Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-33-Ն10 փետրվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի փետրվարի 10-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․ «2.1. Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում կարող է իրականացվել նաև հսկիչ գնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»։ Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը «տրամադրողի տվյալները» բառերից հետո լրացնել «, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում՝ հսկիչ գնում կատարելու անհրաժեշտության պարագայում՝ նաև հսկիչ գնում իրականացնելու դեպքը (դեպքերը), վայրը (համայնքը, Երևանում՝ վարչական շրջանը), ինչպես նաև նպատակը» բառերով, իսկ «մասնակցել ստուգմանը» բառերից հետո՝ «, բացառությամբ սույն օրենքով սահմանված՝ դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում կատարվող հսկիչ գնումների» բառերով.

2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի» բառերով.

3) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Սույն մասով սահմանվող սահմանափակումը չի տարածվում դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում իրականացվող հսկիչ գնման դեպքերի վրա:»։ Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «1. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր, ընդ որում ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը, իսկ դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնում իրականացնելու դեպքում՝ հսկիչ գնում կատարելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը: Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնում իրականացնելու դեպքում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարվում է հսկիչ գնում կատարելուց հետո՝ անմիջապես: Տնտեսավարող սուբյեկտի ստուգման մատյանը պարունակում է տեղեկություններ տարվա ընթացքում կատարվող ստուգումների, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի, ստուգող պաշտոնատար անձանց կազմի, ստուգման հարցերի, նպատակի, ժամկետների, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացված հսկիչ գնման պարագայում՝ նաև կատարված հսկիչ գնումների մասին:»։ Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «պատասխանների» բառից հետո լրացնել «, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացված հսկիչ գնման պարագայում՝ դրա արդյունքների,» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով․ «8.1) դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում հսկիչ գնում կատարելու դեպքում՝ հսկիչ գնման արդյունքները.»։ Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» կետով. «ժբ) դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացնել հսկիչ գնում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։»։ Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. փետրվարի 23 Երևան ՀՕ-33-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 փետրվարի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-33-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.03.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 24.02.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 10.02.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.02.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.03.2023 Հիմնական ակտ 10.02.2023, ՀՕ-33-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.05.2000, ՀՕ-60 17.05.2000, ՀՕ-60 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 փետրվարի, 2023 թ.
Գործի #:
ՀՕ-33-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել