Կարապետյան — ԵԴ/0392/02/20
Ամփոփում
քննելով (Կամուրջե ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գևորգ Կարապետյանի ընդդեմ Ընկերության` 11.11.2013 թվականին կնքված և 09.11.2016 թվականին թիվ A13P030-2 համաձայնագրով փոփոխված աշխատանքային պայմանագիրն անորոշ ժամկետով կնքված համարելու, նախկին պաշտոնում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար սկսած 12.11.2019 թվականից մինչև հարկադիր պարապուրդի վերջին օրը միջին աշխատավարձը բռնագանձելու, 602.272,5 ՀՀ դրամ գումար որպես տուժանք հ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0392/02/20
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
Դատավորներ՝
Ա. Պետրոսյան
Կ. Չիլինգարյան
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0392/02/20
2021թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2021 թվականի հոկտեմբերի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով (Կամուրջե ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գևորգ Կարապետյանի ընդդեմ Ընկերության` 11.11.2013 թվականին կնքված և 09.11.2016 թվականին թիվ A13P030-2 համաձայնագրով փոփոխված աշխատանքային պայմանագիրն անորոշ ժամկետով կնքված համարելու, նախկին պաշտոնում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար սկսած 12.11.2019 թվականից մինչև հարկադիր պարապուրդի վերջին օրը միջին աշխատավարձը բռնագանձելու, 602.272,5 ՀՀ դրամ գումար որպես տուժանք հաշվեգրված, չվճարված աշխատավարձի կետանցված յուրաքանչյուր օրվա համար 11.06.2020 թվականի դրությամբ բռնագանձելու պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գևորգ Կարապետյանը պահանջել է անվավեր ճանաչել տնօրենի 11.11.2019 թվականի թիվ 1108 հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում՝ վերստուգողի պաշտոնում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը: Գևորգ Կարապետյանի ներկայացուցիչը 11.06.2020 թվականի նախնական դատական նիստում ներկայացրել է հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը թույլատրելու մասին միջնորդություն, որով խնդրել է փոփոխել հայցի առարկան, այն է՝ անորոշ ժամկետով կնքված համարել
11.11.2013
թվականին
համաձայնագրով
փոփոխված
Կարապետյանի
միջին
կնքված
և
09.11.2016
աշխատանքային
աշխատավարձը՝
թվականին
պայմանագիրը,
հարկադիր
թիվ
A13P030-2
բռնագանձել
պարապուրդի
Գևորգ
ամբողջ
ժամանակահատվածի համար՝ սկսած 12.11.2019 թվականից մինչև հարկադիր պարապուրդի վերջին օրը, բռնագանձել 602.272,5 ՀՀ դրամ որպես տուժանք հաշվեգրված չվճարված աշխատավարձի կետանցված յուրաքանչյուր օրվա համար սույն միջնորդությունը Դատարան մուտք անելու օրվա դրությամբ, վերականգնել նախկին պաշտոնում, հաշվեգրել և բռնագանձել տուժանք չվճարված աշխատավարձի կետանցված յուրաքանչյուր օրվա համար սույն միջնորդությունը Դատարան մուտք անելու օրվանից մինչև դատական ակտի կատարման օրը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Լ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 02.11.2020 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.03.2021 թվականի որոշմամբ Գևորգ Կարապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 02.11.2020 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Հայկ Մալխասյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, (Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասը, կիրառել է (Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի (ժե կետը, որը չպետք է կիրառեր, և չի կիրառել նույն օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասը, 88-րդ հոդվածի 2-րդ մասն ու 3-րդ մասի (գե և (ժե կետերը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով (Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի (ժե կետը, իր որոշման հիմքում դրել է այն
3
եզրակացությունը, որ հայցվորին աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցելու իրավասությունը վերապահված է գործատուի բաժնետերերի ընդհանուր ժողովին, և այնուհետ եզրակացրել է, որ ընդհանուր ժողովն այդ իրավասությունը չի իրագործել: Մինչդեռ, սույն գործով հայցվորի հետ աշխատանքային պայմանագիրը չի լուծվել վաղաժամկետ, այլ լուծվել է դրա ժամկետը լրանալու հիմքով, ուստիև վկայակոչված իրավանորմը վերաբերելի չէ վերստուգողի հետ աշխատանքային պայմանագրի լուծմանը՝ դրա ժամկետը լրանալու հիմքով։ Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը բաժնետերերի ընդհանուր ժողովին վերապահել է մի լիազորություն, որը ժողովին որևէ նորմատիվ իրավական ակտով վերապահված չէ:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով (Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի, 88-րդ հոդվածի 2-րդ մասի, նույն հոդվածի 3-րդ մասի (գե և (ժե կետերի պահանջները, հանգել է սխալ հետևության այն մասին, որ եթե բաժնետերերի ընդհանուր ժողովի նախագահը չի կարող համարվել վերստուգողի գործատու, ապա ընկերության տնօրենը վերստուգողի հետ հարաբերություններում առավել ևս չի կարող համարվել վերջինիս գործատու։ Մինչդեռ, գործատուն վերստուգողի կամ ցանկացած այլ աշխատողի համար իրավասուբյեկտությամբ օժտված իրավաբանական անձն է, և ոչ այդ անձի այս կամ այն մարմինը։
Այլ
անձին
որպես
վերստուգող
ընտրելը
նախկին
վերստուգողի
հետ
իրավահարաբերությունները չշարունակելուն ուղղված հստակ կամահայտնություն է, ինչը ինքնին բավարար է որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը ժամկետը լրանալու հիմքով լուծելու համար, իսկ այդ կամահայտնության մասին ծանուցելու մասով որևէ հատուկ ընթացակարգ սահմանված չէ։ Տվյալ պարագայում բաժնետերերի ընդհանուր ժողովի
13.09.2019
թվականի
թիվ
03
արձանագրությամբ
ընդունված
որոշմամբ
հանձնարարվել և լիազորվել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Նահապետյանին՝
ծանուցագիր
ուղարկելու
Կարապետյանին`
պաշտոնավարման
ժամկետը
Ընկերության
լրանալու
վերստուգող
պահից
վերջինիս
Գևորգ
հետ
աշխատանքային հարաբերությունները դադարելու վերաբերյալ, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Ժամկետն
ավարտվելու
հիմքով
որոշակի
ժամկետով
կնքված
աշխատանքային
պայմանագրի լուծման իրավասությունը, ինչպես նաև Ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը (բացառությամբ (Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքով և կանոնադրությամբ ժողովի և խորհրդի բացառիկ իրավասություն հանդիսացող հարցերի) (Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի ու 3-րդ մասի (ժե և (գե կետերի համաձայն պատկանում են տնօրենի իրավասությանը: Ուստի, Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն փաստը, որ գործատուն, ի դեմս նման իրավասություն ունեցող տնօրենի, աշխատողին թույլ չի տվել շարունակելու աշխատանքը և հայցվորին հայտնել է աշխատանքային հարաբերությունները չշարունակելու իր կամքը: Աշխատողը չի շարունակել աշխատանքը, իսկ գործատուն չի ընդունել նրա աշխատանքի արդյունքը:
Տվյալ դեպքում (Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասը հանդիսանում է հատուկ նորմ, որն ամեն դեպքում ենթակա է կիրառման և բացառում է վերստուգողի հետ աշխատանքային պայմանագիրն անորոշ ժամկետով կնքված համարելը:
4
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 05.03.2021 թվականի որոշումը և ամբողջությամբ օրինական ուժ տալ Դատարանի 02.11.2020 թվականի վճռին, կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 11.11.2013 թվականին Ընկերության և Գևորգ Կարապետյանի միջև կնքվել է թիվ A13P030 աշխատանքային պայմանագիրը, որի համաձայն՝ գործատուն աշխատողին ընդունել է աշխատանքի գործատուի վերստուգողի ժամանակավոր պաշտոնակատարի, իսկ ՀՀ Կենտրոնական բանկում որպես վերստուգող գրանցվելու պահից՝ վերստուգողի պաշտոնում (հատոր 1-ին, գ.թ. 29-33).
2) Ընկերության բաժնետերերի 09.11.2016 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 04
արձանագրության
համաձայն՝
11112016
թվականից
Գևորգ
Կարապետյանը
վերանշանակվել է Ընկերության վերստուգողի պաշտոնում՝ պաշտոնավարման երեք տարի ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 36-37).
3) Ընկերության բաժնետերերի 13.09.2019 թվականի տարեկան ընդհանուր ժողովի թիվ 03 արձանագրությունից կատարված քաղվածքի 3.1 կետի համաձայն՝ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշել է Ընկերության վերստուգող Գ. Կարապետյանի պաշտոնավարման
ժամկետը լրանալու
պահից՝
12.11.2019
թվականից
վերստուգողի
պաշտոնում նշանակել Վանիկ Իվանյանին՝ պաշտոնավարման 3 (երեք) տարի ժամկետով, (...): Նույն քաղվածքի 3.5 կետի համաձայն՝ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշել է հանձնարարել և լիազորել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Նահապետյանին Ընկերության վերստուգող Գևորգ Կարապետյանին ուղարկելու ծանուցագիր՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու պահից վերջինիս հետ աշխատանքային հարաբերությունները դադարելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 60).
4) Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նախագահ Դավիթ Նահապետյանի կողմից
23.09.2019
թվականին
Գևորգ
Կարապետյանին
ուղղված
լիազորությունների
դադարեցման վերաբերյալ ծանուցման համաձայն՝ վերջինիս հայտնվել է հետևյալի մասին. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի 09.11.2016 թվականի թիվ 04 նիստի արձանագրությամբ
վերստուգողի
որոշվել
պաշտոնում՝
էր
11.11.2016
Գևորգ
պաշտոնավարման
Կարապետյանին
3
տարի
վերանշանակել
ժամկետով,
և
նշված
արձանագրության հիման վրա Գևորգ Կարապետյանի և Ընկերության միջև 09.11.2016 թվականին
կնքվել
է
համաձայնագիր՝
կնքված
աշխատանքային
պայմանագրում
փոփոխություն կատարելու մասին, որով նրա պաշտոնավարման ժամկետը սահմանվել էր (Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի նորմերի և Ընկերության կանոնադրության 12.1 կետի դրույթների համաձայն։ Գևորգ Կարապետյանի՝ որպես Ընկերության վերստուգողի պաշտոնավարման ժամկետը լրանում է 12.11.2019 թվականին, և նրա վերջին աշխատանքային օրն է 11.11.2019 թվականը: Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ընկերությունում առկա չէ վերստուգողի աշխատանքի կարգ և 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան աշխատանքային
ծրագիր՝
Գևորգ
Կարապետյանին
առաջարկվել
է
մինչև
նրա
5
պաշտոնավարման
ժամկետը
լրանալը
առաջնորդվել
միայն
Ընկերության
խորհրդի
որոշումներով և գրավոր հանձնարարականներով, ինչպես նաև ձեռնպահ մնալ առանց ընկերության խորհրդի հետ համաձայնեցնելու որևէ գործողություն կատարելուց: Ծանուցման վրա առկա է (ստացա բնօրինակըե գրառում և ստորագրություն, և հայցվորն ընդունում է այն փաստը, որ ստորագրությունը կատարված է իր կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 55).
5) Ընկերության տնօրեն Ա. Տերյանի 11.11.2019 թվականի թիվ 1108-Ա հրամանի 1-ին կետի համաձայն՝ Հաշվապահական հաշվառման բլոկին հրամայվել է սահմանված կարգով և ՀՀ աշխատանքային օրենսգրքի ուժով Գևորգ Կարապետյանի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ, 2-րդ կետի համաձայն՝ ծանուցել Գևորգ Կարապետյանին անհապաղ Ընկերությանը
վերադարձնել
Ընկերության
սեփականությունը
հանդիսացող
և
իր
տիրապետման ու օգտագործման ներքո գտնվող համակարգիչը (...), 4-րդ կետի համաձայն՝ Տեղեկատվական համակարգի անվտանգության և կառավարման բաժնին հրամայվել է 2019 թվականի նոյեմբերի 12-ից (Աութլուքե (Outlook) համակարգից արգելափակել և հեռացնել ([email protected]ե օգտագործողի հասցեն, 2019 թվականի նոյեմբերի 12-ից փակել AS-Bank համակարգում (GEVORG.KARAPETYANե օգտագործողի մուտքը, 5-րդ կետի համաձայն՝
Անձնակազմի
կառավարման
բաժնին
հրամայվել
է
պատշաճ
կերպով
ծանոթացնել Գևորգ Կարապետյանին տվյալ հրամանի բովանդակությանը (...) (հատոր 1-ին, գ.թ. 48).
6) ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 04.12.2019 թվականի թիվ 1/917Ա որոշման համաձայն՝ որոշվել է գրանցումից հանել Ընկերության վերստուգողի պաշտոնում գրանցված Գևորգ Կարապետյանին, վերստուգողի պաշտոնում գրանցել Վանիկ Իվանյանին (հատոր 1-ին, գ.թ. 32)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝(Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ բաժնետիրական ընկերության վերստուգողի հետ որոշակի ժամկետով կնքված պայմանագրից ծագող իրավահարաբերությունների նկատմամբ կիրառման ենթակա օրենսդրության, ինչպես նաև բաժնետիրական ընկերության վերստուգողի հետ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը դրա ժամկետը լրանալուց հետո անորոշ ժամկետով կնքված համարելու իրավական հնարավորության հարցերին։
Ա (Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի
1-ին
քաղաքացիական
մասի
համաձայն՝
օրենսգրքին
նույն
օրենքը
համապատասխան
Հայաստանի
սահմանում
Հանրապետության
է
բաժնետիրական
ընկերությունների իրավական վիճակը, նրանց ստեղծման, գործունեության իրականացման և դադարեցման կարգը, բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև
6
ապահովում է բաժնետերերի, պարտատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի
Հանրապետությունում
ստեղծված
կամ
ստեղծվող
բաժնետիրական
ընկերությունների վրա:
Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու համար ժողովն ընտրում է Ընկերության վերստուգող հանձնաժողով (վերստուգող): Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) իրավասությունները և ստուգումների անցկացման կարգը սահմանվում են նույն օրենքով և Կանոնադրությամբ: Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) հետևում է Ընկերության կառավարման
մարմինների
որոշումների
կատարմանը,
ստուգում
է
Ընկերության
փաստաթղթերի համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերին ու կանոնադրությանը (...):
Օրենքի
91-րդ
հոդվածի
3-րդ
մասի
համաձայն՝
վերստուգող
հանձնաժողովի
անդամներին (վերստուգողին) ընտրում է ժողովը` 3 տարի ժամկետով: Վերստուգող հանձնաժողովը
(վերստուգողը)
հաշվետու
է
ժողովին:
Վերստուգող
հանձնաժողովի
անդամների (վերստուգողի) վարձատրության և (կամ) ծախսերի փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են ժողովի որոշմամբ: Վերստուգող հանձնաժողովի անդամ (վերստուգող) կարող է լինել Ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված ցանկացած ֆիզիկական անձ: Ընկերության վերստուգող հանձնաժողովի քանակական կազմը սահմանվում է կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ, բայց չի կարող երեք հոգուց պակաս լինել: Կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ Ընկերության վերստուգող հանձնաժողովի իրավասությունները կարող են դրվել վերստուգողի վրա (): ՀՀ
աշխատանքային
օրենսգրքի
10-րդ
հոդվածի
1-ին
մասի
համաձայն՝
եթե
աշխատանքային հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով, ապա նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակասում դրանց էությանը, կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող աշխատանքային օրենսդրության նորմերը: Կորպորացիաների ստեղծման և գործունեության կապակցությամբ կորպորացիայի, դրա մասնակիցների և կորպորացիայի կառավարման մարմինների միջև ծագում են կորպորատիվ իրավահարաբերություններ, որոնց կարգավորումը, կորպորացիայի տեսակով պայմանավորված, իրականացվում է իրավունքի համապատասխան ճյուղի իրավանորմերով։ Ըստ այդմ՝ բաժնետիրական ընկերությունների իրավական վիճակը, նրանց ստեղծման, գործունեության իրականացման և դադարեցման կարգը, բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև բաժնետերերի, պարտատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, (Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքով և իրավահարաբերությունների նկատմամբ
կիրառելի
այլ
օրենքներով
և
իրավական
ակտերով:
Բաժնետիրական
ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու համար Օրենքն
ընկերության
ժողովին
իրավունք
է
վերապահում՝
ընտրելու
Ընկերության
վերստուգող հանձնաժողով կամ վերստուգող, որի հիմնական գործառույթն Ընկերության կառավարման
մարմինների
որոշումների
կատարմանը
հետևելը,
Ընկերության
փաստաթղթերի համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերին ու կանոնադրությանն
ապահովելն
է։
Բաժնետիրական
ընկերության
և
դրա
7
ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնող անձի՝ ընկերության վերստուգողի միջև նախևառաջ ծագում են կորպորատիվ իրավահարաբերություններ, որոնք կարգավորվում են կորպորատիվ օրենսդրությամբ: Վերոգրյալով հանդերձ՝ բաժնետիրական ընկերության
և
վերստուգողի
միջև
կարող
են
ծագել
նաև
կորպորատիվ
իրավահարաբերություններից բխող այնպիսի իրավահարաբերություններ, որոնք կրում են ածանցյալ
բնույթ
և
կոչված
են
ապահովելու
իրավահարաբերություններից
բխող
իրականացումը։
իրավահարաբերության
Ածանցյալ
իրավունքների
բուն՝
և
կորպորատիվ
պարտականությունների
գոյությունը
բացառապես
պայմանավորված է հիմնական իրավահարաբերության առկայությամբ։ Առավել մանրամասնելով վերոնշյալ դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Ընկերության նկատմամբ ստանձնած իր գործառույթները լիարժեք կերպով իրականացնելու համար Ընկերության և վերստուգողի միջև կարող են ծագել նաև աշխատանքային
հարաբերություններ։
Այդուհանդերձ,
վերստուգողի
իրավական
կարգավիճակով պայմանավորված՝ նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը տարբերվում է ընկերության աշխատակիցների հետ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվող աշխատանքային պայմանագրերից, քանի որ այն ուղղված է բացառապես վերստուգողի՝ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող գործառույթի կազմակերպումն ու անխոչընդոտ իրականացումն ապահովելուն:
Հետևաբար, Ընկերության և վերստուգողի միջև առկա կորպորատիվ-աշխատանքային համալիր իրավահարաբերությունները կարգավորվում են ինչպես կորպորատիվ, այնպես էլ աշխատանքային օրենսդրությամբ, ընդ որում ՀՀ աշխատանքային օրենսգիրքը կիրառելի է այնքանով, որքանով այն չի հակասում կորպորատիվ օրենսդրությամբ սահմանված հատուկ նորմերի պահանջներին:
Բ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է`
(...) 2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային
պայմանագրի
լուծումը
ձևակերպվում
է
գործատուի
ընդունած
անհատական իրավական ակտով, (…):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, բացառությամբ նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ:
Նույն
հոդվածի
5-րդ
մասի
համաձայն`
եթե
որոշակի
ժամկետով
կնքված
աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի
8
լուծվում նույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Վկայակոչված
իրավանորմերի
մեկնաբանությանը
ՀՀ
վճռաբեկ
դատարանն
անդրադարձ է կատարել Խորեն Նասիբյանն ընդդեմ (Ինտերալկոե ՍՊԸ-ի և (Ինտերալկոե
ՍՊԸ-ն ընդդեմ Խորեն Նասիբյանի թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով 20072017 թվականի որոշմամբ։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ընդհանուր կանոնն այն է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունները
դադարում
են:
Օրենսդիրը
նշված
կարգից
սահմանել
է
մեկ
բացառություն, այն է` եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում օրենքով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Նման իրավակարգավորումից բխում է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի լրանալն ինքնին չի հանգեցնում աշխատանքային պայմանագրի դադարման, եթե պայմանագրի երկու կողմերն էլ դրսևորում են աշխատանքային հարաբերությունները շարունակելու կամք, այսինքն` աշխատողը շարունակում է աշխատանքը, իսկ գործատուն` ընդունում նրա աշխատանքի արդյունքը, ինչպես
նաև
կողմերը
շարունակում
են
իրացնել
աշխատանքային
պայմանագրով
նախատեսված իրենց իրավունքներն ու պարտականությունները: Ուստի, այն դեպքերում, երբ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո աշխատողը փաստացի շարունակում է աշխատել և աշխատանքային պայմանագիրը չի լուծվում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով, որից հետո աշխատանքային պայմանագիրն արդեն չի կարող լուծվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 111-րդ հոդվածով սահմանված` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով: Նման դեպքերում աշխատանքային պայմանագիրը, համարվելով անորոշ ժամկետով կնքված պայմանագիր, կարող է լուծվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված այլ հիմքերով:
Սույն գործով, նկատի ունենալով բողոքի հիմքում բարձրացված հարցադրումը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն խնդրին, թե արդյոք ՀՀ աշխատանքային
օրենսգրքի
111-րդ
հոդվածի
5-րդ
մասը
և
դրա
կապակցությամբ
արտահայտված վերոնշյալ իրավական դիրքորոշումը կարող է կիրառելի համարվել բաժնետիրական ընկերության վերստուգողի հետ հարաբերությունների նկատմամբ, ի մասնավորի, երբ աշխատանքային հարաբերությունների ծագման նախադրյալն աշխատողի՝ որոշակի ժամանակահատվածի համար օրենքով սահմանված կարգով ընտրված լինելու իրավաբանական փաստն է։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը բաժնետիրական ընկերության վերստուգողի համար սահմանել է հատուկ իրավական կարգավիճակ՝ նրա պաշտոնավարման նախադրյալ դիտարկելով Ժողովի կողմից վերջինիս ընտրությունը և սահմանափակելով
պաշտոնավարումը
երեք
տարի
ժամկետով։
Հետևաբար,
ՀՀ
աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով վերստուգողի հետ անորոշ ժամկետով
աշխատանքային
պայմանագրի
կնքման
իրավական
հնարավորությունը
9
բացակայում է, իսկ հակառակ եզրահանգումը կհակասի կորպորատիվ օրենսդրությամբ սահմանված հատուկ նորմի պահանջին։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքային հարաբերությունների ծագման նախապայմանն աշխատողի ընտրված լինելն
է
տվյալ
աշխատատեղում,
որն
օրենքով
սահմանափակված
է
հստակ
ժամանակահատվածով, այդ ժամանակահատվածը լրանալու փաստի ուժով դադարում է գոյության
ունենալ
աշխատանքային
հարաբերությունների
ծագման
նախադրյալը,
և
արդյունքում դադարում է նաև կողմերի միջև գոյություն ունեցող աշխատանքային հարաբերությունը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անկախ պայմանագրի լուծման վերաբերյալ գործատուի կողմից ծանուցման պահանջը պահպանված լինելուց կամ աշխատանքային հարաբերությունները փաստացի շարունակվելու հանգամանքից, հատուկ նորմի ուժով՝ ժամկետն ավարտվելու հիմքով վերստուգողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը համարվում է դադարած:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հանգում է ամփոփիչ հետևության բաժնետիրական ընկերության և վերստուգողի հետ հարաբերությունների նկատմամբ
ՀՀ
աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումը կիրառելի չէ։ Գ Անդրադառնալով բաժնետիրական ընկերության վերստուգողի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու կարգին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը
Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի (ժե կետի համաձայն՝ բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրությունը և նրանց (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։ Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ժողովներում: Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրության հարցն արտահերթ ժողովում կարող է քննարկվել, եթե վերջինս որոշում է ընդունել Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի)
կամ նրա առանձին
անդամների լիազորությունների
վաղաժամկետ դադարեցման մասին։
Նշված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի)
ընտրությունը
դադարեցումը,
ուստի
և
որոշակի
նրանց
ժամկետով
(նրա)
լիազորությունների
կնքված
աշխատանքային
վաղաժամկետ
պայմանագրի
գործողության ժամկետը լրանալու հիմքով վերստուգողի լիազորությունների դադարեցումը չի ենթադրում բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից համապատասխան որոշման ընդունում: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ աշխատանքային
օրենսգրքի
18-րդ
հոդվածի
2-րդ
մասի
իմաստով
(գործատուե
հասկացությունը պետք է մեկնաբանել տառացի նշանակությամբ` նույն օրենսգրքի ընդհանուր կարգավորման համատեքստում՝ չփոփոխելով տվյալ իրավանորմի իմաստը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդված, (Նորմատիվ իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդված): Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ 1.
Գործատուն
աշխատանքային
հարաբերության
այն
մասնակիցն
է,
որն
աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը:
10
2. Գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից, և ֆիզիկական անձը (…): Իսկ նույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպության կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերություններում որպես գործատուի ներկայացուցիչ հանդես է գալիս կազմակերպության ղեկավարը (տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ և այլն) (…):
Վկայակոչված իրավանորմերի բովանդակային համադրումից հետևում է, որ ՀՀ աշխատանքային
օրենսդրության
իմաստով
գործատուն
(ոչ
ֆիզիկական
անձ)
այն
իրավաբանական անձն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը, հետևաբար (գործատուե եզրույթը չի կարող նույնացվել գործատու իրավաբանական անձի առանձին մարմինների, այդ թվում ընկերության տնօրենի կամ բաժնետիրական ընկերության դեպքում՝ բաժնետերերի ընդհանուր ժողովի հետ:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դատարանը մերժել է հայցն այն հիմնավորմամբ, որ գործատուն աշխատանքային պայմանագիրը
լուծելուն
ուղղված
գործուն
միջոցներ
է
ձեռնարկել՝
այդ
մասին
արձանագրելով ընդհանուր ժողովի արձանագրությամբ, և պայմանագիրը լուծելու մասին ծանուցել է աշխատողին, այսինքն` առկա է Պատասխանողի կողմից աշխատանքային հարաբերությունները չշարունակելու կամքը, իսկ ինչ վերաբերում է պայմանագրի լուծման մասին անհատական իրավական ակտ չընդունելուն, ապա որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը օրենսդրի կողմից սահմանված ժամկետը լրանալու հիմքով լուծելու դեպքում անհատական իրավական ակտի ընդունումը որևէ դերակատարություն չունի պայմանագիրը լուծված համարելու համար, եթե գործատուի կամքի ազատ դրսևորումն ակնհայտորեն վկայում է պայմանագրի լուծման մասին: Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտել է, որ Հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ փաստական հանգամանք և այն հիմնավորող ապացույց, որը կվկայեր որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը անորոշ
ժամկետով
կնքված
համարելու
և
կողմերի
միջև
աշխատանքային
հարաբերությունները շարունակվելու մասին:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի
վճիռը
բեկանել
և
գործն
ուղարկել
է
նոր
քննության
հետևյալ
պատճառաբանություններով՝
1) բաժնետիրական ընկերության վերստուգողի համար գործատուն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն է՝ որպես կառավարման բարձրագույն մարմին։ Հայցվորի հետ աշխատանքային հարաբերություններում գործատուի որևէ պաշտոնատար անձ ինքնուրույն չէր կարող հանդես գալ որպես գործատու և գործատու կարող է հանդես գալ միայն բաժնետերերի ընդհանուր ժողովը: Հետևաբար, Գևորգ Կարապետյանին ուղղված 23092019 թվականի ծանուցումը չի կարող համարվել աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով աշխատանքային
հարաբերությունները
դադարեցնելու
մասին
գործատուի
կողմից
աշխատողին ներկայացված ծանուցում, քանի որ այդ ծանուցումը ստորագրել է (Կամուրջե
11
ՓԲԸ-ի (Բաժնետերերի ընդհանուր ժողովի նախագահե հանդես եկած Դավիթ Նահապետյանը, ով չի կարող վերստուգիչ Գևորգ Կարապետյանի հետ հարաբերություններում հանդես գալ որպես գործատու։
2) Գևորգ Կարապետյանին ուղղված 23092019 թվականի ծանուցման մեջ նշում չկա՝ տվյալ հարցով բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշման կամ դիրքորոշման մասին և ոչ էլ այն մասին, որ Դավիթ Նահապետյանը գործում է ընդհանուր ժողովի հիման վրա կամ ժողովի անունից։
3) Հայցվորի աշխատանքային պարտականությունների կատարման համար անհրաժեշտ էլեկտրոնային միջոցներն արգելափակելը կատարվել է Ընկերության տնօրենի 11112019 թվականի թիվ 1108-Ա հրամանի հիման վրա, որում ևս նշում չկա Ընկերության 13092019 թվականի
բաժնետերերի տարեկան
ընդհանուր ժողովի որոշման
(քաղվածքի)
կամ
հրամանում նշված գործողությունները Կամուրջի բաժնետերերի ընդհանուր ժողովի անունից կամ նրա հանձնարարությամբ կատարելու մասին:
4) գործի նյութերում չկա ո՛չ բաժնետերերի ընդհանուր ժողով գումարելու մասին խորհրդի
որոշում,
ո՛չ
բաժնետերերի
ընդհանուր
ժողովին
մասնակցելու
մասով
վերստուգողին արված որևէ ծանուցում: Դատարանն առհասարակ չի անդրադարձել Գևորգ Կարապետյանի այն պնդումներին, որ բաժնետերերի ընդհանուր ժողով չի հրավիրվել և չի կայացել։
5) Ընկերության 13092019 թվականի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի թիվ 03 արձանագրությունից քաղվածքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով ոչ արժանահավատ ապացույց է, որը չի կարող դրվել վիճելի իրավահարաբերության լուծման հիմքում։ Գործի նյութերում բացակայում է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված անհատական իրավական ակտը՝ Հայցվորի հետ կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով այն լուծելու մասին։
6) Օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պաշտոնավարման կոնկրետ ժամկետի լրանալը, եթե գործատուի կողմից պատշաճ կերպով չեն կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով և 111-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները, չի թողնում այլ ելք, քան աշխատանքային պայմանագիրն անորոշ ժամկետով կնքված համարելը։
Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման
վրա
անդրադառնալով
Վերաքննիչ
դատարանի
եզրահանգումների
հիմնավորվածությանը, գտնում է, որ Ընկերության և Հայցվորի միջև 11.11.2013 թվականին կնքված թիվ A13P030 աշխատանքային պայմանագիրը չի կարող համարվել անորոշ ժամկետով կնքված Օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով, և Հայցվորը չի կարող վերականգնվել Ընկերության վերստուգողի աշխատանքում, քանի որ պայմանագիրը լուծվել է Հայցվորի՝ որպես վերստուգողի պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով, որպիսի հանգամանքը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն, հանգեցրել է կողմերի միջև առկա աշխատանքային հարաբերությունների դադարման։ Նշվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումները, որոնք վերաբերում են բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից անհատական իրավական ակտ ընդունված չլինելուն, Ընկերության տնօրենի վերոնշյալ հրամանում և Հայցվորին ուղղված
12
ծանուցման մեջ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշման մասին որևէ նշում չլինելուն, ինչպես նաև Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողով գումարելու մասին խորհրդի որոշում կամ ընդհանուր ժողովին մասնակցելու համար Հայցվորին ծանուցելու մասին որևէ ապացույց ներկայացված չլինելուն, չեն բխում սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի օրենսդրական կարգավորումներից և որևէ իրավական նշանակություն չունեն սույն վեճի լուծման համար:
Ինչ վերաբերում է Ընկերության 13092019 թվականի բաժնետերերի տարեկան ընդհանուր
ժողովի
թիվ
03
արձանագրությունից
քաղվածքի
ապացուցողական
նշանակությանը, ապա Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով չի վիճարկվում
Ընդհանուր
ժողովի
որոշումը,
հետևաբար՝
Վերաքննիչ
դատարանի
եզրահանգումներն այդ մասով դուրս են գործի քննության շրջանակից։ Անդրադառնալով Ընկերության տնօրենի 11112019 թվականի թիվ 1108-Ա հրամանին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ընկերության գործադիր մարմնի իրավասությանն են պատկանում Ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը՝ բացառությամբ նույն օրենքով և կանոնադրությամբ ժողովի և խորհրդի բացառիկ իրավասություն հանդիսացող հարցերի (…), իսկ նույն հոդվածի 3-րդ մասի (թե կետի համաձայն՝ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և
վերահսկում
դրանց
կատարումը:
Վերոգրյալից
հետևում
է,
որ
հայցվորի
հետ
աշխատանքային հարաբերությունները դադարելուց բխող գործողությունների կատարումը Ընկերության ընթացիկ գործունեության կառավարմանը վերաբերող հարց է, որը պատկանում է Ընկերության տնօրենի իրավասությանը: Ուստի, Ընկերության տնօրենի հրամանը՝ Ընկերության սեփականությունը հանդիսացող և իր տիրապետման ու օգտագործման ներքո գտնվող համակարգիչը (...) Ընկերությանն անհապաղ վերադարձնելու մասին Գևորգ Կարապետյանին ծանուցելու, 2019 թվականի նոյեմբերի 12-ից (Աութլուքե (Outlook) համակարգից ([email protected]ե օգտագործողի հասցեն արգելափակելու և հեռացնելու,
2019
թվականի
(GEVORG.KARAPETYANե
նոյեմբերի
օգտագործողի
մուտքը
12-ից
AS-Bank
համակարգում
փակելու
մասին
Տեղեկատվական
համակարգի անվտանգության և կառավարման բաժնին հրամայելու վերաբերյալ, ուղղված է վերստուգողի հետ հարաբերությունների դադարման առնչությամբ Ընկերության ընթացիկ գործունեության կառավարմանը և բխում է Օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գործի փաստերի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառել է սխալ մեկնաբանությամբ՝ հանգելով սխալ հետևության այն մասին, որ որոշակի ժամկետով
կնքված
պայմանագիրը
լուծելու
մասին
գրավոր
ծանուցելու
պահանջը
պահպանված չի եղել, ինչպես նաև սխալ է մեկնաբանել Օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Դատարանը, մերժելով հայցը, իրավաչափ եզրահանգում է կատարել բողոք բերած անձի՝ որպես վերստուգողի և Ընկերության միջև որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը դրա ժամկետը լրանալուց հետո անորոշ ժամկետով կնքված համարելու անհնարինության մասին, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
13
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանին վերագրվող խախտումների վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքերը գնահատում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։
Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։ Դատարանի 02.11.2020 վճռին օրինական ուժ տալու համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ
քաղաքացիական
դատավարության
օրենսգրքի 101-րդ հոդվածի
համաձայն՝
դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հոկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ԵԴ/0392/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
