Տոպալ — ԼԴ3/0004/01/22
Ամփոփում
մայիսի 2024 թվական ք.Երնան ՀՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Լ.ԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Մուզաֆֆեր Տոպալի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 5-ի որոշման դեմ պաշտպաններ Ա.Սարդարյանի ն Է.Այվազյանի վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐՔԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2021 թվականի հուլիսի 30ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության ն օպերատիվ հետախուզության վարչության թիվ 2
Ամբողջ Տեքստ
ԼԴ3/0004/01/22
ԱԽ,
ԱՆԲԱՆ ՉԱ
ՀԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության
առաջին ատյանի դատարան,
նախագահող դատավոր Լ.Ալավերդյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Կ.Մարդանյան
դատավորներ՝ Մ.Պապոյան
Ն.Շովակիմյան
3 մայիսի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Լ.ԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Մուզաֆֆեր Տոպալի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 5-ի որոշման դեմ պաշտպաններ Ա.Սարդարյանի ն Է.Այվազյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐՔԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1 2021 թվականի հուլիսի 30ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության ն օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 215.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 83194721 քրեական գործը, որը նույն օրն ընդունվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնի վարույթ:
2021 թվականի օգոստոսի 6-ին Մուզաֆֆեր Տոպալը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Մ.Տոպալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը ն գրավի չափ է սահմանվել նվազագույն աշխատավարձի հազարապատիկը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:
2022 թվականի փետրվարի 24ին քրեական գործը մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 22-ի դատավճռով, Մ.Տոպալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքում, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով: Դատավճռով որոշվել է իրեղեն ապացույց ճանաչված մաքսանենգության առարկա՝ 30.000 (երեսուն հազար) ԱՄՆ դոլար գումարը, բռնագրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության:
Վճռվել է նան իրեղեն ապացույց ճանաչված՝ գրավոր հայտարարագրման ոչ ենթակա՝ 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլար գումարը վերադարձնել Մուզաֆֆեր Տոպալին՝ ի տնօրինություն:
3. Նշված դատավճռի դեմ Մ.Տոպալի պաշտպաններ Ա.Սարդարյանի ն Է.Այվազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ: Վերաքննիչ դատարանի դատավոր Ն.Հովակիմյանը հայտնել է հատուկ
Յ
կարծիք՝ գտնելով, որ Մ.Տոպալին պետք է ճանաչել ն հռչակել անմեղ՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Մուզաֆֆեր Տոպալի պաշտպաններ ԱՍարդարյանը ն ԷՆԱյվազյանը 2023 թվականի հուլիսի 10-ին ներկայացրել են վճռաբեկ բողոք: Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
5. Բողոքի հեղինակների պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել լուրջ դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Բողոքաբերները նշել են, որ Մ.Տոպալի մեղավորությունն իրեն մեղսագրված արարքում չի հաստատվել ապացույցների բավարար ամբողջությամբ: Մասնավորապես, բողոքաբերների կարծիքով, գործում առկա ապացույցներով, այդ թվում վկաներ՝ մաքսային տեսուչ Դ.Շահինյանի ն Մ.Պետրոսյանի ինչպես նան Մ.Տոպալի ցուցմունքներով, հիմնավորվում է Մ.Տոպալի անմեղությունը ն հաստատվում, որ վերջինիս մոտ բացակայել է դիտավորությունը: Բողոքի հեղինակները նշել են, որ Մ.Տոպալը, բացի ուղնորային մաքսային հայտարարագիր լրացնելուց, այլ պարտավորություն՝ լրացուցիչ տուրք վճարելու, չուներ, որի պարագայում վերջինիս կողմից հայտարարագիր լրացնելուց դիտավորությամբ խուսափելու մասին հետնություններն անհիմն են:
Բողոքի հեղինակները նշել են նան, որ Մ.Տոպալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.Լրդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերները խնդրել են Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 5-ի որոշումը փոփոխել, Մ.Տոպալին առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ ն արդարացնել:
6.. Պաշտպաններ Ա.Սարդարյանը ն Է.Այվազյանը 2023 թվականի հուլիսի 10-ին ներկայացրել են վճռաբեկ բողոք, իսկ 2023 թվականի օգոստոսի 9-ին ներկայացրել են միջնորդություն՝ Մ.Տոպալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն
4
քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Մուզաֆֆեր Տոպալին ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1րդ հոդվածի Լին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «/...) նա, հանդիսանալով թուրքական «Յալնչելար» ընկերությանը պատկանող «Մերսնդես-Բենց» մակնիշի 08525238 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 2021 թվականի հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետությունից Վրաստան ուղնորվելիս իր կողմից վարվող ավվոմեքենայի խցիկի վարորդի արնիկի վերնում՝ թղթերի պահման համար նախատեսված հատվածում թաքցնելով ն դրա մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու եղանակով, փորձել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ՀՀ-ից դեպի Օ0»Վրասրան մաքսանենգությամբ տեղափոխել Եվրասիական փնտեսաեւկաուն միության մաքսաւյին օրենսգրքի 260-րդ հոդվածի 7րդ կետով սատհմանված առանց գրավոր հայտարարագրման փեղավտխվող կանխիկ դրամական միջոցների թույլատրելի չափը` 10.000 ԱՄՆ դոլարը գերազանցող խոշոր չափի՝ 30.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել մաքսանենգությամի ՀՀ-ից Վրաստան խոշոր չափի` 30.000 ԱՄՆ դոլար գումար տեղափոխելու իր հանցավոր մփադրությունը, քանի որ նույն օրը՝ ժամի 20:30-ի սահմաններում, հիշյալ գումարը հայտնաբերվել է ՀՀ ՊԵԿ մաքսայի ծառայողների կողմից Գոգավան-Պրիվոլնոյն մաքսային կեր-րաժնում ավտոմեքենայի զննության ժամաւնակ»':
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաճայն՝ «(...) Ամբաստանյալ Մ.Տոպալի ցուցմունքներն այն մասին, որ ինքը պատրապտրվում էր տոպրակով գումարը հայտարարագրել, մաքսատան աշխատակցի կողմից «նարկովփկ» բառր լսելով խառնվել է, չի հասցրել, անտրամարանաւկան են ն հերքվում են գործով ձեռք բերված ն դատաքննության ընթացքում հերազոտված ապացույցներով, նպատակ են հեվաւպնդում ազավպվել քրեական պավտժից ն պատասխանատվությունից: ւՏե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 181-186:
5
Դատարանը դատաքննությամը հետազոտված ապացույցների
բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման ու գնահատման արդյունքում: ապացուցված է համարում, որ ամբաստանյալը կատարել է 2003 թվականի ապրիլի 18Տին րնդուսված ՀՀ քրեական օրենսգրքի 342151 հոդվածի Լին մասով նախատեսված արարքը, որը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիքի 44-29Էրդ հոդվածի Էին մասով նախատեսված արարքին:
Դատարանը, հաստատված համարելով հանցագործությաւն ն դրաւ կատաւրմաւն մեջ Մուզաֆֆեր Տոպալի մեղքի ապացուցված լինելը, գտնում է, որ նա ննթակա է պատժի կատարածի համար (...)»՛:
9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) (Գործում առկա փաստական հանգամանքների համակցության վերլուծությունը բավարար հնարավորություն է տալիս հանգելու հենության, որ Մուզաֆֆեր Տոպալի դիվմավորությունն ուղղված է եղել իր մով. առկա կանխիկ դրամական միջոցները սահմանված կարգով չհայտարարագրելու եղանակով, Եվրասիական փնտեսեւկաւն միության մաքսային սահմանով Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան մաքսանենգությամը փեղլավտխելուն:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մաքսային ծառայության աշխատակից Դավիթ Շահինյանի ցուցմունքով հիմնավորվում է, որ վերջինս Մուզաֆֆեր Տոպալի կողմից վարվող բեռնատար ավվատմնքենային մոտեցել է այն պահին, երբ ավտոմնքենան գտնվել է սահմանը հատելու հերթի մեջ: Դավիթ Շահինյանի ցուցմունքով հիմնավորվում է նան այն հանգամանքը, որ վերջինս Մուզաֆֆեր Տոպալին տարբեր լեզուներով հարց է ուղղել իր մոտ հայտարարագրման ենթակա ապրանքների առկայության մասին, որին ի պատասխան Մուզաֆֆեր Տռոպալը հայերենով պատասխանել է «Լ»: Հիմնավորվում է նան, որ Դավիթ Շահինյանը Մուզաֆֆեր Տոպալին բացատրել է, որ ավվտմնքենայի խցիկը պեւրք է զնենվի ն առարկություն չարանալով սկսել է զննությունը:
Վերաքննիչ դաղտալրաւնն արձանագրում է, որ Մուզաֆֆեր Տոպալի համար ակնհայվ է եղել, որ մաքսային ծառայությաւն աշխատակիցը զննում է ավվտմեքենայի Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 148-149:
6
բեռնախցիկը: Նշված հանգամանքը հիմնավորվում է նան Մուզաֆֆեր Տոպալի ցուցմունքով:
Վերաքննիչ դատարանը հարկ է հաւմարում նշել, որ նույնիսկ մաքսային զննումը սկսված լինելու պայմաններում Մուզաֆֆեր Տոպալը մաքսային ծառայության աշխատակցին չի տեղեկացրել իր մուր առկա հայտարարագրման ենթակա խոշոր դրամական միջոցների մասին:
Անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ դրամական միջոցները եղել են պայուսակի մեջ՝ տեսանելի վայրում, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նախ նշված դրամական միջոցները եղել են փակ պայուսակում, ավտոմեքենայի սրահի բաց պահոցում ն կարող էին հայտնաբերվել միայն մաքսային զննման արդյունքում, այսինքն` դրանք չեն եղել տեսանելի: Բացի այդ իր մոր հայտարարագրման ենթակա ապրանքների առկայության մասին մաքսային ծառայության աշխատակցի հարցմանը Մուզաֆֆեր Տոպալը տվել է բացասական պատասխան: Այսինքն՝ Մուզաֆֆեր Տոպալն իր հայտարարությամի արդեն իսկ նշել էր իր մոտ հայվփարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին, հեփնաբար՝ որնէ նշանակություն չունի դրամական միջոցները հայտնաբերվել են տեսանելի վայրից, թն ոչ: (...)
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Մուզաֆֆեր Տոպալը հանդիսացել է միջազգային րեոնափոխադրում իրականացնող ընկերության աշխատակից, երկար փարիներ մաքսային սահմաններով իրականացրել է բեռնափոխադրումներ, սույն գործով նշել է, որ տեղյակ է եղել խոշոր դրամական միջոցները հայտարարագրման ենթակա լինելու մասին, մաքսային ծառայության աշխատակցի հարցին պատասխանել է հայերենով: Բացի այդ ինչպես վերը նշվեց Մուզաֆֆեր Տոպալին ակնհայվ լինելով, որ մաքսային տեսուչը ակսել է մաքսային զննումի` չի նշել իր մոտ հայտարարագրման ենթակա դրամական միջոցների մասին (...)»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 3Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 79-81:
7
34-215.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ Մ.Տոպալի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
11. Բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով գործի փաստական հանգամանքների բացահայտման ն քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս ն լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նան ուսումնասիրության ն գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետնության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքում Մ.Տոպալի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետնության:
Մասնավորապես, Մ.Տոպալի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բավարար չափով պատճառաբանված ն հիմնավորված են, նե նրա մեղավորություն հաստատվել է ստորադաս դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի ն արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում վկա Դ.Շահինյանի ցուցմունքներով, ՀԸ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 2021 թվականի հուլիսի 28-ին կազմված մաքսային զննման ակտով", 2021 թվականի հուլիսի 29-ին կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությամբ»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության է ենթարկել գործում առկա ապացույցները, ն Մ.Տոպալի մեղավորության հարցում հանգել ճիշտ հետնության՝ կայացնելով պատճառաբանված որոշում:
12. Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ Մ.Տոպալի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների
հետնությունները հիմնավորված են:
Յ. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյոք Մ.Տոպալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը ենթակա է 4 Տե՛ս քրեական գործ, հատոր Լին, թերթեր 20-23:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 24-26:
8
դադարեցման քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաճայն՝ «Լ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապեղումը ենթակա է դադարեցման, եթե
(-)
12) անձը Հայաարանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանամվությունից (...)»:
Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «4. Քրնական վարույթը ենթակա է կարճման, եթե:
(-)
3) մեղադրյալի նկատմամը դադարեցվել է քրեական հետապնդումը, ն սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու փարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատաեւզրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նան անզգուշությաւմը կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազավպազրկումը (...)»:
Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաճայն"՝ «մ. Անձն ազատվում է քրեական պատասխանաւտվությունից, եթե հանցանքն ավարտված հաւմարելու օրվանից անցել են հերնյալ ժամկետները.
1) երկու փարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու
օրվանից. (...)
6 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ՄՏոպալի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:
9
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համալրելու օրվանից մինչն դավաւվճոխ օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 215.-րդ հոդվածի համաձայն «մ. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների ն (կամ) վճարային գործիքների մաքսանենգություն, որր կատարվել է խոշոր չափերով՝
պավժվում: է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի
երկուռազարապատիկից երեք հազարապատիկի չափով կամ ազավազրկմամբ մինչն երկու տարի ժամկետով (...)»:
14 Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
5. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 215.-րդ հոդվածով նախատեսված հանցանքը ավարտվել է 2021 թվականի հուլիսի 29-ին: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Մ.Տոպալի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիոր կայացվել է 2022 թվականի հուլիսի 22-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2023 թվականի ապրիլի 5-ինձ: Նշված որոշման դեմ Մ.Տոպալի պաշտպանների կողմից բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ է ընդունվել 2023 թվականի հոկտեմբերի 17-ին»:
16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երնում է, որ Մ.Տոպալին ՀՀ քրեական օրենսգրքի 34-25.1-րդ հոդվածի Լին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա 7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Ց Տե՛ս սույն որոշման 2-րդ ն 3-րդ կետերը:
5 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
10
դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի անհրաժեշտ է Մ.Տոպալի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 22-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 5-ի որոշումը բեկանել՝ Մ.Տոպալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-25.1-րդ հոդվածի 1Լին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել ն քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:
17. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույց ճանաչված` մաքսանենգության առարկա 30.000 (երեսուն հազար) ԱՄՆ դոլար գումարը փաթեթավորված «Շ00203446» համարի կնիքով, որն ի պահ էր հանձնվել ՀԸ Կենտրոնական բանկի պատասխանատու պահպանությանը, պետք է բռնագրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության:
Իրեղեն ապացույց ճանաչված գրավոր հայտարարագրման ոչ ենթակա 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլար գումարը՝ փաթեթավորված ն «600203445» համարով կնքված՝ ՀՀ Կենտրոնական բանկի պատասխանատու պահպանությանն ի պահ տրված 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլար գումարը պետք է վերադարձնել Մուզաֆֆեր Տոպալին՝ ի տնօրինություն:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Մուզաֆֆեր Տոպալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը պետք է վերացնել ն վճարված գումարը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը, վերադարձնել գրավատուին:
17. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 3Լրդ, 34-րդ, 100-րդ, 125-րդ, 264-րդ, 281 րդ, 361-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Մուզաֆֆեր Տոպալի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 22ի դատավճիռը ն այն
11
անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 5-ի որոշումը բեկանել:
2. Մուզաֆֆեր Տոպալի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը դադարեցնել ու քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
3. Իրեղեն ապացույց ճանաչված՝ մաքսանենգության առարկա 30.000 (երեսուն հազար) ԱՄՆ դոլար գումարը՝ փաթեթավորված «000203446» համարի կնիքով, որն ի պահ էր հանձնվել ՀՀ Կենտրոնական բանկի պատասխանատու պահպանությանը, բռնագրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության:
4. Իրեղեն ապացույց ճանաչված՝ գրավոր հայտարարագրման ոչ ենթակա 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլար գումարը` փաթեթավորված «00203445» համարի կնիքով, որն ի պահ էր հանձնվել ՀՀ Կենտրոնական բանկի պատասխանատու պահպանությանը, վերադարձնել Մուզաֆֆեր Տոպալին՝ ի տնօրինություն:
5. Մուզաֆֆեր Տոպալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացնել ն վճարված գումարը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը, վերադարձնել գրավատուին:
6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ԼԴ3/0004/01/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
