ԵԴ/1372/02/23
Ամփոփում
քննելով «Մ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «ԲԱՅԱԶ ԷՆԵՐԳՈՇԻՆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ «Մ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 100.089.750 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության ընդհանուր գումար, նախապես վճարված պետական տուրքի գումարն ու 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Երնան քաղաքի ա
Ամբողջ Տեքստ
Ն
ՀԱՀՏ Հի ՀԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1372/02/23 դատարանի որոշում 2026թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1372/02/23
Նախագահող դատավոր՝ Լ. Հովհաննիսյան
Դատավորներ՝ Լ. Սարգսյան
Ի. Բաղմանյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
Նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2026 թվականի մարտի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Մ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «ԲԱՅԱԶ ԷՆԵՐԳՈՇԻՆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ «Մ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 100.089.750 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության ընդհանուր գումար, նախապես վճարված պետական տուրքի գումարն ու 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ Դատարան) 02.04.2024 թվականին վճռել է. «1. «Բայազ Էներգոշին» ՍՊ ընկերության ընդդեմ «Մ-Գրուպ» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման
2
պահանջի մասին հայցը բավարարել: 2. «Մ-Գրուպ» ՍՊ ընկերությունից հօգուտ «Բայազ Էներգոշին» ՍՊ ընկերության գբոնագանձել 100.089.750 ՀՀ գդրամ՝ որպես պարտավորության ընդհանուր գումար, ինչպես նան 3.004.236 ՀՀ դրամ` նախապես վճարված պետական տուրքի ն 200.000 ՀՀ դրա փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներ: 3. «Բայազ Էներգոշին» ՍՊ ընկերության՝ մնացած՝ 2.800.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության պահանջը մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.12.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 02.04.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արթուր Արմենակյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 303-րդ, 304-րդ, 346-րդ, 375-րդ, 41-րդ, 430-րդ, 446-րդ, 887-րդ, 888-րդ ն 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ու 9-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանի կողմից չի իրականացվել գործում առկա բոլոր ապացույցների ն հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննություն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կողմերի միջն գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը չի փոխարինվել մեկ այլ պարտավորությամբ, այլ ընդամենը կատարման ժամանակացույց է սահմանվել:
Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, որով բավարարվել է Ընկերության պահանջը՝ կապված 16.06.2022 թվականի համաձայնագրի 10-րդ կետում նշված 5.757.000 ՀՀ դրամն իրենից բռնագանձելու հետ, հաշվի չի առել, որ համաձայնագրի 10-րդ կետով արձանագրվել է համաձայնագրի կողմ չհանդիսացած սուբյեկտների՝ «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի ն «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ի միջն ենթադրյալ պարտավորական իրավահարաբերություն: Ավելին՝ գործում առկա չէ ապացույց այն մասին, որ «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ն իր ենթադրյալ իրավունքները զիջել է Ընկերությանը, որի պայմաններում անհասկանալի է, թե ի՞նչ իրավական հիմքով է Ընկերությունն իրեն դիտարկում որպես ենթադրյալ պարտատեր: Համաձայնագրում չկա նշում այն մասին, որ ենթադրյալ պարտավորությունը պետք է կատարվեր Ընկերության, այլ ոչ թե «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ի օգտին:
Դատարանը, 19.475.742 ՀՀ դրամի չափով բավարարելով հայցապահանջը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, անտեսել են, որ գործի նյութերում առկա չէ որնէ թույլատրելի ապացույց Ընկերության կողմից վարկային պարտավորություններ ստանձնած լինելու վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ համաձայնագրով որնէ կերպ ինքը չի ստանձնել վարկային պարտավորություններ մարելու պարտավորություն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ փաստաբան Ս. Մարաբյանը, որի մատուցած ծառայությունների համար Ընկերությունը խնդրել է բռնագանձել փաստաբանի խելամիտ վարձատրության վճար, դատական նիստերին չի մասնակցել, փաստացի կազմել
3
է միայն հայցադիմումը ն հայցադիմումի լրացում թույլատրելու միջնորդություններ. Ընկերության շահերի պաշտպանությունը դատարանում իրականացրել է վերջինիս աշխատակիցը: Նշված հանգամանքը Դատարանն առանձին քննարկման առարկա է դարձրել դատական նիստի ընթացքում, որի ընթացքում ն Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ հանդիսանում է վերջինիս աշխատակիցը: Նման պայմաններում 200.000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար սահմանելը Դատարանի կողմից որնէ կերպ չի հիմնավորվում, պարզ չէ, թե ո՞ր ծավալի փաստաբանական աշխատանքն է հիմք ընդունել Դատարանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.12.2024 թվականի որոշումը ն հայցն ամբողջությամբ մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Ներկայացված բողոքն անհիմն է, դրանում վկայակոչված փաստերը ներկայացվել են աղավաղված տեսքով, որոշ փաստեր էլ ուղղակի անտեսվել են ն չեն ներկայացվել, իսկ իրավական նորմերին տրվել է կամայական մեկնաբանություն:
Բողոք բերող անձն անտեսել է իրենց միջեն կնքված համաձայնագրի համապատասխան կետերը, որոնք հիմք են հանդիսացել արդարացի վճռի ն որոշման կայացման համար: Եթե բողոքաբերը ունեցել է որնէ առարկություն կապված համաձայնագրի վավերականության հետ, ապա պետք է ի սկզբանե չկնքեր այն, կամ օգտվելով իր դատավարական իրավունքներից` նախնական դատաքննության ընթացքում առարկեր կամ պատշաճ կարգով ներկայացներ հակընդդեմ հայց:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Կազմակերպությունը ն Ընկերությունը չեն վիճարկել, որ իրենց միջն 17.03.2020 թվականին կնքվել է կապալի պայմանագիր: Դրանից հետո՝ 16.06.2022 թվականին, նրանց միջն կնքվել է համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր), որի՝
- Էին կետով հավաստել են, որ կողմերի միջն 17.03.2020 թվականին կնքված պայմանագրի ընդհանուր գինը կազմում է 124.299.883,34 ՀՀ դրամ,
- -րդ կետով հավաստել են, որ պայմանագրին կից կողմերի միջն կազմվել է ծառայությունների դիմաց վճարման ժամանակացույց, որով սահմանվել է պատվիրատուի կողմից 2020 թվականի մայիս ամսին 124.299.883,34 ՀՀ դրամի վճարման պարտավորություն,
- 3-րդ կետով հավաստել են, որ Համաձայնագիրը կնքելու պահին Կազմակերպության չմարած պարտավորությունը կազմում է 60.768.400,2 ՀՀ դրամ,
- 4-րդ կետով հավաստել են, որ Համաձայնագիրը կնքելու պահին Կազմակերպության կողմից աշխատանքների գծով չկատարված պարտավորության արժեքը կազմում է 29.227.054,49 ՀՀ դրամ,
- 5-րդ կետով Կազմակերպությունն ընդունել է, որ վերը նշված 2-րդ կետում նշված կետանցմամբ Ընկերությանը պատճառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ ն 411-րդ հոդվածներով նախատեսված գույքային վնաս,
- 5.Էրդ կետում նշվել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված՝ Ընկերության կրած վնասը կայանում է նրանում, որ ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու համար վերջինս ստիպված է եղել ծանրաբեռնվել անհարկի
4
լրացուցիչ վարկային պարտավորությամբ, որի արդյունքում ստիպված է լինելու վճարել 12,75 տոկոսի չափով բանկային տոկոսը. փոխհատուցվող գումարը 08.06.2022 թվականի դրությամբ կազմում է 19.475.742 ՀՀ դրամ,
- 5.2-րդ կետով հավաստել են, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված Ընկերության օրինական պահանջը կայանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տարեկան 12 տոկոս դրույքաչափով փոխհատուցման ենթակա գումարի մեջ, որը 08.06.2022 թվականի դրությամբ կազմում է 18.206.152 ՀՀ դրամ,
- 8-րդ կետով եկել են համաձայնության այն մասին, որ Կազմակերպությունն իր պայմանագրային պարտավորությունները կատարելու է մինչե 2022 թվականի նոյեմբեր ամսվա վերջը՝ նույն համաձայնագրով սահմանված ժամկետներում ն գումարների չափով,
- 10-րդ կետով կողմերն արձանագրել են, որ «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ի ն «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸի միջ, կնքված պայմանագրի հիմքով «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ի կողմից կատարված աշխատանքների դիմաց վերջինիս նկատմամբ ունի 5.757.000 ՀՀ դրամի չափով չմարված պարտավորություն,
- 1Էրդ կետով կողմերն արձանագրել են, որ Ընկերութան ն «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸի միջ, կնքված պայմանագրի հիմքով «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն Ընկերության կողմից կատարված աշխատանքների դիմաց վերջինիս նկատմամբ ունի 5.882.460 ՀՀ դրամի չափով չմարված պարտավորություն,
- 12-րդ կետով կողմերն արձանագրել են, որ «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն 10- րդ ն 11-րդ կետերով սահմանված գումարները մարելու է Համաձայնագրի կնքման օրվանից 2 ամսվա ընթացքում,
- 13-րդ կետով կողմերն արձանագրել են, որ Կազմակերպությունն իր գույքով երաշխավորում է վերը նշված 12-րդ կետով ստանձնած պարտավորությունը, ն եթե «Մ- ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն 2 ամսվա ընթացքում չմարի վերը նշված 10-րդ ու 11-րդ կետերով ստանձնած պարտավորությունները ապա Կազմակերպությունը «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի փոխարեն մարելու է ամբողջ գումարը վերը նշված 13-րդ կետով սահմանված «գումարը լրանալուց» հետո 5 բանկային օրվա ընթացքում,
- 14-րդ կետով կողմերն արձանագրել են, որ նույն համաձայնագրով նախատեսված պարտավորությունները կողմերի համար անվիճելի են,
- 15րդ կետով կողմերը նախատեսել են, որ Կազմակերպության կողմից Համաձայնագրով նշված պարտավորությունը պատշաճ չկատարելու չվճարելու կամ կետանցելու դեպքում, Ընկերությունը ստանում է իրավունք ամբողջ, այդ թվում՝ վերը նշված 5.1-րդ, 5.2-րդ ն 13-րդ կետերում նշված գումարների բռնագանձման պահանջով դիմել ընդհանուր իրավասության դատարան ն արագացված դատաքննության վարույթի շրջանակներում դատարանից պահանջել ն ստանալ կատարողական թերթ (հատոր 2-րդ,
գ. թ. 88-90).
2) 06.07.2022 թվականին «Կազմակերպություն Ընկերությանը փոխանցել է Համաձայնագրի վերը նշված 3-րդ կետում նշված՝ որպես Կազմակերպության կողմից չմարված 60.768.400,2 ՀՀ դրամ գումարից 10.000.000 ՀՀ դրամ գումարը (հատոր 2-րդ, գ.
թ. 87).
3) «Արխիստրատեգ Նարսես» խորհրդատվական կենտրոն ՍՊԸ-ի ն Ընկերության միջն 27.12.2021 թվականին կնքվել է «Դատական գործով փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ» պայմանագիր, որի 3.1-րդ կետի համաձայն՝ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման արժեքը կողմերի փոխադարձ համաձայնությամբ
5
սահմանվել է 3.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ կանխավճարի չափը՝ 1.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ. թ. 18-20).
4) Ընկերությունը 27.12.2021 թվականին (3 տարի ժամկետով) լիազորագիր է տվել փաստաբան Սնակ Մարաբյանին (փաստաբանական գործունեության թիվ 1478 արտոնագիր) վերջինիս լիազորելով լիրականացնեՂ՝'` իր դատական շահերի պաշտպանությունը ՀՀ դատական բոլոր ատյաններում:
Միաժամանակ «Արխիստրատեգ Նարսես» խորհրդատվական կենտրոն ՍՊԸ-ի ն փաստաբան Սնակ Մարաբյանի միջն 16.01.2022 թվականին կնքվել է թիվ 01 աշխատանքային պայմանագիրը (այսուհետ Աշխատանքային ։պայմանագիր), որի համաձայն` վերջինս նշանակվել է «Արխիստրատեգ Նարսես» խորհրդատվական կենտրոն ՍՊԸ-ի իրավաբանի պաշտոնում (հատոր 1-ին, գ. թ. 21-24).
