Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱԳԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱԳԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան10 նոյեմբերի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 10 նոյեմբերի 2006թ. ՍԴԴԿՈ - | ԳԱԳԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

10 նոյեմբերի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ` Վ. Պողոսյան

Անդամներ՝

Կ. Բալայան

Հ. Նազարյան

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Գագիկ Գուրգենի Սարգսյանի

2006 р.

հոկտեմբերի 13-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը քննության ընդունելու հարցը

ՊԱՐԶԵՑ

1. Քաղ. Գ. Գ. Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։

2. Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերի պահանջներին, քանի որ դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, առկա է դատարանի վերջնական ակտը, նշված է օրենքի այն դրույթը, որի սահմանադրականությունը վիճարկվում է եւ Սահմանադրության այն դրույթները, որոնց, դիմողի գնահատմամբ, հակասում է տվյալ օրենքի դրույթը:

Դիմումը ներկայացված է սահմանված ժամկետում։

3. Ելնելով դիմողի գույքային դրությունից` պետական տուրքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը կարելի է բավարարել։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի երրորդ մասով, 69 հոդվածի 3-րդ եւ 6-րդ կետերով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի «գ» կետով, Սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 4-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

1.

Գ. Գ. Սարգսյանի դիմումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-[անընթեռնելի]

հոդվածի 3-րդ մասի [անընթեռնելի] Սահմանադրությանը

համապատասխանության վերաբերյալ, ընդունել քննության, կազմել qnnó (p. 6-15):

2.

Որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովը:

3.

Պետական տուրքի վճարումից ազատելու մասին դիմողի

միջնորդությունը բավարարել։

4.

Առաջարկել Գ.Գ. Սարգսյանի դիմումը միավորել Սահմանադրական դատարանում քննության ընդունված Հրաչ Վարդանյանի դիմումի

հիման վրա կազմված գործին։

5.

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի

6-րդ մասի համաձայն դատական կազմի որոշումն ընդունվել է

Սահմանադրական դատարանի անունից:

Նախագահող

ՍԴԴԿՈ-

10 նոյեմբերի 2006 թ.

[անընթեռնելի]

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 նոյեմբերի, 2006 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել