ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ 32 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-59)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 հուլիսի 2008թ. ՍԴԱՈ - 59 | ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ 32 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ 32 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով այն հանգամանքից, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը դատավարության կողմերին հնարավորություն է տալիս ծանոթանալու գործի նյութերին, անելու քաղվածքներ, ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող նյութեր, գրառել և ձայնագրել, ինչպես նաև, ՍԴ որոշմամբ տեսագրել և հեռարձակել դատաքննության ընթացքը, իսկ օրենքի 58 հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ «Կողմերն իրավունք ունեն ծանոթանալու նիստի արձանագրությանը և ներկայացնելու իրենց դիտողությունները, որոնք կցվում են արձանագրությանը» և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 94-րդ հոդվածը, ըստ որի «Սահմանադրական դատարանի լիազորություններն ու կազմավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով», Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 32 հոդվածը լրացնել 6-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ. «6. Կողմի դիմումի առկայության դեպքում, օրենքի պահանջին համապատասխան, ՍԴ աշխատակազմը պարտավոր է կողմի համար ստեղծել բոլոր հնարավորությունները սահմանադրական դատարանում նիստի արձանագրությանը ծանոթանալու և կողմի դիտողությունները ներկայացնելու համար, որոնք կցվում են համապատասխան արձանագրությանը»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
08 հուլիսի 2008 թվականի
ՍԴԱՈ-59
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հուլիսի, 2008 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-59
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
