Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Մարգարյան — ԱՎԴ4/0002/11/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մարգարյան — ԱՎԴ4/0002/11/23

Վճռաբեկ դատարանԱՎԴ4/0002/11/2319 ապրիլի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 61. Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը · Հոդված 171. Ժամկետների հաշվումը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Վայքի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 21150821 քրեական գործը։ Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ Արման Գառնիկի Խչեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ 2. Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Է.Ծատուրյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Խչեյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, ԱՎԴ4/0002/11/23 նախագահող դատավոր՝ Հ . Պ ետրոսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում, նախագահող դատավոր՝ Ա . Վարդանյան ՀՀ Վ ճռաբեկ դատարանի քրեական պալատը ( այսուհետ` Վճռաբեկ դատարան ), նախագահությամբ` Հ. Ա սատրյանի մասնակցությամբ դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆԻ Լ. Թ ադևոսյանի Դ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ Ս. Օ հանյանի

19 ապրիլի 2024 թվական ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 21-ի որոշման դեմ դիմող Կարեն Խաչիկի Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Վայքի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 21150821 քրեական գործը։ Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ Արման Գառնիկի Խչեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

2. Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Է.Ծատուրյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Խչեյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրված արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով:

3. Վայոց ձորի մարզի դատախազ Ա.Ավետիսյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ վերոնշյալ որոշման դեմ դիմող Կարեն Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի բողոքը մերժվել է:

4. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` ( այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան ) 2023 թվականի փետրվարի 8- ի որոշմամբ դիմող Կ . Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի բողոքը մերժվել է: 5.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 202 3 թվականի մարտի 2 1 -ի որոշմամբ դ իմող Կ . Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության ՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ: 6 . Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դ իմող Կ . Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյան ը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 202 3 թվականի մայիսի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

7. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 21- ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության` փաստելով, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 2023 թվականի մարտի 10-ին, քանի որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքն իր կողմից դատարան է ներկայացվել է 2023 թվականի մարտի 9-ին։ Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դ ատարանից պահանջվել և ստացվել են իր կողմից բողոքին կից ուղարկված ծրարների և փոստային անդորրագրերի պատճենները , ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակի պետի պաշտոնակատարի տեղեկանքի պատճենն այն մասին , որ գրասենյակի առաջատար մասնագետ Լ . Գրիգորյանի կողմից ներկայացվել է զեկուցագիր, համաձայն որի՝ 2023 թվականի մարտի 13-ին դատարանում ստացված հատուկ վերանայման բողոքները սկանավորելիս, սխալմամբ թիվ ԵԴ /1036/01/22 գործով հատուկ վերանայման բողոքին կցված անդորրագիրը և ծրարը կցել է ԱՎԴ 4/0002/11/23 գործով հատուկ վերանայման բողոքին , իսկ ԱՎԴ 4/0002/11/23 գործով հատուկ վերանայման բողոքին կից անդորրագիրն ու ծրարը՝ թիվ ԵԴ /1036/01/22 գործով հատուկ վերանայման բողոքին : Բողոքաբերը նշել է, որ իր կողմից դ ատարան ուղարկված փոստային ծրարի և անդորրագրի պատճեններում հստակ երևում է , որ բողոքը փոստին հանձնվել է 2023 թվականի մարտի 9-ին , այսինքն՝ բողոքարկման՝ օրենքով նախատեսված ժամկետի ընթացքում : Ուստի, բողոքաբերը հանգել է հետևության, որ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել սահմանված ժամկետում: Արդյունքում, բողոքաբերը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը Կարեն Մարգարյանին զրկելով դատարանում իր դիրքորոշումը ներկայացնելու և պաշտպանելու հնարավորությունից , խախտել է կողմերի հավասարության և մրցակցության դատավարական սկզբունքը , ոչ իրավաչափ կերպով սահմանափակել է առաջին ատյանի դատարանի դատական ակտը բողոքարկելու հնարավորությունը : Ա նհամաչափորեն սահմանափակվել են անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները , ինչպես նաև իր իրավաչափ շահերին վերաբերող հարցերն օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայելու իրավունքը:

8. Բացի այդ, բողոքաբերն անդրադարձել է նաև Առաջին ատյանի դատարանի դատական ակտին՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է չպատճառաբանված , անհիմն , հետևաբար, ոչ իրավաչափ դատական ակտ , մասնավորապես, քրեական վարույթն իրականացվել է միակողմանի , լիարժեք չեն բացահայտվել դեպքի հանգամանքները , ձեռք բերված ապացույցներն ու հանգամանքները մեկնաբանվել են մեկուսի, ինչպիսի պայմաններում հնարավորություն է առաջացել որպեսզի իրական մեղավորներն ազատվեն քրեական պատասխանատվությունից , որի համար մի շարք էական հանգամանքներ ընդհանրապես անտեսվել են , կարևոր վարութային և քննչական գործողություններ չեն կատարվել , ինչի հետևանքով նախաքննությունը մտել է արհեստական փակուղի և վաղաժամ որոշում է կայացվել Արման Խչեյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, և վերջինս անհիմն ազատվել է քրեական պատասխանատվությունից ։

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, վարույթի հանրային մասնակցին պարտավորեցնել կայացնել՝ Կ . Մարգարյանի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարույթային ակտեր՝ վերացնելով Վայոց ձորի մարզի դատախազ Է.Ծատուրյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 3-ին կայացված՝ Ա.Խչեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը : Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 8-ի որոշումը դիմող Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա Հակոբյանը ստացել է 2023 թվականի փետրվարի 27-ին 1 ։ 10.1. «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ LO108460193AM բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2023 թվականի մարտի 9-ին 2 : 10.2 ․ Սույն գործի նյութերում առկա փոստային անդորրագրի պատճենի համաձայն՝ դ իմող Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա. Հակոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է 2023 թվականի մարտի 13-ին 3 ։

10.3. Վերաքննիչ դատարանի գրասենյակի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Աղայանի՝ 2023 թվականի մարտի 27-ի տեղեկանքի պատճենի համաձայն՝ գրասենյակի առաջատար մասնագետ Լ . Գրիգորյանի կողմից ներկայացվել է զեկուցագիր այն մասին , որ 2023 թվականի մարտի 13-ին, դատարանում ստացված հատուկ վերանայման բողոքները սկանավորելիս, սխալմամբ թիվ ԵԴ /1036/01/22 գործով հատուկ վերանայման բողոքին կցված անդորրագիրը և ծրարը կցել է ԱՎԴ 4/0002/11/23 գործով հատուկ վերանայման բողոքին , իսկ ԱՎԴ 4/0002/11/23 գործով հատուկ վերանայման բողոքին կից անդորրագիրն ու ծրարը՝ թիվ ԵԴ /1036/01/22 գործով հատուկ վերանայման բողոքին 4 : 10.4 Դ իմող Կ . Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 8-ի որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքի ծրարների, ստացականների պատճենների համաձայն՝ հատուկ վերանայման բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 2023 թվականի մարտի 9-ին 5 :

11. Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանն Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը ստացել է դեռևս 2023 թվականի փետրվարի 27-ին, որի պայմաններում բողոքարկման ժամկետի հոսքը պետք է հաշվարկվեր այդ օրվա գիշերվա զրո ժամից և ավարտվեր 2023 թվականի մարտի 9-ին՝ ժամը 24:00-ին: Մինչդեռ, բողոքաբերը հատուկ վերանայման բողոքը փոստային ծառայությանը հանձնել է 2023 թվականի մարտի 10-ին, այսինքն՝ բողոքարկման ժամկետը լրանալուց 1 օր անց: Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հատուկ վերանայման բողոք ներկայացնելիս բողոքաբերը (…) հատուկ վերանայման բողոքը ներկայացրել է ժամկետանց, բողոքում չի ներկայացրել բողոքարկելու դատավարական ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու ու վերականգնելու միջնորդություն և այն հիմնավորող փաստարկներ, ուստի՝ Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքն անհրաժեշտ է թողնել առանց քննության (…)» 6 ։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք դիմող Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյան ի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը։

13. ՀՀ Սահմանադրության 61- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն ` « Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք » ։ ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։ Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, արձանագրել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը 7 ։

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը 24 ․ 00-ին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետն ավարտվում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը ոչ աշխատանքային է, ապա ժամկետի վերջին օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը, սակայն այս կանոնը չի կիրառվում անձի ազատության սահմանափակման հետ կապված ժամկետները հաշվելիս:

4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, (…)»։ Նույն օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում»:

15. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով՝ դատական ակտերի բողոքարկման հնարավորություն, միևնույն ժամանակ նախատեսել է դրա իրականացման հստակ կանոններ։ Այսպես, ընդհանուր կանոնի համաձայն՝ ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքը սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: 16 . Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 8-ի որոշումը դիմողի ներկայացուցիչ Ա. Հակոբյանը ստացել է 2023 թվականի փետրվարի 27-ին 8 , - «Հայփոստ» ՓԲ ընկերությունը դիմողի ներկայացուցիչ Ա.Հակոբյանից առաքանին ընդունել է 2023 թվականի մարտի 9-ին 9 , - 2023 թվականի մարտի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է դիմող Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա. Հակոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը 10 , - Վերաքննիչ դատարանի գրասենյակի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Աղայանի՝ 2023 թվականի մարտի 27-ի տեղեկանքի համաձայն՝ գրասենյակի առաջատար մասնագետ Լ . Գրիգորյանի կողմից ներկայացվել է զեկուցագիր այն մասին , որ 2023 թվականի մարտի 13-ին, դատարանում ստացված հատուկ վերանայման բողոքները սկանավորելիս, սխալմամբ թիվ ԵԴ /1036/01/22 գործով հատուկ վերանայման բողոքին կցված անդորրագիրը և ծրարը կցել է թիվ ԱՎԴ 4/0002/11/23 գործով հատուկ վերանայման բողոքին , իսկ թիվ ԱՎԴ 4/0002/11/23 գործով հատուկ վերանայման բողոքին կից անդորրագիրն ու ծրարը՝ թիվ ԵԴ /1036/01/22 գործով հատուկ վերանայման բողոքին 11 , - Վերաքննիչ դատարանը 2023 թվականի մարտի 21-ի որոշմամբ դ իմող Կ . Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի հատուկ վերանայման բողոքը թողել է առանց քննության՝ փաստելով , որ նա Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը ստացել է դեռևս 2023 թվականի փետրվարի 27-ի ն, որի պայմաններում բողոքարկման ժամկետի հոսքը պետք է հաշվարկվեր այդ օրվա գիշերվա զրո ժամից և ավարտվեր 2023 թվականի մարտի 9-ին՝ ժամը 24:00-ին: Մինչդեռ, բողոքաբերը հատուկ վերանայման բողոքը փոստային ծառայությանը հանձնել է 2023 թվականի մարտի 10-ին 12 ։

17. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դ իմող Կ . Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը 2023 թվականի փետրվարի 27-ին ստացած լինելու պարագայում, վերաքննիչ բողոքը «Հայփոստ» ՓԲ ընկերությանը ներկայացրել է 2023 թվականի մարտի 9-ին, սակայն դատարանի գրասենյակի աշխատակցի թույլ տված սխալի արդյունքում՝ մեկ այլ գործով անդորրագրի հիման վրա բողոքի ժամկետը հաշվելով 2023 թվականի մարտի 10-ից, Վերաքննիչ դատարանը պաշտպանի բողոքը թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ :

18. Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դ իմող Կ . Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանը, 2023 թվականի մարտի 9-ին վ երաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետի պահպանմամբ է ներկայացրել հատուկ վերանայման բողոքը, սակայն Վերաքննիչ դատարանը դատական ակտի բողոքարկման ժամանակային սահմանափակումները կիրառել է ոչ իրավաչափորեն՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետի վերաբերյալ հանգելով սխալ եզրահանգման ։ Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմող` Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյան ի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ :

19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի խախտում , որն իր բնույթով էական է , քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչը , համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ և 362-րդ հոդվածների , հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 202 3 թվականի մարտի 2 1 -ի որոշումը բեկանելու և վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար 13 ։ Վերաքննիչ դատարանը նոր քննության ընթացքում պետք է քննարկման առարկա դարձնի վերաքննիչ բողոքը և հանգի համապատասխան եզրակացության :

20. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում հնարավորություն չունի անդրադառնալու բողոքաբերի՝ սույն որոշման 8-րդ կետում մատնանշված փաստարկներին, նկատի ունենալով, որ նրա վերաքննիչ բողոքը քննարկման առարկա չի դարձվել Վերաքննիչ դատարանում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի փետրվարի 8- ի որոշման դեմ դի մող Կարեն Խաչիկի Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 21-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: ___________________________ 1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 157: 2 Տե'ս https://www.haypost.am: 3 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 1-7: 4 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 24: 5 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 25-26: 6 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 14-15: 7 Տե'ս, mutatis mutandis , Վճռաբեկ դատարանի՝ Վարտգես Գասպարիի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը: 8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը: 9 Տե՛ս սույն որոշման 10.1-րդ կետը: 10 Տե՛ս սույն որոշման 10.2-րդ կետը: 11 Տե՛ս սույն որոշման 10.4-րդ կետը: 12 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը: 13 Տե՛ս, mutatis mutandis , Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները: Նախագահող` Հ. Ա սատրյան Դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թ ադևոսյան Դ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ Ս. Օ հանյան Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 ապրիլի, 2024 թ.
Գործի #:
ԱՎԴ4/0002/11/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել