ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 36 — ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ 1.
Ամփոփում
Հոդված 36. Լ ՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ 1. Լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված պարտավորությունները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի դիմել դատարան` լուծարային կառավարչի պարտականությունների կատարումից նրան ազատելու միջնորդությամբ: 2. Լուծարային կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հիմք է մրցութա
Ամբողջ Տեքստ
Հոդված 36. Լ ՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ 1. Լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված պարտավորությունները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի դիմել դատարան` լուծարային կառավարչի պարտականությունների կատարումից նրան ազատելու միջնորդությամբ:
2. Լուծարային կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հիմք է մրցութային կառավարչի լիցենզիայի հետկանչման համար: Կենտրոնական բանկն այս մասին համապատասխան միջնորդությամբ կարող է դիմել իրավասու պետական մարմին:
3. Լուծարային կառավարիչն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
4. Լուծարային կառավարչի գործողությունները կարող են բողոքարկվել դատարան` բանկի պարտատերերի, պարտապանների, Կենտրոնական բանկի կողմից: (36-րդ հոդվածը խմբ. 27.04.04 ՀՕ-64-Ն) ( հոդվածը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
