Կարապետյան — ԵԴ/0072/01/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի հունիսի 1-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք 17րդ ն 18րդ հոդվածներով 0նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել ն վարույթ է ընդունվել թիվ 10194020 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2020 թվականի դեկտեմբերի 23ի որոշմամբ Արմենուհի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: 2020 թվականի դեկտեմբերի 24-ին մեղադրյալ Ա.Կարա
Ամբողջ Տեքստ
ջա Հ» ԵԴ/0072/01/21
Ի: 22 Ֆ "
/ ՏՏ ւի
Մ Ռ-Ք.1՝ Գ ՏԻՑ -
(12 Ն |
ի Սրան լ
ՍՏ ե ( Հ.
ՖՊՈՒ.2- ի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Մ.Պապոյան
Դատավորներ` Մ.Արղամանյան
ԱՄնացականյան
14 ապրիլի 2023 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 10-ի որոշման դեմ ամբաստանյալ Արմենուհի Աշոտի Կարապետյանի պաշտպան Շ.ՀՇարությունյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի հունիսի 1-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք 17րդ ն 18րդ հոդվածներով 0նախատեսված
հանցագործությունների հատկանիշներով հարուցվել ն վարույթ է ընդունվել թիվ 10194020 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2020 թվականի դեկտեմբերի 23ի որոշմամբ Արմենուհի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին մեղադրյալ Ա.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
2021 66լթվականի հունվար 13ին քրեական գործը մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 16-ի դատավճռով Ա.Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործության համար ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
3. Պաշտպան Շ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՃՇՇ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մարտի 10-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 16-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննի դատարանի հվերոնշալ որոշման Օ դեմ պաշտպան
Շ.Շարությունյանը 2022 թվականի հունիսի 25-ին բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ::
' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
3
Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակը, վկայակոչելով գործով ձեռք բերված ն դատական քննության ընթացքում հետազոտված մի շարք ապացույցներ, նշել է, որ դրանք բավարար չէին Ա.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117րդ հոդվածով մեղավոր ճանաչելու համար:
6. Միաժամանակ, բողոք բերած անձը նշել է, որ ԱԿարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական ապատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
7. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 10-ի որոշումը բեկանել, ճանաչել ն հռչակել Ա.Կարապետյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Արմենուհի Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «/Ն/ա ամուսնու եղբոր որդու Արմեն Գաբրիելյանի կողմից 2020 թվականի մայիսի 19-ին ժամի 15:00-ի սահմաններում, Երնան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 172րդ շենքի 26-րդ բնակարան այցելելուց հետո, իրենց ընտանիքների միջն ժամանակի ընթացքում ձնավորված անբարյացակամ փոխհարաբերություններից դրդված, պահանջել է դուրս գալ բնակարանից, խոհանոցում գտնվելու ընթացքում կենցաղային օգտագործման ափսեներ է նետել Արմեն Գարրիելյանի ուղղությամբ, որոնք դիպել են մարմնի տարբեր մասերին, ապա գետնից վերցնելով կուրրված ավանի կփոր՝ հարվածել է քթին պատճառելով աջ բազկի քերծվածքի ն առողջության թեթն
4
վնասի հատկանիշներ պարունակող՝ քթի մեջքի սալջարդ վերքի ձնով մարմնական վնասվածքներ»-:
9. Առաջին ատյանի դատարանը դատավճռով արձանագրել է հետնյալը. «(...) Դատարանը (...) հատրատված է համարում, որ Արմենուհի Կարապերյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներին:
Դատարանի նման հետնությունը հիմնված է տուժող Ա. Գարրինյանի, ամբաարանյալ Ա.Կարապարյանի ցուցմունքների, դատաբժշկական
փորձաքննության թիվ 0653 եզրակացությամբ արձանագրված մարմնական վնասվածքների վրա, գործով հերազովտված մյուս ապացույցներն անուղղակի են ն դրանք ածանցվում են տուժողի ն ամիատրանյալի հայտնած տեղեկություններից: Դատարանն արձանագրում է, որ վերը նշված ապացույցների միանգամայն բավարար են հանցանք կատարելու մեջ Արմենուհի Կարապետյանի անմեղության կանխավարկածը հաղթահարկլու ն նրա մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքում հաստաւտված համարկու համալ (..)»:
10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) (Վ/երաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արմենուհի Կարապարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հողվածով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչելը նպատակ է հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից ն պավժից:
Այդ առումով Առաջին ատյանի դատարանի հետնությունները հիմնավորված ու պատճառարանված են, իսկ քրեսւկան գործի փաստական հանգամանքների մասին Առաջին ավյանի դատարանի հետնությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխաւնելու ն ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածով ամբաստանյալ Արմենուհի Կարապաերյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չլինելու վերաբերյալ փաստարկները քրեական գործի նյութերում իրենց հատրավումը չեն 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 250:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 87-94:
5
գտնում, հետնարար՝ չեն կարող հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բնկանկու համալ (..)»':
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված ն պատճառաբանված են արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյա` ԱԿարապետյանի մեղավորության վերաբերյալ՝։ ստորադաս դատարանների հետնությունները:
12. `Բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ն քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս ն լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջնեի պահպանումը, ինչպես նան ուսումնասիրության ն գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետնության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքում ամբաստանյալ Ա.Կարապետյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետնության:
3. Մասնավորապես Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ
Ա.Կարապետյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքում հաստատվւմ է տոժող Ա.Գաբրիելյանի, ամբաստանյալ
Ա.Կարապետյանի ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննության թիվ 0653 եզրակացությամբ ն ամբաստանյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություննեը կառուցվե՝ լր լեն գորի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի ն համոզիչ վերլուծությունների հիման վրա՞:
14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ 4 Տե՛ս քրեական զործ, հատոր 4, թերթեր 30-42:
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ ն 10-րդ կետերը:
6
Ա.Կարապետյանի մեղավորության վերաբերյալ՝։ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված ն պատճառաբանված են:
5. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջե բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյոք ամբաստանյալ ԱԿարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
16. 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 35-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Քրեական գործ չի կարող հարուցվել ն քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթն՝
(-))
6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:
Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Դատարանը, հայտնաբերելով քրեական հեվփապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաարանյալի նկատմամիը քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը ն քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել ն քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
17. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիփավորությամի կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու փարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախաւտեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ (..)»:
7
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Անձն ազատվում է քրեական պավասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետեյալ ժեւմկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...):
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչն դավաւվճոխ օրինական ուժի մեջ մտնելու պահը: (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն` «Դիտավորությաւմը մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պավզճառելը, որն առաջացրել է առողջության Օ 0կարճատնե քայքայում կամ ընդհանուր աշխավունակության աննշան կայուն կորուստ`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապափիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետնաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական
պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ ամբաստանյալ Ա.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղսագրվող արարքն ավարտվել է 2020 թվականի մայիսի 19ինշչ: Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիոր կայացվել է 2021 թվականի օգոսվտսի 16-ին, որը 6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
8
բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2022 թվականի մարվմփ 10-ինձ:
19. Նախորդ կետում մեջբերված ն վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1617րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75- րդ հոդվածի Լնե մափ 1ին կետով նախատեսված քրեական
պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2022 թվականի մայիսի 19-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացվել է 2022 թվականի հունիսի 25-ին», ուստի նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել, ն քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
20. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Ա.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին
ստորագրությունը պետք է վերացնել:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361- րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արմենուհի Աշոտի Կարապետյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 16-ի դատավճիռը ն ՀՀ Ց Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
9
վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 10-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
2. Ամբաստանյալ Արմենուհ Աշոտի Կարապետյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել ն քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Յ Ամբաստանյալ Արմենուհի Աշոտի Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
ՕՕ) Ը :ՍՕՇԱՆՅԱԵՆԽ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 ապրիլի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/0072/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
