ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ — Հոդված 5 — Համայնքի բյուջեի կորուստների գումարի հաշվարկման և նախատեսման կարգը 1.
Ամփոփում
Հոդված 5. Համայնքի բյուջեի կորուստների գումարի հաշվարկման և նախատեսման կարգը 1. Փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար պետության կողմից փոխհատուցման ենթակա համայնքի բյուջեի կորուստների գումարը հաշվարկվում է որպես յուրաքանչյուր տարում համայնքի բյուջեի կորուստների և լրացուցիչ եկամուտների հաշվարկային գումարների դրական տարբերություն (այսուհետ` փոխհատուցման ենթակա գումար): 2. Համայնքի բյուջեի կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկ
Ամբողջ Տեքստ
Հոդված 5. Համայնքի բյուջեի կորուստների գումարի հաշվարկման և նախատեսման կարգը 1. Փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար պետության կողմից փոխհատուցման ենթակա համայնքի բյուջեի կորուստների գումարը հաշվարկվում է որպես յուրաքանչյուր տարում համայնքի բյուջեի կորուստների և լրացուցիչ եկամուտների հաշվարկային գումարների դրական տարբերություն (այսուհետ` փոխհատուցման ենթակա գումար):
2. Համայնքի բյուջեի կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով (կցվում է) սահմանված բանաձևերի (այսուհետ` բանաձևեր) կիրառմամբ:
3. Եթե համայնքի եկամուտները նվազեցնող կամ ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկելու համար բանաձևերը կիրառելի չեն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկման տարվա ընթացքում Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ:
4. Համայնքների բյուջեներին պետության կողմից տվյալ տարում փոխհատուցման ենթակա գումարները` ըստ առանձին համայնքների, հաստատվում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ այդ օրենքով:
5. Սույն հոդվածի համաձայն` փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար պետության կողմից համայնքների բյուջեներին փոխհատուցման ենթակա գումարները հատկացվում են տվյալ տարվան հաջորդող երկրորդ տարվա պետական բյուջեից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: (5-րդ հոդվածը խմբ.
27.11.08 ՀՕ-214-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
