ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 171 — Շինելները, դաշտային տաք բաճկոններն ու տաբատները, կիսամուշտակները, գլխարկները, համալրված իրապայուսակները պահվում են զորանոցի շինություններում տեղավորված հատուկ պահարաններում, իսկ պո
Ամփոփում
Հոդված 171. Շինելները, դաշտային տաք բաճկոններն ու տաբատները, կիսամուշտակները, գլխարկները, համալրված իրապայուսակները պահվում են զորանոցի շինություններում տեղավորված հատուկ պահարաններում, իսկ պողպատյա սաղավարտները, անհատական պաշտպանության միջոցները, բացի հակագազերից` նաև դարակաշարերում, տոնական հագուստը, մարզական համազգեստը և աշխատանքային հագուստը` վաշտի գույքի և զինծառայողների անձնական իրերի պահման համար նախատեսված պահեստանոցի պահարաններում: Հատու
Ամբողջ Տեքստ
Հոդված 171. Շինելները, դաշտային տաք բաճկոններն ու տաբատները, կիսամուշտակները, գլխարկները, համալրված իրապայուսակները պահվում են զորանոցի շինություններում տեղավորված հատուկ պահարաններում, իսկ պողպատյա սաղավարտները, անհատական պաշտպանության միջոցները, բացի հակագազերից` նաև դարակաշարերում, տոնական հագուստը, մարզական համազգեստը և աշխատանքային հագուստը` վաշտի գույքի և զինծառայողների անձնական իրերի պահման համար նախատեսված պահեստանոցի պահարաններում: Հատուկ հագուստը պահվում է ննջարաններից դուրս գտնվող պահարաններում: Համապատասխան պայմանների առկայության դեպքում զինվորական և մարզական համազգեստներն ու զինծառայողների անձնական իրերը կարող են պահվել անհատական պահարաններում (պահախորշերում): Բոլոր տեսակի համազգեստները պահելու համար նախատեսված տեղերը կցվում են զինծառայողներին և դրանց վրա ամրացվում է ցուցակ` զինծառայողի զինվորական կոչման, ազգանվան և անվան ու հայրանվան սկզբնատառերի նշումով: Ամենօրյա հագուստն ու կաշեգոտին քնից առաջ կոկիկ և միակերպ դասավորում են աթոռակի վրա, կոշիկները դրվում են մահճակալի մոտ, ոտքերի կողմում: Հագուստը, սպիտակեղենը և կոշկեղենը անհրաժեշտության դեպքում չորացնում են չորանոցներում: Լուսանկարչական ապարատների, ձայնագրիչների, ռադիոընդունիչների և կենցաղային ռադիոէլեկտրոնային այլ տեխնիկայի պահպանման համար և օգտագործման կարգը զինծառայողների համար սահմանում է գնդի հրամանատարը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
