ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 14 — ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԿԱՊԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԸ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 14. Է ՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԿԱՊԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԸ 1. Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր են համարվում էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ և համապատասխան գծային ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման համար տրամադրված հողերը, որոնք, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են` 1) էներգետիկայի. 2) կապի. 3) տրանսպորտի. 4) կոմունալ ենթակառուցվածքների: 2. Էներգետի
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 14. Է ՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԿԱՊԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԸ 1. Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր են համարվում էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ և համապատասխան գծային ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման համար տրամադրված հողերը, որոնք, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են` 1) էներգետիկայի. 2) կապի. 3) տրանսպորտի. 4) կոմունալ ենթակառուցվածքների:
2. Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի օգտագործման հատուկ պայմանները որոշվում են օրենքով սահմանված կարգով:
3. Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման ու սպասարկման համար տրամադրվող կամ ձեռք բերվող հողամասերի չափերը որոշվում են հաստատված նորմերով կամ նախագծային, տեխնիկական փաստաթղթերով:
4. Բնակչության անվտանգության ապահովման, օբյեկտների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով սահմանվում են գոտիներ, հողամասերի սահմանափակումների հատուկ իրավական ռեժիմ, այդ թվում` սերվիտուտներ: Այդ գոտիների սահմաններում սեփականատերերի հողամասերը չեն վերցվում, բացառությամբ այն դեպքերի, երբ գոտու համար սահմանված ռեժիմով այդ հողամասերը լիովին հանվում են տնտեսական շրջանառությունից, ինչպես նաև օրենքներով սահմանված դեպքերում: Այդ գոտիներում հողամասերի վրա արգելվում է հատուկ իրավական ռեժիմին հակասող ցանկացած գործունեություն: (14-րդ հոդվածը լրաց. 05.02.02 ՀՕ-296)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
