ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 213 — Կամավոր գույքային սերվիտուտը (վերնագիրը խմբ.
Ամփոփում
Հոդված 213. Կամավոր գույքային սերվիտուտը (վերնագիրը խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն) 1. Կամավոր գույքային սերվիտուտը սահմանվում է սերվիտուտ պահանջող անձի և ծառայող գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ: 2. Կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու մասին պայմանագրում պետք է նշվեն սերվիտուտի առարկան, գործողության ժամկետը և պայմանները: Սերվիտուտ սահմանող հատուցելի պայմանագրում պետք է նշվեն նաև հատուցման չափը, կարգը և ժամկետները: Պայմանագրին կցվում է սերվիտ
Ամբողջ Տեքստ
Հոդված 213. Կամավոր գույքային սերվիտուտը (վերնագիրը խմբ.
01.03.17 ՀՕ-70-Ն) 1. Կամավոր գույքային սերվիտուտը սահմանվում է սերվիտուտ պահանջող անձի և ծառայող գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ:
2. Կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու մասին պայմանագրում պետք է նշվեն սերվիտուտի առարկան, գործողության ժամկետը և պայմանները: Սերվիտուտ սահմանող հատուցելի պայմանագրում պետք է նշվեն նաև հատուցման չափը, կարգը և ժամկետները: Պայմանագրին կցվում է սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հատակագիծը` սերվիտուտի տեղակայման նշումով:
3. Կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: (213-րդ հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-159, խմբ.
01.03.17 ՀՕ-70-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
