Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, Դ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, Դ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-21526 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-215)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 դեկտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 215 | ««ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 2052-Ն ՈՐՈՇՄԱՆ 14-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 18-ՐԴ

ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ

(ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ

ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 2052-Ն ՈՐՈՇՄԱՆ 14-ՐԴ ԿԵՏԻ

«Ա» ԵՆԹԱԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայնախագիծ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման 14-րդ կետի «ա» ենթակետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայնախագիծ» ԲԲԸ-ի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.2018թ. ՀՕ-165-Ն օրենքով) 18-րդ հոդվածի 1-ին մասը, դրան համապատասխան Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» ̣N 2052-Ն (ուժը կորցրել է 01.01.2018թ. ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1373-Ն որոշմամբ) որոշման 14-րդ կետի ա» ենթակետը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին և 83.5-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչպես նաև 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 60-րդ (փոխկապակցված 78-րդ հոդվածի հետ) և 59- րդ (փոխկապակցված 75-րդ հոդվածի հետ) հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/7257/05/14 վարչական գործի դատավարական նախապատմությունը դիմողը փաստում է, որ Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.2018թ. ՀՕ-165-Ն օրենքով, այսուհետ Օրենք) 18-րդ հոդվածի 1- ին մասը և ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» ̣N 2052-Ն որոշման (ուժը կորցրել է 01.01.2018թ. ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1373-Ն որոշմամբ, այսուհետ Որոշում) 14-րդ կետի ա» ենթակետը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, խախտում են իր Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված տնտեսական գործունեության ազատությունը, ինչպես նաև 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը, քանի որ իր վրա դրվում է հակասահմանադրական պարտավորություն վճարելու որոշակի գումար, որի վճարման պարտականություն ինքը չունի:

Դիմողի պնդմամբ վերոգրյալի հետևանքով խախտվում են նաև 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասը և 83.5-րդ հոդվածի 2-րդ կետը այնքանով, որքանով ՀՀ կառավարությունը սահմանել է անձի սեփականության և տնտեսական գործունեության ազատության նկատմամբ միջամտություն իրականացնող դրույթներ չունենալով համապատասխան լիազորություն:

Ըստ դիմողի օրենքի վերապահման սկզբունքը ենթադրում է, որ կան որոշակի բնագավառներ, որոնց կարգավորումը վերապահվում է բացառապես օրենսդիր մարմնին: Այսինքն տվյալ բնագավառներում գործադիր իշխանությունը չի կարող ընդունել ինքնուրույն կարգավորումներ: Դիմողի պնդմամբ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների սահմանափակման նպատակով նախ պետք է ընդունվեն օրենքներ, որպեսզի միջամտությունը հնարավոր լինի ձևական առումով արդարացնել: Դիմողն ընդգծում է, որ այս առումով «(...) զուտ բլանկետային օրենքի առկայությունը, որով բովանդակային կարգավորում ընդունելու լիազորությունը տրվում է գործադիր իշխանությանը, բավարար չէ: Թե՛ 2005թ. խմբագրությամբ Սահմանադրությունը (5-րդ հոդվածի 2-րդ պարբերություն), և հատկապես թե՛ 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությունը (6-րդ հոդվածի 2-րդ մաս) ելնում է այն գաղափարից, որ գործադիր իշխանությունը կարող է գործել միայն օրենքի առկայության դեպքում, խորհրդարանի կողմից ընդունված օրենքի լիազորմամբ»:

Դիմողը նշում է, որ «(...) օրենսդիրը, եթե որոշակի կարգավորումների ընդունման լիազորությունը ցանկանում է փոխանցել գործադիր իշխանությանը, ապա նա պարտավոր է նախապես ամրագրել դրա բովանդակությունը, նպատակը և ծավալը»: Տվյալ պարագայում, ըստ դիմողի «օրենսդիրն ակնհայտորեն լիազորել է Կառավարությանն ընդունելու անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համապատասխան կարգ, բայց ոչ դեպքեր, նախապայմաններ կամ չափեր: Վերջինիս համար, 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի համաձայն, լիազորված է միայն օրենսդիրը»:

Դիմողն ընդգծում է, որ առավելագույնը, որն օրենսդիր մարմինը կարող էր պատվիրակել Կառավարությանը, միայն ձևական իմաստով կարգի սահմանումն է առ այն, թե, օրինակ, ինչպես պետք է համապատասխան փաստաթղթերը լրացվեն, կամ սահմանվեն դիմումների ներկայացման գրավոր կամ էլեկտրոնային ձևեր, որոշակի ընթացակարգերի մասնակցության հնարավորություն և այլն:

Ըստ դիմողի սույն գործով Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը սահմանադրաիրավական տեսանկյունից անընդունելի է, քանի որ քաղաքացու սեփականության իրավունքը սահմանափակվում է առանց որևէ լեգիտիմ նպատակի առկայության: Դիմողի պնդմամբ «անձին (հարկային) պատասխանատվության ենթարկելը ենթադրում է ոչ իրավաչափ արարքի և մեղքի առկայություն, որի արդյունքում վրա են հասնում որոշակի բացասական հետևանքներ կամ առնվազն ստեղծվում է դրա վտանգը: Սույն դեպքում Դիմողի կողմից վերոնշյալ նախապայմաններից որևէ մեկը չի իրականացվել: Ավելին, Դիմողը տվյալ պարագայում համապատասխան գումարը ներառել է իր համախառն եկամտի մեջ և վճարել է հարկերը»: Դիմողը փաստում է, որ «օրենսդիր և գործադիր իշխանությունները Օրենքի և Որոշման միջոցով սահմանել են համապատասխան ընթացակարգեր համախառն եկամտից անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքը նվազեցնելու և այդպիսով անհարկի չհարկվելու ընթացակարգը: Վճռաբեկ դատարանը, սակայն, վերոգրյալում ներկայացված իրավակիրառ պրակտիկայում տրված իր մեկնաբանությամբ շեղվել է օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից սահմանված արդյունավետ ընթացակարգից ըստ էության սահմանելով, որ «Գումարի բռնագանձման վերաբերյալ վճիռ է համարվում ցանկացած վճիռ, բացառությամբ, եթե վճռի արդյունքում գործարքը ճանաչվում է առոչինչ»»:

Ամփոփելով դիմողը եզրահանգում է, որ Օրենքը և Որոշումը իրավակիրառ պրակտիկայում տրված հակասահմանադրական մեկնաբանությամբ, խախտում են իր տնտեսական գործունեության ազատությունը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի

ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները և ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված դեպքում Սահմանադրական դատարան կարող են դիմել նաև իրավաբանական անձինք` Սահմանադրության 74-րդ հոդվածին համապատասխան:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում անձի իր հայեցողությամբ այդպիսի պաշտպանության ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը սահմանված լինելով օրենքներով` իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում նախատեսում են անձի խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ: Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով վերապահված իր իրավունքի շրջանակներում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։

Սահմանադրական դատարանը վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը և դրա իրացման` օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, որովհետև դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով:

Միաժամանակ, նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների քննության մերժման հիմքերին, մասնավորապես ակնհայտ անհիմն դիմումներին, արձանագրել է հետևյալը. «Ակնհայտ անհիմն են նաև այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել կամ արդեն իսկ ընդունվել է քննության սահմանադրական դատարանի կողմից»։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքը, չի ենթադրում միևնույն հիմնավորումներով և փաստարկներով նույն դատական գործի շրջանակներում կիրառված նույն դրույթի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ բազմաթիվ դիմումների ներկայացման հնարավորություն այն պարագայում, երբ դրա քննության վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի կամ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում։

Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից միևնույն թիվ ՎԴ/7257/05/14 վարչական գործով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և Որոշման 14-րդ կետի ա» ենթակետի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, սահմանադրականության վիճարկման վերաբերյալ անհատական դիմում Սահմանադրական դատարան մուտքագրվել է նաև 2022 թվականի սեպտեմբերի 14-ին: Տվյալ անհատական դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատական կազմը 2022 թվականի հոկտեմբերի 27-ին կայացրել է «Հայնախագիծ» ԲԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժելու մասին» ՍԴԴԿՈ-61 որոշումը դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով[1]: Այնուհետև 2022 թվականին դեկտեմբերի 2-ին, Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայնախագիծ» ԲԲԸ-ի սույն անհատական դիմումը, որով Դիմողի կողմից կրկին վիճարկվում է թիվ ՎԴ/7257/05/14 վարչական գործով իր նկատմամբ կիրառված Օրենքի և Որոշման 14-րդ կետի ա» ենթակետի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, սահմանադրականությունը: Ավելին տվյալ անհատական դիմումով դիմողը ներկայացնում է նույնաբովանդակ հիմնավորումներ և փաստարկներ։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն պարագայում նույն դիմողը միևնույն հիմնավորումներով և փաստարկներով վիճարկում է այն նույն դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա գործի քննության ընդունումն արդեն իսկ մերժվել է Սահմանադրական դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

3.2. Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ (…) Բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննարկվող համատեքստում հաշվի առնելով դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ անհատական դիմումով դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների, մասնավորապես` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը: Այս առումով կարևոր է փաստել, որ սույն գործով դիմողի նկատմամբ հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ՎԴ/7257/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.06.2022 թվականին կայացրած որոշմամբ:

Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը կարևոր է համարում վկայակոչել դիմողի ներկայացրած հետևյալ դիրքորոշումը. Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքը, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից 21.06.2012 թվականին տրված թիվ 18 պաշտոնեական պարզաբանման 2-րդ կետը, գտել է, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի թիվ ԸԻԴ/0624/02/10 քաղաքացիական գործով 26.08.2010 թվականին կայացված դատական ակտով արձանագրված փաստն այն մասին, որ այդ գործով վիճարկվող պայմանագիրն առոչինչ է, չէր կարող որևէ բացասական ազդեցություն ունենալ Ընկերության կողմից պարտքն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու առումով: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության կողմից պարտքն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու համար անհրաժեշտ է ոչ թե դատարանի ցանկացած վճիռ, այլ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ կայացված վճիռ»:

Դիմողը նաև նշել է. Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մոտեցումը սահմանադրաիրավական տեսանկյունից անընդունելի է, քանի որ քաղաքացու սեփականության իրավունքը սահմանափակվում է առանց որևէ լեգիտիմ նպատակի առկայության: Անձին (հարկային) պարտավորության ենթարկելը ենթադրում է ոչ իրավաչափ արարքի և մեղքի առկայություն, որի արդյունքում վրա են հասնում որոշակի բացասական հետևանքներ կամ առնվազն ստեղծվում է դրա վտանգը: Սույն դեպքում Դիմողի կողմից վերոնշյալ նախապայմաններից որևէ մեկը չի իրականացվել: Ավելին, Դիմողը տվյալ պարագայում համապատասխան գումարը ներառել է իր համախառն եկամտի մեջ և վճարել է հարկերը»:

Միաժամանակ, դիմողը հայտնել է հետևյալ դիրքորոշումը. Վերոնշյալի լույսի ներքո, օրենսդիր և գործադիր իշխանությունները Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության N 2052-Ն որոշման 14-րդ կետի ա» ենթակետի միջոցով սահմանել են համապատասխան ընթացակարգեր համախառն եկամտից անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքը նվազեցնելու և այդպիսով անհարկի չհարկվելու ընթացակարգը: Վճռաբեկ դատարանը, սակայն, վերոգրյալում ներկայացված իրավակիրառ պրակտիկայում տրված իր մեկնաբանությամբ շեղվել է օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից սահմանված արդյունավետ ընթացակարգից ըստ էության սահմանելով, որ «Գումարի բռնագանձման վերաբերյալ վճիռ է համարվում ցանկացած վճիռ, բացառությամբ եթե վճռի արդյունքում գործարքը ճանաչվում է առոչինչ»»: Վերոշարադրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ինչպես արդեն վկայակոչվել է, Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Մինչդեռ, սույն դիմումով ներկայացված դիրքորոշումներով և հիմնավորումներով բարձրացվում են համապատասխան դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված դրույթների կիրառման իրավաչափությանն առնչվող հարցեր, որոնց քննարկումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Վերոգրյալի հիման վրա, ինչպես նաև դիմումին կից ներկայացված թիվ ՎԴ/7257/05/14 վարչական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն պարագայում դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և Որոշման 14-րդ կետի «ա» ենթակետի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց, որը դիմողը քողարկել է նշված դրույթների սահմանադրականությունը վիճարկելու միջոցով:

Ուստի սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում առաջադրված հարցերի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Հայնախագիծ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 18- րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման 14-րդ կետի «ա» ենթակետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա.

ԴԻԼԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

26 դեկտեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-215

-----------------------

[1] Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ առկա է Սահմանադրական դատարանի նաև մեկ այլ որոշում Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա: Մասնավորապես Սահմանադրական դատարանը 2018 թվականի հունվարի 22-ի ՍԴԱՈ- 1 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է հետևյալը. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ վերոհիշյալ դիմումով գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով ենթակա է կարճման (...)» (որոշումը հասանելի է https://www.concourt.am/decision/decisions/2018-hy-sdav-sdav-1.pdf հղումով): Այնուամենայնիվ, քննարկվող համատեքստում տվյալ որոշումը վերաբերելի և կիրառելի չէ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-215
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել