Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ/54735/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ/54735/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/54735/02/2126 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Դիմելով դատարան՝ «Երնան Ջուր» ՓԲԸ-ն պահանջել է Ընկերությունից բռնագանձել 9.000.000 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, 1.091.834,1 ՀՀ դրամ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսներ, հայցադիմումը ներկայացնելու օրվանից՝ 07.12.2021 թվականից տոկոսների հաշվեգրումը շարունակել մինչն պարտավորության փաստացի կատարման օրը: 2 Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 12.07.2022 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.02.202

Ամբողջ Տեքստ

ՅՐ Հգ ՏԻ»

շարը քթՏե (24421.5

2 ԱԱ ԱԱՆՎ ֆ

17/21 ՏՐՅՆ

ՆԱՅՔ ԱՏՀ

Ա Մա թ

ՀՅ աՆ 7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54735/02/21 պալատի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54735/02/21

ՈՐՈՇՈՒՄ

ՎՃՌԱԲԵԿ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի մարտի 26-ին

քննության առնելով «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ներկայացված դատական ակտի վերանայման բողոքից հրաժարվելու մասին դիմումը,

ՊԱՐԶԵՑ

Դիմելով դատարան՝ «Երնան Ջուր» ՓԲԸ-ն պահանջել է Ընկերությունից բռնագանձել 9.000.000 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, 1.091.834,1 ՀՀ դրամ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսներ, հայցադիմումը ներկայացնելու օրվանից՝ 07.12.2021 թվականից տոկոսների հաշվեգրումը շարունակել մինչն պարտավորության փաստացի կատարման օրը:

2

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 12.07.2022 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.02.2023 թվականի որոշմամբ «Երնան Ջուր» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 12.07.2022 թվականի որոշումը վերացվել է, ն գործն ուղարկվել է նույն դատարան՝ ընդհատման պահից նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 19.04.2023 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը վերադարձվել է, ն սահմանվել է ժամկետ՝ վճռաբեկ բողոքի թերությունները շտկելու ն վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 17.05.2023 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը՝ Վերաքննիչ դատարանի 09.02.2023 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու ն բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է, պետական տուրքի չվճարված մասի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդությունը՝ մերժվել է, ն վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 19.042023 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ: Լ. Բաղդասարյան):

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.09.2024 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 19.04.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Ընկերության բերած բողոքն ընդունվել է վարույթ:

0110.2025 թվականին Ընկերությունը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ բողոքից հրաժարվելու մասին:

Քննության առնելով դատական ակտի վերանայման բողոքից հրաժարվելու մասին Ընկերության դիմումը ն նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հատուկ կարգավորում չի նախատեսում նոր հանգամանքներով ներկայացված բողոքից հրաժարվելու վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի են վճռաբեկ բողոքից հրաժարվելու վերաբերյալ նույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնները, ուստի վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման հետնյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչն բողոքի քննության ավարտի

3

մասին հայտարարելը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին: Մինչն դատական նիստը վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում նույն մասում նշված որոշումը Վճռաբեկ դատարանը կայացնում է առանց դատական նիստ հրավիրելու:

Տվյալ դեպքում Ընկերությունը դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելուց հետո, բայց մինչն բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը, դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ բողոքից հրաժարվելու մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վճռաբեկ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի:

Նկատի ունենալով այն, որ սույն դեպքում ներկայացվել է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ն, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են բողոք բերող անձինք՝ նոր կամ նոր երնան եկած հանգամանքների հետնանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքներով, ուստի Վճռաբեկ դատարանը պետական տուրքի մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարում է լուծված:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պայմաններում այդ ծախսերի հարցը նս պետք է համարել լուծված:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները նե ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ ն 399-րդդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Կարճել թիվ ԵԴ/54735/02/21 քաղաքացիական գործով «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 19.04.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ բողոքը վարույթ ընդունելու կապակցությամբ հարուցված վճռաբեկ վարույթը:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

4

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող (Ը` Ն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 մարտի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/54735/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել