ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում` 1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) բացառապես բաղկացած է այնպիսի նշումներից, որոնք առևտրում ծառայում են ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակը, ապրանքի կամ ծառայության տեսակը, որակը, քանակը, ստեղծման նպատակը, արժեքը, աշխարհագրական ծագումը կամ այլ բնութագրերը նշելու համար.».
2) 3-րդ մասը «նիշերը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետությունների պաշտոնական անվանումների, դրանց կրճատ ձևերի և շփոթելու աստիճան նման նիշերի,» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Պետությունների պաշտոնական անվանումները, դրանց կրճատ ձևերը կամ դրանց շփոթելու աստիճան նման նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե դրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում, և այդ ապրանքային նշանի օգտագործումն անհարիր չէ պետության հեղինակության համար և չի նսեմացնի այն:»: Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «չի կարող պարունակել այնպիսի տարրեր» բառերը փոխարինել «չի կարող բաղկացած լինել միայն այնպիսի տարրերից» բառերով: Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայց կարող է ներկայացնել ցանկացած անձ` ապրանքային նշանի իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում:»: Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայց կարող է ներկայացնել ավելի վաղ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի կամ նույն մասում նշված ավելի վաղ այլ իրավունքի տիրապետողը` ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից կամ սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` առանց գրանցման պահպանություն տրամադրելու օրվանից հետո` 5 տարվա ընթացքում:»: Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածում՝ 1) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն՝ 1) հայտարարություն չի ներկայացնում, կամ 2) հայտարարություն ներկայացնում է միայն նշված տարրերից մի մասի նկատմամբ, կամ 3) հայտարարություն ներկայացնում է նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն, կամ 4) նշված բոլոր տարրերի կամ դրանց մի մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն, ապա պետական լիազոր մարմինը որոշում է ընդունում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին։».
2) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն՝ 1) հայտարարություն ներկայացնում է նշված բոլոր տարրերի նկատմամբ, կամ 2) հայտարարություն ներկայացնում է նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն, կամ 3) նշված բոլոր տարրերի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն, ապա պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցման կամ մասնակի գրանցման մասին որոշման մեջ նշում է կատարում միայն այն տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, որոնց նկատմամբ հայտարարություն է ներկայացվել՝ այդ նշումը ներառելով ապրանքային նշանի գրանցման մասին հրապարակվող պաշտոնական տեղեկությունների մեջ։ Այն տարրերի մասին, որոնց նկատմամբ ներկայացվել է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն, ապրանքային նշանի գրանցման կամ մասնակի գրանցման մասին որոշման մեջ որևէ գրառում չի կատարվում, և դրանք պահպանություն ստանում են ապրանքային նշանի գրանցման փաստի ուժով։»։ Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. հունիսի 16 Երևան ՀՕ-184-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-184-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.07.2011-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2011.06.24/39(842) Հոդ.918 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.05.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.06.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.07.2011 Հիմնական ակտ 26.05.2011, ՀՕ-184-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 29.04.2010, ՀՕ-59-Ն 29.04.2010, ՀՕ-59-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մայիսի, 2011 թ.
- Գործի #:
- ՀՕ-184-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
