Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ենգիբարյան — ՏԴ/0020/15/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ենգիբարյան — ՏԴ/0020/15/22

Վճռաբեկ դատարանՏԴ/0020/15/228 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 29ի դատավճռով Վիգեն Սարիբեկի Ենգիբարյանը դատապարտվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 243.1-րդ հոդվածի 2- րդ մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՇ դրամի չափով: Վ.Ենգիբարյանի նկատմամբ նշանակված տուգանքի վճարման համար սահմանվել է առավելագույնը 1 (մեկ) տարի ժամկետ: 2 202. թվականի հոկտեմբերի 20ին ՀՇ արդարադատ

Ամբողջ Տեքստ

ՀԵ 6Ր ՏԴ/0020/15/22

ԱՄԱՆ 3.

///11ՄՑԽՐ ՆԻԻ:

(ԱԽ

ՄԱԾ ՀԷ

Լ ԽՀ 1

ՀՀԶՅԱղՈՒՑ7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Տավուշի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Ա.Մարտիրոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Ռշտունի

դատավորներ՝ Ա.Վարդանյան

Ա.Նիկողոսյան

8 դեկտեմբերի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Վիգեն Սարիբեկի Ենգիբարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի

2

հունիսի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 29ի դատավճռով Վիգեն Սարիբեկի Ենգիբարյանը դատապարտվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 243.1-րդ հոդվածի 2- րդ մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Վ.Ենգիբարյանի նկատմամբ նշանակված տուգանքի վճարման համար սահմանվել է առավելագույնը 1 (մեկ) տարի ժամկետ:

2 202. թվականի հոկտեմբերի 20ին ՀՀ արդարադատության

նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ Ա.Սիմոնյանը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Վ.Ենգիբարյանի նկատմամբ նշանակված՝ 300.000 ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ՀԸ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ Ա.Սիմոնյանի միջնորդությունը մերժվել է:

Յ. Դատախազ Գ.Հակոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան|՝ 2023 թվականի հունիսի 2Լի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը

3

Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ վարույթ է ընդունվել ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են հվարութի եքի վրա, ինչպե նա. դատական ակտի

պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Բողոքաբերը փաստարկել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգը, որպես այդպիսին, կոչված է ապահովելու տուգանք պատժատեսակի կատարումը՝ որպես դրա կատարման եղանակ: Նման պայմաններում բողոքաբերը գտել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դրա չափին համարժեք գույք բռնագանձելու իրավակարգավորումը՝ որպե, անձ վիճակն այ կերպ վատթարացնող օրենք դիտարկելու պայմաններում, տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դառնալու է անհնարին՝ մինչն 2022 թվականի հուլիսի Լը հանցանք կատարած անձանց նկատմամբ, մինչդեռ քրեական օրենսդրությունում այս փոփոխության կատարումը ոչ թե նման նպատակ է հետապնդում, այլ կոչված է տուգանքի դատապարտված անձի վիճակն առանց այլ կերպ վատթարացնելու ապահովել նշված պատժատեսակի կատարումը:

Բացի այդ, բողոքի հեղինակը, Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում, նշել է նան, որ Վ.Ենգիբարյանի՝ նկատմամբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն,

4

հետնաբար գույքի բռնագանձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ:

6. Արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 21-ի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Վ.Ենգիբարյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(..) Դատարանը գտնում է, որ 2022 թվականի հուլիսի Լից գործողության մեջ դրված Հայասատանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի 59րդ հողվածով նախատեսված կարգավորումները, մասնավորապես տուգեւնքը չվճարելու դեպքում, այն բոնագանձելու ինատիտուտի, չի կարող կիրառվել դարապարվյալ Վիգեն Սարիբեկի Ենգիբարյանի վրա, քանի որ վերջինիս կողմից հանցանք կատարելու պահին գործող քրեական օրենսգրքով մտւգանքը չվճարելու դեպքում այն փոխարինվել է հանրային աշխատանքներով: Դատարանը գտնում է, որ սոփականության իրավունքի սահմանավաւկումը որեէ դեպքում չի կարող դիտվել անձի վիճակը բարելավող` անձի աշխատանքային իրավունքի սահմանափակմաւն համեմատ:

Դատապարտյալ Վիգեն Սարիբեկի Ենգիբարյանը 2022 թվականի հուլիսի 29-ի դատավճռով դատապարվտվելով 300.000 /նրեք հարյուր հազար/ ՀՀ դրամ տուգանքի, ունեցել է արդարացված Աաւկնկալիք, այն չվճարելու դեպքում հանրային աշխատանքներով փուգաւնքը փոխարինվելու ասպեկտով, քանի որ հանցանք կատարելուն դավապարտվելու ժամանակ գործող քրեական օրենսգրքի կարգսւվորումները եղել են այդպիսին ն գույքի րոնագանձման ինստիտուտ նախատեսված չի եղել:

Դատարանը նան ցանկանում է հավելյալ ընդգծել այն հանգամանքը, որ գույքի բոնագրավումի, որպես պատժի տեսակ, 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական

5

օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն ավելի խիստ պատժատեսակ է հանդիսացել, քան հանրային աշխավաւնքները, ելնելով այն ակզբունքից, որ պատժի հաւմակարգը կառուցված է այն փրամարանությամբ, որ յուրաքանչյուր հաջորդող պատժատեսակ առավել խիատ է, քան նախորդողը, իսկ նշված հոդվածով բոնագրավումը հաջորդել է հանրային աշխատաւնքներին:

Ներկա պահին Օ6դատապարտյալ Վիգեն Ենգիբարյանի նկատմամբ

նշանակված փվատագանքը չմուծելու դեպքում 2022 թվականի հուլիսի Լից գործողության մեջ դրված 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիքվ նախատեսված տուզանքը

բոնագաւնձելու կարգավորումները վատթարացնում են անձի վիճակը, իսկ քրեական օրենսդրությամի նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

Ելնելով վերոգրյալից` Դաւրարանը գփնում է, որ (-.) դատապարտյալ Վիգեն Սարիբեկի Ենգիրարյանի նկապտմեւմը նշանակված 300.000 /նրեք հարյուր հազար/ ՀՀ դրամի չափին համարժեք գույք րբոնազանձելու վերաբերյալ, ենթակա է մերժման՝ անհիմն լինելու պատճառաբանությամի (...) »/:

8. Վերաքննի. դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(Դատապարտյալ Վիգեն Սարիբեկի Ենգիբարյանի նկատմամի նշանակված մտւգանքը չմուծելու դեպքում 2022 թվականի հուլիսի Լից գործողության մեջ դրված Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքը բոնագանձելու կարգավորումները վատթարացնում են անձի վիճակը, իսկ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կավփարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենադրությունը հետադարձ ուժ չունի, որպիսի մոտեցումը Վերաքննիչ դատարանի համար նույնպես ընդունելի է:

Վերաքննիչ դատարանն արձանագրում: է, որ (...) Վիգեն Ենգիրարյանին վերագրվող հանցանքի կատարման պահի դրությամբ գործող, 2003 թվաւկանի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրնական օրենսգրքով տուգանքի բոնագանձման իրավական կառուցակարգ նախատեսված չի եղել: Արարքի կատարումից հերո՝ (Տես վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 28:33:

6

2022 թվականի հուլիսի Լին, ուժի մեջծ՝ մրած ՀՀ նոր քրեական ն քրեակատարողական օրենսգրքերով նախատեսվել է, որ փուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բոնագանձվում է դատարանի որոշած վտւգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է, իսկ եթն այդպիսի գույք աոկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազիկմամի՝ ազատազիկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխավզաւվարձի դիմաց:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ եթե նախկին իրավակարգավորումներով փուգանքը վճարելուց չարամվտրեն խուսուփելու դեպքում այն կարող էր փոխարինվել միայն հանրային աշխավզտանքներով, ապա նոր իրավակարգավորումներով փուգաւնքը վճարելուց խուսափելու դեպքում դատապարմյալից բոնագանձվում է նշանակված տուգանքի չափին համարժեք գուք կամ տուգանքը փոխարինվում է ազատազիկմամի: Այսինքն՝ նոր իրավակարգավորումներով փուգանքը վճարելուց չարամվտրեն խուսուփելու դեպքում կարող են ատհմանափակվե դատապարմյսվի սաւհմանադրական այնպիսի կարնոր իրավունքներ, ինչպիսին են ազատության ն սեփականության իրավունքները:

Հարկ է նկատել նան, որ թեն նշանակված տուգանքի չափին համարժեք գույքի բոնագանձման կամ տուգանքն ազատազիկմամի փոխարինելու ինարիտուտի կիրառումն ինքնին հետապնդում է ինավաչափ նպատակ, սակայն պահանջում է տարբերակված մոտեցում այն բոլոր դեպքերում, երբ վերոհիշյալի համապտեքատում քննության առարկա է դարձվում արարքի պավժելիության ե/լամ քրեաիրավական այլ հետնանքների վերաբերյալ նոր իրավակարգավորումների հետադարձության կարգով կիրառելիության հարցը: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանե ընդգծում է, որ պատիժը խատացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամը նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի անկախ հեփապնեղվող նպատակի իրավաչափ լինելու հանգամանքից:

Վերաքննիչ դատարանի համար հավկանշական է, որ թեն ՀՀ քրեական գործող ն նախկին օրենսգրքերի կարգավորման պայմաններում տուգանքն այլ

