Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 142 — Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 142AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 142 — Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 142. Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները 1. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝ 1) հաշվարկման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, ինչպես նաև Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված եկամուտների մասով՝ հաշվառման հաշվեգրման մեթոդով. 2) պասիվ եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով, ընդ որում, փոխարկե

Ամբողջ Տեքստ

Հոդված 142. Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները 1. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝ 1) հաշվարկման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, ինչպես նաև Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված եկամուտների մասով՝ հաշվառման հաշվեգրման մեթոդով. 2) պասիվ եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով, ընդ որում, փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկման դեպքում համարվում են վճարված փոխարկման պահին. 3) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.

4) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով. 5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով:

2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի դրամարկղային մեթոդով հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, բացառությամբ Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի: (142-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ.

25.06.19 ՀՕ-68-Ն, 23.12.22 ՀՕ-595-Ն, լրաց.

12.05.25 ՀՕ-117-Ն, 06.05.26 ՀՕ-234-Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) ( 23.12.22 ՀՕ-595-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 06.05.26 ՀՕ-234-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել