Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 225 — Ցուցմունքը տեղում ստուգելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 225AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 225 — Ցուցմունքը տեղում ստուգելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 225. Ցուցմունքը տեղում ստուգելը 1. Ցուցմունքը տեղում ստուգելը նախապես հարցաքննված ձերբակալված անձի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի կողմից իր ցուցմունքի պարզաբանումն է այն վայրում, որտեղ տեղի ունեցած իրադարձությունները նկարագրված են եղել այդ ցուցմունքում: 2. Տեղում ցուցմունքի ստուգումն սկսելուց առաջ քննիչը նախապես հարցաքննված անձին առաջարկում է ցույց տալ այն վայրը, որտեղ պետք է ստուգվի նրա ցուցմունքը, այնուհետև տեղում վերարտադրել ստուգման են

Ամբողջ Տեքստ

Հոդված 225. Ցուցմունքը տեղում ստուգելը 1. Ցուցմունքը տեղում ստուգելը նախապես հարցաքննված ձերբակալված անձի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի կողմից իր ցուցմունքի պարզաբանումն է այն վայրում, որտեղ տեղի ունեցած իրադարձությունները նկարագրված են եղել այդ ցուցմունքում:

2. Տեղում ցուցմունքի ստուգումն սկսելուց առաջ քննիչը նախապես հարցաքննված անձին առաջարկում է ցույց տալ այն վայրը, որտեղ պետք է ստուգվի նրա ցուցմունքը, այնուհետև տեղում վերարտադրել ստուգման ենթակա ցուցմունքը` զուգահեռաբար կատարելով որոշակի գործողություններ և մատնացույց անելով վարույթի համար նշանակություն ունեցող հետքերը, առարկաներն ու փաստաթղթերը:

3. Արգելվում է նույն տեղում մեկից ավելի անձանց ցուցմունքների միաժամանակյա ստուգումը:

4. Ցուցմունքը տեղում ստուգելու արդյունքներն արձանագրելուց հետո, եթե նախկին ցուցմունքի և տեղում դրա ստուգման արդյունքների միջև առկա է հակասություն, քննիչն իրավասու է հակասության պատճառը պարզելու նպատակով լրացուցիչ հարցաքննելու ցուցմունք տված անձին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել