ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 92 — Բարձրագույն դատական խորհրդի նիստերի իրավազորությունը և նիստերի հետաձգումը 1.
Ամփոփում
Հոդված 92. Բարձրագույն դատական խորհրդի նիստերի իրավազորությունը և նիստերի հետաձգումը 1. Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի մեծամասնության ներկայության դեպքում: 2. Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։ 3. Քվորում չլինելու դեպքում նիստը համարվում է չկայացած: 4. Բարձրագույն դատական խորհրդի նիստը կարող է հ
Ամբողջ Տեքստ
Հոդված 92. Բարձրագույն դատական խորհրդի նիստերի իրավազորությունը և նիստերի հետաձգումը 1. Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի մեծամասնության ներկայության դեպքում:
2. Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։
3. Քվորում չլինելու դեպքում նիստը համարվում է չկայացած:
4. Բարձրագույն դատական խորհրդի նիստը կարող է հետաձգվել աշխատանքային օրն ավարտվելու դեպքում, բացառությամբ անհապաղ քննություն պահանջող հարցերի:
5. Բարձրագույն դատական խորհրդի նիստը հետաձգվում է նաև՝ 1) հարցի վերաբերյալ նյութերը խորհրդի անդամներին սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրելու դեպքում, եթե խորհրդի անդամը պնդում է այդ մասին. 2) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում: (92-րդ հոդվածը խմբ. 09.02.22 ՀՕ-22-Ն) (հոդվածը 25.10.23 ՀՕ-335-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ) (25.10.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
