ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 446 — Մինչդատական վարույթի ավարտը իրավաբանական անձի վերաբերյալ վարույթով 1.
Ամփոփում
Հոդված 446. Մինչդատական վարույթի ավարտը իրավաբանական անձի վերաբերյալ վարույթով 1. Հավաքված ապացույցները համարելով բավարար` քննիչը, մեղադրական եզրակացությանը ներկայացվող վերաբերելի պահանջների պահպանմամբ, կազմում է եզրափակիչ ակտ կամ կայացնում է վարույթը կարճելու մասին որոշում` այն վարույթի նյութերի հետ անհապաղ հանձնելով հսկող դատախազին: 2. Ստանալով վարույթի նյութերը` հսկող դատախազը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը․ 1) հաստատում է եզրափակի
Ամբողջ Տեքստ
Հոդված 446. Մինչդատական վարույթի ավարտը իրավաբանական անձի վերաբերյալ վարույթով 1. Հավաքված ապացույցները համարելով բավարար` քննիչը, մեղադրական եզրակացությանը ներկայացվող վերաբերելի պահանջների պահպանմամբ, կազմում է եզրափակիչ ակտ կամ կայացնում է վարույթը կարճելու մասին որոշում` այն վարույթի նյութերի հետ անհապաղ հանձնելով հսկող դատախազին:
2. Ստանալով վարույթի նյութերը` հսկող դատախազը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը․ 1) հաստատում է եզրափակիչ ակտը և վարույթի նյութերը հանձնում դատարան. 2) հաստատում է վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը. 3) չի հաստատում եզրափակիչ ակտը կամ քրեական վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը և վարույթի նյութերը վերադարձնում է քննչական մարմնի ղեկավարին` վարույթը շարունակելու համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