5) Ընկերության Ա Արթուր Արմենակյանի միջն 01.04.2023 թվականին կնքվել է թիվ 01 աշխատանքային պայմանագիրը, որի համաձայն` վերջինս նշանակվել է Ընկերության իրավաբանի պաշտոնում: Նույն օրը Ընկերության կողմից տրված լիազորագրով Արթուր Արմենակյանը լիազորվել է ներկայացնել Ընկերությունը ՀՀ դատական բոլոր ատյաններում (հատոր 2-րդ, գ. թ. 31-33):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ ու 446-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ՝'
- պարտավոր անձի կողմից պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները պատշաճ կատարելուն,
- անձի' դատարան դիմելու իրավունքին,
- փաստաբանի խելամիտ վարձատրությանը:
Լ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն ն այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Նուն հոդվածի 2-րդ կետի համաձայն ։պլարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետնանքով ն նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 1տին կետի համաձայն՝ պարտավորությունում որպես կողմ` պարտատեր կամ պարտապան, կարող է մասնակցել մեկ կամ միաժամանակ մի քանի անձ:
(..):
6
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե կողմերից յուրաքանչյուրը պայմանագրով պարտականություն է կրում հօգուտ մյուս կողմի, ապա նա մյուս կողմի պարտապանն է այն բանում, ինչը պարտավոր է անել հօգուտ նրա ն միաժամանակ նրա պարտատերն է այն բանով, ինչն իրավունք ունի նրանից պահանջել:
(..):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին ն այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1ին կետի :համաձայն՝ պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել ն դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելը՝ կապված դրա կողմերի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, ն նման պարտավորության պայմանների միակողմ փոփոխելը թույլատրվում է նան պայմանագրով նախատեսված դեպքերում, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պարտավորության էությունից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397րդ հոդվածի 1-Նին կետի :համաձայն՝ պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի՝ օրենքի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանն իրավունք ունի չկատարել պարտավորությունը նոր պարտատիրոջ օգտին, մինչն պահանջն այդ անձին անցնելու վերաբերյալ նրան ապացույցներ ներկայացնելը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հասարակ գրավոր կամ նոտարական ձնով կնքված գործարքի վրա հիմնված պահանջը պետք է զիջվի նույն ձնով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների ն ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ պարտավորության ուժով, որը կարող է ծագել նան պայմանագրից, անձը (պարտապանը) պարտավոր է այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այդ թվում նան՝ վճարել դրամ, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: »Պարտավորություննեը պետք է կատարվեն .,պատշան՝ պարտավորության պայմաններին, օրենքին ն այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Ընդ որում, պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել ն դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
7
Օրենսդիրը, անդրադառնալով պարտավորության կատարման ժամկետներին, սահմանել է, որ եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին: Ընդ որում, պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների ն ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
Օրենսդիրը համապատասխան իրավակարգավորումեր է նախատեսել նան պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու հիմքերի ն կարգի վերաբերյալ՝ նշելով, որ պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի՝ օրենքի հիման վրա: Պարտապանն իրավունք ունի չկատարել պարտավորությունը նոր պարտատիրոջ օգտին, մինչե պահանջն այդ անձին անցնելու վերաբերյալ նրան ապացույցներ ներկայացնելը: Ընդ որում, հասարակ գրավոր կամ նոտարական ձնով կնքված գործարքի վրա հիմնված պահանջը պետք է զիջվի նույն ձնով:
2. Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ինչպես սույն գործի փաստերը, այնպես էլ՝ վճռաբեկ բողոքի ն այն վարույթ ընդունելու հիմքերն ու հիմնավորումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ անձի՝ դատարան դիմելու իրավունքին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նուն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով ն այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների Ա օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ շահագրգովածություը դատարան ներկայացված որնէ 60պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով՝ հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը՝ պարզի՝
1. հայցվորի ո՛ր իրավունքներն են իրականում խախտվել ն ինչ անբարենպաստ հետնանքների են հանգեցրել այդ խախտումները,
2. ներկայացված հայցի նպատակը արդյո՞ք իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, ն հնարավո՞ր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել):
Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների Ա օրինական շահերի պաշտպանության ն վերականգման համար (տես Ստիխտիեգ Ադմինիսրրատենկաետոր Ֆայնենշլ| Փերֆորմանս Հոլդինգս հիմեադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ըեկերությունը, «Յուկոս Ինթերնեյշել ՍԿ 8.» ընկերությունն ու Արմեն Միքայելյանն ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի փպարածքային բաժնի ն «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆր»» ԲԲԸի թիվ ԵԱՔԴ/1494/02/0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը, 04.04.2008 թվականի թիվ ՍԴՈ-747 որոշմամբ անդրադառնալով մինչն 22.12.2015 թվականը գործած խմբագրությամբ Սահմանադրության
8
19-րդ հոդվածին, արձանագրել է, որ սահմանադրական այս դրույթի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում անձն իր՝ դատարան դիմելու իրավունքը կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգովածություն:։ Սահմանադրական այս դրույթին համահունչ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի վիճարկվող 2-րդ հոդվածի 1-ին մասը (ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդված) դատարան դիմելու իրավունքը վերապահել է շահագրգիռ անձին, այն է՝ անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են: «Շահագրգիռ անձ» հասկացությունը Օ։:գնահատման ենթակա հասկացություն է, ն յուրաքանչյուր կոնկրետ գործով, ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս հասկացությունը ն պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգովածություն:
Սահմանադրական դատարանը, վերահաստատելով վերոնշված դիրքորոշումը, 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ. օրենսդրությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ի թիվս այլոց, ներառում է անմիջականորեն դատարան դիմելու իրավունքն այն անձանց կողմից,որոնց իրավունքները խախտվել են: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 2-րդ հոդվածը դատարան դիմելու իրավունք է վերապահում շահագրգիռ անձանց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերլուծությունը ցույց է տալիս, որ շահագրգիռ անձանց ներքո հանդես են գալիս նախ ն առաջ այն անձինք, որոնց իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել: Միննույն ժամանակ, մի շարք դեպքերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է նան ուրիշի խախտված իրավունքների պաշտպանության նկատառումներով դատարան դիմելու իրավունքը՝ որպես շահագրգիռ անձի իրավունք: Ուրիշի փոխարեն դատարան դիմելու իրավունքը գործում է սահմանափակ դեպքերում, նախատեսված է այն իրավիճակների համար, երբ այն անձը, որի իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել, օբյեկտիվ պատճառներով չի կարող անմիջականորեն դիմել դատարան (օրինակ՝ անգործունակ կամ սահմանափակ գործունակ լինելը), կամ օրենսդիրը, հետապնդելով իրավաչափ նպատակ, այլ անձի կամ անձանց, հանրության խախտված իրավունքների պաշտպանությունը կանոնակարգում է հանրային գործառույթի ն հանրային շահերի համատեքստում (օրինակ՝ հանցագործությունների կամ համայնքի սեփականության իրավունքի խախտման դեպքում): Բոլոր դեպքերում, ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Բացառիկ կանոն է ուրիշի խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքը, որի իրացման դեպքերի ն կարգի սահմանումը բացառապես օրենսդիր մարմնի իրավասության հարց է:
3. Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նան անդրադառնալ փաստաբանի խելամիտ վարձատրությանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են՝ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները:
9
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսեր են համարվում նան փաստաբանական կազմակերպություններին վճարված կամ վճարման ենթակա գումարները:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նուն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նան դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի ն պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց կրած, ինչպես նան վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է (...) դատարանի ն գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նան, որ դատական ծախսերը կազմված են նան գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից: Ադ ծախսերն են համարվում ինչպե փաստաբանական կազմակերպություններին վճարված, այնպես էլ՝ վճարման ենթակա գումարները, որոնց չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում նան կատարված աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակը, ինչպես նան դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի ն պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունը: Ընդ որում, գործին մասնակցող անձանց կրած կամ վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ դատական ծախսերը կազմված են նան գործի քննության հետ կապված այլ ծախսերից: Նման ծախս են հանդիսանում նան գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները, որոնց չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը՝ այն որոշելիս հիմք ընդունելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, Հայաստանի Հանրապետութան փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակը, ինչպես նան դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի ն պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունը: Ընդ որում, գործին մասնակցող անձանց կրած՝ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարների փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը դրանք գործին մասնակցող անձանց միջն բաշխելով բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն (րես ըստ «Հայբիզնեսբանկ»
10
ՓԲԸ-ի դիմումի թիվ ՍեԴ/3572/04/22 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.09.2024 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կազմակերպությունը ն Ընկերությունը չեն վիճարկել, որ իրենց միջն 17.03.2020 թվականին կնքվել է կապալի պայմանագիր: Դրանից հետո՝ 16.06.2022 թվականին, նրանց միջն կնքվել է Համաձայնագիրը, որով նան արձանագրվել է, որ՝
- Համաձայնագիրը կնքելու պահին Ընկերության հանդեպ Կազմակերպության չմարած պարտավորությունը կազմում է 60.768.400,2 ՀՀ դրամ,
- Կազմակերպությունն ընդունում է, որ կետանցմամբ Ընկերությանը պատճառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ ն 411-րդ հոդվածներով նախատեսված գույքային վնաս, որը կայանում է նրանում, որ ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու համար Ընկերությունն ստիպված է եղել ծանրաբեռնվել անհարկի լրացուցի- վարկային պարտավորությամբ, որի արդյունքում ստիպված է լինելու վճարել 12,75 տոկոսի չափով բանկային տոկոսը. փոխհատուցվող գումարը 08.06.2022 թվականի դրությամբ կազմում է 19.475.742 ՀՀ դրամ,
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված Ընկերության օրինական պահանջը կայանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տարեկան 12 տոկոս դրույքաչափով փոխհատուցման ենթակա գումարի մեջ, որը 08.06.2022 թվականի դրությամբ կազմում է 18.206.152 ՀՀ դրամ,
- Կազմակերպությունն իր պայմանագրային պարտավորությունները կատարելու է մինչն 2022 թվականի նոյեմբեր ամսվա վերջը` նուն համաձայնագրով սահմանված ժամկետներում ն գումարների չափով:
Միննույն ժամանակ նուն համաձայնագրում արձանագրվել է նան, որ «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ի ն «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի միջն կնքված պայմանագրի հիմքով «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ի կողմից կատարված աշխատանքների դիմաց վերջինիս նկատմամբ ունի 5.757.000 ՀՀ դրամի չափով չմարված պարտավորություն, իսկ Ընկերության Ա «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի միջե կնքված պայմանագրի հիմքով «Մ-ԳԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն Ընկերության կողմից կատարված աշխատանքների դիմաց վերջինիս նկատմամբ ունի 5.882.460 ՀՀ դրամի չափով չմարված պարտավորություն, որպիսի պարտավորությունները «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն պարտավորվել է կատարել Համաձայնագրի կնքման օրվանից 2 ամսվա ընթացքում: Ընդ որում, Կազմակերպությունն իր գույքով երաշխավորել է «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի կողմից այդ պարտավորությունների կատարումը:
Նուն համաձայնագրով դրա կողմերը հաստատել են, որ դրանում նշված պարտավորությունները կողմերի համար անվիճելի են:
Համաձայնագիրը ստորագրել ն կնքել են միայն Ընկերությունը ն Կազմակերպությունը:
06.07.2022 թվականին Կազմակերպությունը վերը նշված 60.768.400,2 ՀՀ դրամ գումարից Ընկերությանն է փոխանցել միայն 10.000.000 ՀՀ դրամ գումարը:
Այժմ Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կազմակերպության՝ խնդրելով վերջինիցս բռնագանձել պարտք մնացած վերը նշված գումարները՝ ընդհանուր 100.089.750 ՀՀ դրամ, ինչպես նան նախապես վճարված պետական տուրքի գումարն ու 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Դատարանը, պատճառաբանելով, որ՝
11
- «պատասխանող ըեկերությունը, խախտել է կողմերի միջն կեքված պայմանագրով, իսկ հետագայում ն նան համաձայնագրով ստանձնած պարտավորություննեերը, ինչը հաստատվում է նան համաձայնագրի 14-րդ կետով, ըստ որի' կողմերն արձանագրել են, որ սույն համաձայնագրով նշված պարտավորություններն կողմերի համար դիտվում են որպես անվիճելի պարտավորություն: Ըստ այդմ, համաձայնագրի 9-րդ կետի համաձայե' հայցվոր ընկերության նկատմամբ պատասխանող ընկերության կողմից վճարման ենթակա հիմեական պահանջը կազմում է 60.768.400 ՀՀ դրամ: Բացի այդ, պատասխանող ընկերության կողմից վճարման են ենթակա նան համաձայնագրի 10-րդ կետով սահմաեված' 5.757.000 ՀՀ դրամ ն համաձայնագրի 1-րդ կերով սահմաեված' 5.882.456 ՀՀ դրամ գումարները: Ըստ հայցվոր կողմի դիրքորոշումների ն. հայտարարությունների, պատասխանող ընկերությունը Համաձայնագիրը կեքելուց հետո մինչ օրս կատարած փոխանցման գումար կազմում է 10.000.000 ՀՀ դրամ: Արդյունքում, պատասխանող ընկերության ընդհանուր պարտավորության հանրագումարը կազմում է 62.407.856 ՀՀ դրամ (60.768.400 - 10.000.000) -: 5.757.000 -- 5.882.456 Հ 62.407.856 ՀՀ դրամ: Այսպես' գործով ձեռք բերված փաստերի համաձայե՝ դատարանը հաստատված է համարում, որ պատասխանող ընկերությունն իր ստանձնած պարտավորությունեերը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետնանքով հայցվոր ընկերության առջե կրում է պատասխանատվություն, ն վերջինիս մոտ ծագել է պարտքի գումարը պահանջելու իրավունք, որպիսի պարտքը" 62.407.856 ՀՀ դրամ գումարի չափով ենթակա է վերադարձման»,
- «պատասխանող ընկերության կողմից պարտավորության խախտման դեպքում, համաձայնագրի 15-րդ կետի համաձայե՝ հայցվոր ընկերությանն է վերապահվել իրավունք նան համաձայնագրի 5. Էրդ (19.475.742 ՀՀ դրամի չափով) ն 5.2-րդ (18.206.152 ՀՀ դրամի չափով) կետերով սահմանված գումարների բռնագանձման վերաբերյալ»,
- «հայցվոր ընկերության պահանջը` 19.475.742 ՀՀ դրամ - 18.206.152 ՀՀ դրամ բռնագանձելու մասով նս հիմնավոր է ն պատասխանող ընկերությունից հօգուտ հայցվոր ընկերության պետք է բռնագանձել եշված գումարները, այն է' 37 681 894 ՀՀ դրամ (19.475.742 ՀՀ դրամ :- 18.206. 52 ՀՀ դրամ)»,
- «կողմերի միջն 16.06.2022թ. կեքված համաձայնագրի 15-րդ կետի համաձայն' հայցվոր «Բայազ էներգոշիե» ՍՊ ընկերության դրամական պահանջի հանրագումարի արդյունքում պատասխանող «Մ-Գրուպ» ՍՊ ընկերության նկատմամբ կազմում է 100.089.750 ՀՀ դրամ /62.407.856 ՀՀ դրամ -: 19.475.742 ՀՀ դրամ -- 18.206. 152 ՀՀ դրամ), ն այս առումով, դատարանը գտեում է, որ հայցվորի պահանջն ամբողջությամբ հիմեավոր է ն ենթակա է բավարարման»,
- «հայցվորի կողմից պահանջվող՝ 3.000.000 ՀՀ դրամ վարձատրությունը որպես այդպիսին խելամիտ չէ, քանի որ համադրելով գործով կատարված աշխատանքի ծավալը ն գործի բարդությունը, դատարանը հաստատված չի համարում որ փաստաբանի կողմից պահանջվող գումարի չափով ծախսերն արվել են փաստացի' իրականում, արվել են անհրաժեշտաբար, ն առավել նս ողջամիտ են իրենց ծավալով' խելամիտ են»,
- «պայմանագրային կողմ հանդիսացող ներկայացուցիչ Սնակ Մարաբյանի կողմից կազմվել ն դատարան են ներկայացվել միայն հայցադիմումը ն հայցի առարկան փոփոխելու մասին միջնեորդությունները ն դրանց կից փաստաթղթերը, այն էլ' այդ փաստաթղթերը ներկայացուցչին տրամադրվել են հենց հայցվոր ընկերության կողմից: Իսկ հրավիրված դատական նիստերին մասնակցել է հայցվոր ընկերության աշխատակից ներկայացուցիչը: Արդյունքում, համադրելով գործի փաստերը, բարդությունը ն ըստ էության գնահատելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, դատարանը խելամիր է համարում
12
պահանջվածից ավելի քիչ գումար: Դատարանը գտնում է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից տվյալ գործով իրականացրած աշխատանքի ծավալի արդյունքում, որպես խելամիտ գումար պատասխանող ընկերությունից հօգուտ հայցվոր ըեկերության պետք է բռնագանձել 200000 ՀՀ դրամ, որպես դատական ծախս' փաստաբանի խելամիտ վարձատրություն»,
02.04.2024 թվականին վճիռ է կայացրել հայցը մասնակիորեն բավարարելու՝ Կազմակերպությունից հօգուտ Ընկերության 100.089750 ՀՀ դրամ որպես պարտավորության ընդհանուր գումար, 3.004.236 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար ն 200.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու մասին:
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ՝
- «կողմերի միջն կեքված Համաձայնագրի վերոշարադրյալ դրույթները իրենցից ենթադրում են պարտավորության եորացում' կողմերի միջն նախկինում տարբեր հիմքերից ծագած պարտավորությունների փոխակերպում փոխառությամբ, որպիսի պարագայում, ի հավաստումն Պատասխանողի մոտ Հայցվորի հանդեպ 88.450.294,2 ՀՀ դրամի վճարային պարտավորության առկայության, չի պահանջվում նորացմամբ դադարեցված հին պարտավիհրությունների ծագման հիմքերի վերաբերյալ ապացույցների ներկայացում, քանի որ կողմերը, ստորագրելով Համաձայնագիրն, սեփական կամահայտնությամբ արդեն իսկ ճանաչել են նման հիմքերից եախկինում պարտավորությունեերի ծագման փաստը, ինչպես նան դրանց չափը: Վերաքենիչ դատարանը հարկ է համարում հավելել եան, որ թեն Համաձայնագիր ուղղակիորեն դրույթ չի բովանդակում դրանով պարտավորությունների նորացում կատարելու մասին, սակայն կողմերի եման կամահայփտնությունը բացահայտվում է Համաձայնագրի բոլոր դրույթների վերոնշյալ համադրված գնահատման արդյունքում: Ըստ այդմ" Վերաքենիչ դատարանն անհիմե է համարում Բողոքաբերի փաստարկներն այն մասով, որ Հայցվորի կողմից չէին ներկայացվել եախկինում գոյություն ունեցած պարտավորությունների ծագման հիմքերը (կապալի պայմանագիրը, Հայցվորի կողմից իր պարտավորության կատարման փաստը հավաստող ապացույցները, Հայցվորի կողմից վարկային պարտավորություններ ստանձնելու փաստը հավաստող ապացույցները, վնասի հատուցման համար անհրաժեշր բոլոր պայմանեերի առկայությունը հավաստող ապացույցները, ինչպես նան պահանջվող տոկոսների հիմքերը, հաշվարկը ն այլե), քանի որ սույն դեպքում Համաձայնագրի առկայությունն ինքնին բավարար է Պատասխանողի նորացված վճարային պարտավիորության առկայությունը հաստատված համարելու համար»,
- «Համաձայնագիրը, բացի կողմերի միջն նախկինում ծագած պարտավորությունների նորացումից, բովանդակում է նան նոր պարտավորություններ սահմանող դրույթներ»,
- «թեն Համաձայնագրի 10-13-րդ կետերով Պատասխանողի պարտավորությունների ծագման համար անհրաժեշտը իրավաբանական փաստերը փոխկապակցված են Համաձայնագրի կողմ չհանդիսացող սուբյեկտների միջն այլ սպարտավորաիրավական հարաբերություններում ցուցաբերվելիք վարքագծից, Համաձայնագրով Պատասխանողի համար սահմանված պարտավորությունն իր բնույթով հանդիսանում է դրանցից անկախ' ինքեուրույն պարտավորություն»,
- «Բողոքաբերն իր հերթին չի վիճարկել Համաձայնագիրը (դրա անվավերության կամ առոչինչ գործարքի անվավերության հետնանքների կիրառման պահանջ չի ներկայացրել), որպիսի պարագայում Համաձայնագիրը կողմերի միջն իրավահարաբերությունները կարգավորող ն ուժի մեջ գտնվող գործարք է, ն առկա չեն հիմքեր դրանով սահմանված դրույթները չկիրառելու համար»,
13
- «հիմք ընդունելով Հայցվորի փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի քննության տնողությունը' մոր մեկ տարի երեք ամիս, վիճելի իրավահարաբերության բնույթը (պարփտավորաիրավական), գործի բարդությունը (գործն, իր բնույթով, կարելի է դասել թեթն բարդության գործերի շարքին, քանի որ հայցապահանջը հիմեված է թվով մեկ գրավոր գործարքի հիման վրա, որը ի սկզբանե գտեվել է Հայցվորի տիրապետման ներքո ն պահանջի հիմեավորման նպատակով ծավալուն դատավարական գործողությունների կատարում չի պահանջվել), իեչպե նեան եմանատիպ վեճերով փաստաբանի վարձատրության միջին չափը (ըստ Գնացուցակի' այն կազմում է բռնագանձման ենթակա գումարի 54-ը, որը սույն դեպքում կկազմի' 500.448,75 ՀՀ դրամ), ն փաստաբանի վարձատրության գումարի ու հայցագնի միջն հարաբերակցությունը (հայցագինը կազմում է' 100.089.750 ՀՀ դրամ, իսկ Դատարանի սահմանած վարձատրության չափը' 200.000 ՀՀ դրամ), ու գտնելով որ Դատարանի կողմից որոշված փաստաբանի վարձատրության գումարը խելամիտ է, քանի որ ծախսերն այդ չափով կատարվել էին փաստացիորեն ն անհրաժեշտաբար, ն դրանց քանակը ողջամիտ է»,
10.12.2024 թվականին որոշում է կայացրել Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժելու Ա Դատարանի 02.04.2024 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին:
Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի `պյատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
16.06.2022 թվականին կնքված Համաձայնագրի հիմքով Ընկերության ն Կազմակերպության միջն առաջացել են պարտավորական իրավահարաբերություններ, որոնց շրջանակներում Կազմակերպութ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մարտի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ/1372/02/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
