Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 195 — Հակամրցակցային գործունեությունը (վերնագիրը փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն) 1. Ապօրինի մենաշնորհային գներն արհեստական բ
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 195 — Հակամրցակցային գործունեությունը (վերնագիրը փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն) 1. Ապօրինի մենաշնորհային գներն արհեստական բ

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 195. Հակամրցակցային գործունեությունը (վերնագիրը փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն) 1. Ապօրինի մենաշնորհային գներն արհեստական բարձրացնելը կամ իջեցնելը կամ պահպանելը, ինչպես նաեւ մրցակցությունը սահմանափակելը նախնական համաձայնությամբ կամ համաձայնեցված գործողությունների միջոցով, որն ուղղված է շուկան տարածքային սկզբունքով բաժանելուն, այլ տնտեսավարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն, տնտեսավարող այլ սուբյեկտներին շուկայից դուրս մղելուն, խտր

Ամբողջ Տեքստ

Հոդված

195.

Հակամրցակցային գործունեությունը

(վերնագիրը փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն)

1. Ապօրինի մենաշնորհային գներն արհեստական բարձրացնելը կամ իջեցնելը կամ պահպանելը, ինչպես նաեւ մրցակցությունը սահմանափակելը նախնական համաձայնությամբ կամ համաձայնեցված գործողությունների միջոցով, որն ուղղված է շուկան տարածքային սկզբունքով բաժանելուն, այլ տնտեսավարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն, տնտեսավարող այլ սուբյեկտներին շուկայից դուրս մղելուն, խտրական գներ սահմանելուն կամ պահպանելուն՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2) ուրիշի գույքը վնասելով կամ ոչնչացնելով կամ ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(195-րդ հոդվածը փոփ., խմբ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել