ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-41)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 հուլիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 41 | ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 հուլիսի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Գյուլումյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Հ. Նազարյանի
Քննության առնելով Արտակ Գալստյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Արտակ Գալստյանը 2019 թվականի հուլիսի 3-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասը` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ հոդվածի 5-րդ, 61-րդ հոդվածի 1-ին, 63-րդ հոդվածի 1-ին մասերին հակասող: Դիմողը նշում է, որ իր պաշտպանը 2018թ. հունվարի 23-ին միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործով իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ այն անազատության մեջ պահելու հետ չկապված այլ խափանման միջոցով փոփոխելու վերաբերյալ, որը դատարանի կողմից մերժվել է: Ըստ դիմողի վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի վկայակոչմամբ մերժել է ներկայացված բողոքը վարույթ ընդունելն այն պատճառաբանությամբ, որ նշված հոդվածով թվարկված են առաջին ատյանի դատարանի բողոքարկման ենթակա ակտերի ցանկը, որից բխում է, որ կալանքն անփոփոխ թողնելու մասին դատարանների որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չեն: Նշված դատական ակտը բողոքարկվել է նաև վճռաբեկության կարգով, սակայն այն մնացել է անփոփոխ: Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթում սպառիչ ներկայացված չէ քրեադատավարական գործընթացում անձի իրավունքների և ազատությունների սահմանափակման վերաբերյալ կայացված դատական ակտերի բողոքարկման ցանկը, ինչը, դիմողի պնդմամբ, խախտում է սահմանադրական մի շարք իրավունքներ: Դիմողն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի վերաբերյալ առկա են բազմաթիվ իրարամերժ դատական որոշումներ: Դիմողը, որպես նշվածի հիմնա-վորում, վկայակոչել է դատարանների մի շարք որոշումներ, որոնցով առերևույթ հիմ-նավորվում են, որ նմանատիպ հարցի վերաբերյալ դատարանները թույլ են տվել երկակի մոտեցումներ, այն է որոշ դեպքերում գտել են, որ նման ակտերը ենթակա են բողոքարկման վերադասության կարգով, իսկ որոշ գործերով գտել, որ ենթակա չեն վերադասության կարգով բողոքարկման: Դիմողը, որպես հավելում, նշում է նաև, որ դիցուք իր գործով Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. մարտի 17-ի որոշման վերջնամասում դատարանն ընդգծել է, որ նշյալ որոշումը հնգօրյա ժամկետում ենթակա է վերադասության կարգով բողոքարկման:
3. Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ
1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2. դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,
3. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն,
5. առկա է դատարանի վերջնական ակտը,
6. դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,
7. վիճարկվող նորմերը դիմողի նկատմամբ կիրառվել են,
8. դիմումը հիմնավորված է,
9. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Արտակ Գալստյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
18 հուլիսի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-41
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հուլիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-41
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
