Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102 — Դատական նիստի բացումը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102 — Դատական նիստի բացումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 102. Դատական նիստի բացումը 1. Դատական նիստ սկսելու համար սահմանված ժամին դատական նիստը նախագահողը բացում է դատական նիստը, հրապարակում է դատարանի կազմը և քննության ենթակա գործը։ 2. Դատական նիստի քարտուղարը դատարանին զեկուցում է դատավարության մասնակիցների և դատավարությունում այլ անձանց` նիստին ներկա լինելու մասին, չներկայացած անձանց պատշաճ ծանուցված լինելու, ինչպես նաև նրանց բացակայության պատճառների մասին։ 3. Դատական նիստը նախագահողը պարզում

Ամբողջ Տեքստ

Հոդված 102. Դատական նիստի բացումը 1. Դատական նիստ սկսելու համար սահմանված ժամին դատական նիստը նախագահողը բացում է դատական նիստը, հրապարակում է դատարանի կազմը և քննության ենթակա գործը։

2. Դատական նիստի քարտուղարը դատարանին զեկուցում է դատավարության մասնակիցների և դատավարությունում այլ անձանց` նիստին ներկա լինելու մասին, չներկայացած անձանց պատշաճ ծանուցված լինելու, ինչպես նաև նրանց բացակայության պատճառների մասին։

3. Դատական նիստը նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցների և այլ անձանց ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները։

4. Դատական նիստը նախագահողը վկաներին մինչև նրանց հարցաքննությունը հեռացնում է դատարանի դահլիճից:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել