ծանուցման հասցեները համընկնում են, ու Սիրանուշ Հարությունյանը՝ որպես սույն քաղաքացիական գործով Հենրիկ Հարությունյանի իրավահաջորդ, չնայած ծրարն իրեն հասցեագրված չլինելու հանգամանքին, սահմանված կարգով ստացել է վերաքննիչ բողոքի օրինակը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.12.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Դատարանի 15.05.2023 թվականի վճռի դեմ Ռուդոլֆ Ավագյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 5-րդ, գ.թ. 114-116).
2) Վերաքննիչ դատարանը 18.10.2023 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Ավագյանի ներկայացրած վերաքենիչ բողոքը վերադարձրել է նան այն պատճառաբանությամբ, որ «(...) վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել վերաքենիչ բողոքը ն դրան կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին, իսկ վերաքենիչ բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ (...)», «(.-.) վերաքնեիչ բողոքին կից պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ փաստաթուղթ կամ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջեորդություն չի ներկայացվել (...յ,» (հատոր 5-րդ, գ.թ. 118, 119).
3) Ռուդոլֆ Ավագյանը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ որպես պետական տուրքը վճարելու մասին ապացույց բողոքին կցելով «Դրամարկղի մուտքի օրդեր/ ՇոՏի ոՏօծլքէ ԻԲ 85476924» վերտառությամբ փաստաթուղթը:
Որպես վերաքննիչ բողոքը ն դրան կից փաստաթղթերի պատճենները կողմին ուղարկելու մասին ապացույց Ռուդոլֆ Ավագյանը 08.12.2023 թվականի դիմումին կից ներկայացրել է թիվ ԼՕ1156883024ՃԽ1 փոստային անդորրագիրը, որում որպես ստացող նշված է «ՀԵՆՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ», իսկ որպես ստացողի հասցե՝ «Ճոտծուռ, Մարզ ԵՐԵՎԱՆ Ք./Գ. ԵՐԵՎԱՆ Փ ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ Փ. 22 ՓԴ 0002» (հատոր 5-րդ, գ.թ. 132-135, 139):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի ն 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պետական տուրքը վճարված լինելու փաստը հաստատելու նպատակով ֆինանսական կազմակերպության կողմից իր հաճախորդին թղթային եղանակով տրամադրված ն թղթային ձնով դատարան ներկայացված ապացույցները որպես այդպիսին դիտարկելու հարցին' վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ հարցին. արդյո՛ք վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց որոշակի թերությամբ ուղարկելը կարող է դիտվել որպես այդ դարավարական պարտականության կատարման խախտում, այն պարագայում, երբ այդ թերության առկայությունը չի խոչընդոտել փոստային առաքանու հանձեումնՆ իրական հասցեատիրոջը վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
4
Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ նույն գլխում (Սահմանադրության 2-րդ գլուխ) ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների Ա ազատությունների վերաբերյալ 8, Սահմանադրությունոււմ ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները:
Նույն հռչակագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու ն իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիմունքով իրավունք ունի այն բանի, որ իր գործը քննվի անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից հրապարակայնորեն ն արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ Ա անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի Ա հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին ն պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից, ն որի սահմանափակումը դատարանների կողմից ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետնանքով կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետնաբար՝ քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի այպպահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային ն արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական ն արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին՝ նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացնում է ժողովրդավարական հասարակությունում (րես Կրեուզեն ըեդդեմ Լեհաստանի գործով (թիվ 28249/95 գանգատ) Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կեր 5256, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 445170 գանգատ) Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետր 34):
5
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ թ (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ճ) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետնաբար, դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձնական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի՝ օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (ի թիվս այլեի, տես Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի ն Վահան Տերյանն ըեդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Միննույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետնողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում նս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքներից (րես Ստարոշչկեն ընդդեմ Լեհաստանի գործով (թիվ 59519/00 գանգատ) Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կեւտ 125):
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ն այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն, դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը ((րե՛ս էշինգդեյեն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 8225/78 գանգատ) Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ (Թագավորության գործով (թիվ 18139/91 գանգատ) Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59):
Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն՝ գործնական ն արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տես ԱլԱդսանին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 35763/97 գանգատ) Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, էՍալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով (թիվ 34791/97 գանգատ) Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կեր 35, 36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի գործով (թիվ 4210/00 գանգատ) Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար ն հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 21638/03 գանգատ) Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):
6
Միաժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ թեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունք, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տես էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով (թիվ 6289/73 գանգատ) Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետ 26):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, Ա դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ն արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ու խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Դումիտրու Գեորգն ընդդեմ Ռումինիայի գործով (թիվ 33883/06 գանգատ) Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետր 28):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
Մինչե 14.03.2024 թվականը գործած (խմբագրութամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով Ա չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից (...): Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ ն 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո՝ վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (...):
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նան վերաքննիչ բողոքի ձնին ն բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետնանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձնին ն բովանդակությանը
7
ներկայացվող պահանջները: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերած անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնելու վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները ն վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների, այդ թվում՝ ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ բողոք ներկայացնող անձանց համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկն էլ վերաքննիչ բողոքին սահմանված կարգով ն չափով պետական տուրքը վճարելու փաստը հավաստող ապացույցը կցելու պահանջն է: Նշված պահանջն ուղղված է պետական տուրք վճարողների՝ պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններին կամ պաշտոնատար անձանց պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նան համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա օրենքով դրված պետական տուրքը ճիշտ հաշվարկված ն ժամանակին վճարված լինելու փաստն ստուգելու պարտականության պատշաճ կատարումն ապահովելուն: Հետնաբար՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պետական տուրքը վճարելու փաստը հաստատող ապացույցը պետք է լինի այնպիսին, որ միանշանակորեն հնարավոր լինի եզրահանգում կատարել համապատասխան պարտականությունը կատարված լինելու վերաբերյալ (տես Գոհար Հակոբյանն ընդդեմ Հակոբ Հակոբյանի, երրորդ անեձ ՀՀ եուրարակաե պալատի թիվ ԱՐԴԼ2707/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2024 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության ն Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարնոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տես Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ- 1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈՂՎ257 Ա այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ՝
- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
8
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձենական պահանջներով,
-իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմերը ն սույն գործի փաստերը դիտարկել վերը շարադրված դրույթների ու դիրքորոշումների լույսի ներքո:
««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները ն դրանց լրացման կանոնները» հաստատելու Ա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 20.05.2004 թվականի թիվ 131--Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 ն 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ Ա լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնություննեի 66կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները ն դրանց լրացման կանոնների» (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետի համաձայն` նույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող ն (կամ) վճարահաշվարկային ծառայություննե մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը ն (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների Ա (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային 29, փաստաթղթեր) վավերապայմանները ն դրանց լրացման կանոնները (այսուհետ նան՝ Կանոններ):
Հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ նուն կարգը սահմանում է հետնյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները ն դրանց լրացման կանոնները՝
1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ ն (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը ն (կամ) գործարքների կատարումը՝ (...),
դ. Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր), (...):
Հավելվածի՝ «Վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման ընդհանուր կանոններ» վերտառությամբ 4-րդ գլխում ներառված 14-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետնյալ կանոնները. Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող.
1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,
9
2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,
3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը ըստ ԻՍՈ (ՏՕ) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,
4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը: Այդ նպատակով, օրինակ, կարող է նշվել.
ա. բյուջե ուղղված վճար, եթե վճարումն ուղղված է բյուջետային պարտավորությունների կատարմանը, (...):
5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.
ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում՝ իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նան լիազոր անձի ստորագրությունը,
բ. էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված՝ գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագիր ն (կամ) այլ միջոց: Ընդ որում՝ գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, առանց վճարային քարտի ն էլեկտրոնային փողի օգտագործման, կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ կանխիկի մուտքագրում, վճարում ն փոխանցում իրականացնելու դեպքում «ստորագրություն» վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար՝ գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով, (...),
8) «Անունը, ազգանունը կամ անվանումը», վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը ն ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում, կամ անվանումը՝ իրավաբանական անձ լինելու դեպքում,
9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը՝ գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,
10) «Գումարը (թվերով ն (կամ) բառերով)» դաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով ն բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը՝ թվերով ն (կամ) բառերով:
Հավելվածի 23-րդ կետի համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունը «Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր)» փաստաթուղթը կիրառում է՝ (...)
4) տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայության (...) համար կանխիկով վճարման դեպքում, (...):
Հավելվածի 24-րդ կետի համաձայն՝ «Մուտքի հայտարարությունը» բաղկացած է երեք փաստաթղթից՝ Մուտքի հայտարարագրից, Մուտքի անդորրագրից ն Մուտքի օրդերից: Մուտքի անդորրագիրը տրամադրվում է կանխիկի մուտքագրում իրականացնող անձին, որը հավաստում է գործարքի կատարումը, իսկ Մուտքի հայտարարագիրը ն Մուտքի օրդերը
10
պահվում են ֆինանսական կազմակերպության համապատասխան
ստորաբաժանումներում (...):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր)» փաստաթղթի համար Հավելվածի 25-րդ կետով սահմանվում են հատուկ վավերապայմաններ ն դրանց լրացման կանոններ: Ընդ որում, Հավելվածի 24-րդ կետին համապատասխան կանխիկի մուտքագրում իրականացնող անձին տրամադրվող գործարքի կատարումը հավաստող փաստաթղթում՝ Մուտքի անդորրագրում, Հավելվածի 25-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աղյուսակի համաձայն` պարտադիր պետք է լրացվեն հետնյալ դաշտերը՝ «փաստաթղթի անվանումը», «փաստաթղթի համարը», «փաստաթղթի կազմման ամսաթիվը», «ֆինանսական կազմակերպության անվանումը», «վճարողի անունը, ազգանունը», «շահառուի անունը, ազգանունը կամ անվանումը», «կրեդիտագրվող բանկային հաշվի համարը կամ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները», գումարը (թվերով ն (կամ) բառերով), արժույթը (բառերով կամ կոդով), «գործարքի նպատակը», «միջնորդավճարը»:
Նույն աղյուսակի համաձայն |տող 14բ «վճարողի ստորագրությունը» դաշտը պարտադիր պետք է լրացված լինի Մուտքի հայտարարագրում:
Նույն աղյուսակի համաձայն |տող 15|՝ «ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձնակերպող աշխատակցի անունը, ազգանունը ն (կամ) գործարքը ձնակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նան ստորագրությունը» դաշտը պարտադիր պետք է առկա լինի ֆինանսական կազմակերպությանը Մուտքի հայտարարագիրը թղթային եղանակով ներկայացնելու դեպքում: Միննույն ժամանակ նշված դաշտը ենթակա է պարտադիր լրացման «Մուտքի հայտարարություն» վճարահաշվարկային փաստաթուղթը կազմող բոլոր փաստաթղթերում, բացառությամբ գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կողմից տրամադրված Մուտքի անդորրագրի (տես Գոհար Հակոբյանն ընդդեմ Հակոբ Հակոբյանի, երրորդ անձ ՀՀ նոտարական պալատի թիվ ԱՐԴԼԶ707/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2024 թվականի որոշումը):
Կանոններով սահմանված պահանջների հասցեատերերը առաջին հերթին, վճարահաշվարկային կազմակերպություններն են, որոնք, կրելով տարբեր վճարային գործիքների կիրառմամբ իրենց հաճախորդների դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու վճարելու կամ փոխանցելու վճարահաշվարկային գործառնությունները սպասարկելու բազմաթիվ, այդ թվում՝ հաճախորդին մատուցված ծառայությունների ն (կամ) նրա մասնակցությամբ կատարված գործարքների փաստը հավաստող վճարահաշվարկային փաստաթղթեր տրամադրելու գործառույթներ, «Վճարահաշվարկային համակարգերի ն վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում վճարահաշվարկային ծառայություններն օրենքների ն իրավական այլ ակտերի խախտումներով մատուցելու, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքների Ա դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի դրույթները խախտելու համար: Ինչ վերաբերում է վճարահաշվարկային կազմակերպությունների հաճախորդ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (տվյալ դեպքում պետական տուրք վճարողներին), ապա վերջիններիս վրա չեն կարող դրվել ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային փաստաթղթերը քննարկվող կանոնների պահանջների խախտմամբ տրամադրելու բացասական հետնանքները, առավել նս այն իրավիճակներում, երբ բողոքարկման իրավունքն իրացնելիս անձը՝ դատարանին ներկայացրե է այնպիսի ապացույց, որը միանշանակորեն հնարավորություն է տալիս եզրահանգելու պետական տուրքը վճարելու պարտականությունը
11
կատարված լինելու վերաբերյալ: Հակառակ իրավաընկալումը հանգեցնում է Կոնվենցիայով ն ԼՍահմանադրութամբ երաշխավորված հիմնական իրավունքների անհարկի սահմանափակման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը ն դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան: Բողոք ներկայացնողը վերաքենիչ բողոքը ն դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան:
Մինչե 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում է (...) բողոքը գործին մասնակցող անձանց (...) ուղարկելու մասին ապացույցները (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավորվում է գործին մասնակցող անձանց պատշաճ ձնով ուղարկել բողոքի ն դրան կից փաստաթղթերի պատճենները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նան, որ բողոքի ն դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող անձանց՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք ն արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին ն դրա բովանդակությանը (րես ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի թիվ ԵԱՔԴ/0212/04/6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու՝ արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մասնակցող այլ անձանց, ն արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության ն իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը: Նշված պահանջը չպահպանելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձն ըստ էության կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջը, ն բողոքն ուղարկվել է գործին մասնակցող անձանց թեկուզն որնէ թերությամբ նշված հասցեով կամ անվանմամբ, սակայն թերությունն այնպիսին չէր, որ խոչընդոտեր փոստային առաքանու հանձնումը հասցեատիրոջը, ապա միայն այդ հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելը գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականության դրսնորում է ն կհանգեցնի անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակման (տե՛ս Վաչագան Ավդալյանն ըեդդեմ Իրիեա Ավդալյանի ն Իննա Տեր-Անտոնյանցի թիվ ԵԴ/23700/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 15.05.2023 թվականի վճռի դեմ Ռուդոլֆ Ավագյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանը 18.10.2023 թվականի
12
որոշմամբ Ռուդոլֆ Ավագյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձրել է նան այն պատճառաբանությամբ, որ «(...յվերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել վերաքենիչ բողոքը ն դրան կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին, իսկ վերաքննիչ բողոքի պատճեեը դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ (...)», «(...) վերաքենիչ բողոքին կից պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ փաստաթուղթ կամ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել (...)»:
Ռուդոլֆ Ավագյանը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ որպես պետական տուրքը վճարելու մասին ապացույց կցելով «Դրամարկղի մուտքի օրդեր / Շոտհ -օօօքէ Ի 85476924» վերտառությամբ փաստաթուղթը: Ռուդոլֆ Ավագյանը 08.12.2023 թվականի դիմումին կից ներկայացրել է նան վերաքննիչ բողոքը ն դրան կից փաստաթղթերի պատճենները կողմին ուղարկելու վերաբերյալ թիվ ԼՕ1156883024ի/ փոստային անդորրագիրը, որում որպես ստացող նշված է «ՀԵՆՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ», իսկ որպես ստացողի հասցե՝ «ճոոծուռ, Մարզ ԵՐԵՎԱՆ Ք./Գ. ԵՐԵՎԱՆ Փ ՓԱՎՍՏՈՍ
ԲՈՒԶԱՆԴԻ Փ. 22 ՓԴ 0002»:
Վերաքննիչ դատարանի 19.12.2023 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Ավագյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է նան այն պատճառաբանությամբ, որ «/(...) վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է մուտքի թիվ 85476924 օրդերը, որում բացակայում է վճարողի ստորագրությունը»:
Վերը նշված դիրքորոշումների ն վկայակոչված իրավական նորմերի համատեքստում անդրադառնալով վերաքննիչ բողոքին կից որպես պետական տուրքը վճարած լինելը հավաստող ապացուց ներկայացված փաստաթղթի բովանդակությանը՝ «Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Վերաքննիչ դատարանի 18.10.2023 թվականի որոշման մեջ նշված խախտումը վերացնելու նպատակով Ռուդոլֆ Ավագյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված փաստաթղթում առկա են հետնյալ վավերապայմանները՝ փաստաթղթի անվանումը՝ «Դրամարկղի մուտքի օրդեր/ Շոտհ օօօլք», փաստաթղթի համարը՝ «ԻԹ 85476924», ֆինանսական կազմակերպության անվանումը՝ «Հայփոստ ՓԲԸ», սպասարկող ՓԲ համարը՝ «0010», կրեդիտագրվող բանկային հաշվի համարը՝ «900005016010», վճարողի անունը, ազգանունը` «ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱԳՅԱՆ», վճարողի հանրային ծառայությունների համարանիշը՝ «11111111», գործարքի նպատակը՝ «Դատական տուրքկոդ 20. մեկնաբանություն՝ ԵՐԵՎԱՆ ՍԱՐՅԱՆ 24 Բ 66 ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԵԿԴ/1729/02/17», փաստաթղթի կազմման ամսաթիվը՝ «2023-12-05 16:39:21», արժույթը «ՀՀ դրամ/ձի/Ծ», գումարը՝ «10000», միջնորդավճարը՝ «300», ընդամենը գումարը՝ «10300», գումարը բառերով՝ «տասը հազար երեք հարյուր դրամ»: Փաստաթղթում առկա չէ վճարողի ստորագրությունը, սակայն այն պարտադիր լրացման ենթակա դաշտ է ոչ թե ի հավաստումն գործարքի կատարման հաճախորդին տրամադրվող փաստաթղթում՝ Մուտքի անդորրագրում, այլ՝ Մուտքի հայտարարագրում, որը պահպանվում է ֆինանսական կազմակերպությունում:
Ռուդոլֆ Ավագյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված փաստաթղթի ուսումնասիրությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն վերը շարադրված Կանոնների համաձայն՝ ի հավաստումն գործարքի կատարման ֆինանսական կազմակերպության կողմից հաճախորդին տրամադրված Մուտքի անդորրագրում «ֆինանսական կազմակերպության` գործարքը ձնակերպող աշխատակցի անունը, ազգանուը ն (կամ) գործարքը ձնակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նան ստորագր
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/1729/02/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