7

քրեաիրավական ներգործության միջոցով փոխարինելուց հեվտ վերջինը կարող է մտխարինվել ազավաւզրկմամը, սակայն նշվածը դեռես բավարար չէ փաւսատելու, որ նոր կարգավորումներն անձի վիճակում որեէ փոփոխություն չեն կատարում կամ բարելավում են անձի վիճակը: Այս առումով հարկ է ընդգծել, որ թեն ՀՀ քրեական գործող օրենսգրքի համաձայն` գույքի բոնագանձումի, ի տարբերություն նախկին օրենսգրքի, չի հանդիսանում պատժի համակարգում ներառված առանձին պատժատեսակ, այնուամենայնիվ հատկանշական է, որ նախկին օրենսգրքում ներառված էր պատժի համակարգում, ավելին՝ հանդիսանում էր հանրային աշխատանքներից ավելի խիատ պատժատեսակ: Հետնարար, նշվածը նույնպես վկայում է այն մասին, որ գույքի բոնագրավումը, որն առանձին հանցատեսակների համար փոխաւկերպվել էր գույքի բոնագանձման, թեն ինքնուրույն պափտժատեսակ չե. այնուամենայնիվ իր բնույթով քրեաիրավական ներգործության ավելի խիար միջոց է:

Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նոր իրավակարգաւվորումները ոչ միայն չեն բարելավում հանցանք կատարած անձի վիճակը, այլն վատթարացնում են այն, քանի որ տուգանքի չափին համարժեք գույքի բոնագանձման կամ վատւգանքն ազատազրկմաւմը փոխարինելու առումով դատապարմյալի համար ստեղծվում են ոչ նպաարավոր պայմաններ, հետնաբար նոր իրավակարգավորումները դատապարտյալ Վիգեն Ենգիբարյանի նկատմամբ ենթակա չեն կիրառման: Ուարի այս առումով ընդունելի չեն դատախազի փատրարկները: (...)»՛:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ են արդյոք 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1Լրդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բոնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետնությունները: "Տես վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 59-65:

8

10. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաճայն՝ «Պատասխանատվություւն մասնակիորեն մալմացնղ ե միաժամանակ

մասնակիորեն խարացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանամտվությունը»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը վտւգանքը կամ փուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով վագանքը վճարելու անհնարինության դեպքում հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատաւվարձի դիմաց: Եթե տուգանքը կամ վտւգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամի, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգաւնքը կամ վտւգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաճայն՝ «/..) 6. Եթե դատփապարտվողն ի վիճակի չէ անհապաղ ն ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկեվ է սահմանւմ՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Եթե տմտւգանքը նշանակելուց հետո դափտապարվյալի նյութական վիճակի վատթարացման հետնանքով նա զրկվում է փուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը՝

1) երկարաձգում է փուգանքի վճարման սահմանված վերջնաժամկեպտը՝ առավելագույնը 1 տարով,

9

2) նշանակում է հանրային աշխավտաւնքներ՝ հանրային աշխատանքների 24 ժամի հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:

(.-.)

1. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դավարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա վմնգանքը փոխարինվում է ազատազիկմամբ՝ ազատազրկման 3 օրր հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:

1. Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախնառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ: Այսպես` տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պավժաղպտեսակ չէ ն ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պավպտժի համակարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարնորել է բռնագանձվող գույքի ն տուգանքի չափի միջն համաչափության ապահովման` օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:

Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պապտժապտեսակով՝ հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն` վուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը

10

թուլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը` անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույ բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխություն Օ`ըրստտ էութան պատասխանատվություն, մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով: Հետնաբար, մինչն գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի: Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով նախկին դատավարական

ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված կարգավորումը` վաւգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազավազիկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենար:

1.1. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում հանցանք կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ ն առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստն օրենքով 3 Տես Վճռաբեկ դատարանի` Գարու, Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը:

1

սահմանված կարգով հաստատվելու դեպքում՝ տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով':

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը մերժել է Վ.Ենգիբարյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետի միջնորդությունը՝ ընդգծելով, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված գույքի բռնագրավումը հանդիսացել է ավելի խիստ պատժատեսակ, քան հանրային աշխատանքները, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքով դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքը բռնագանձելու կարգավորումները վատթարացնում են անձի վիճակը»:

- Վերաքննիչ դատարանը մերժել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված բողոքը՝ նշելով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի իրավակարգավորումները ոչ միայն չեն բարելավում հանցանք կատարած անձի վիճակը, այլն վատթարացնում են այն, քանի որ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձման կամ տուգանք, ազատազրկմամբ փոխարինելու առումով դատապարտյալի համար ստեղծվում են ոջ նպաստավոր պայմաններ, հետնաբար նոր իրավակարգավորումները դատապարտյալ Վիգեն Ենգիբարյանի նկատմամբ ենթակա չեն կիրառմանձ։

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10111րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն դրանց վերլուծության համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ: Մասնավորապես, նախկին ն գործող քրեական օրենսգրեր՝ համապատասխան իրավակարգավորումների համակցված

վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր 5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

12

առմամը անձի համար պափասխանավվությունը մասնակիորեն մելմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով` հանրային աշխատանքներով` նախատեսելով միջանկյալ գործիքակազմ:

14. Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բոնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետնություններն իրավաչափ չեն:

15. Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 2Լի որոշումը բեկանելու ն վարույթը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության փոխանցելու համար՛:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սոյն որոշմամբ արտահայտված իրավական

դիրքորոշումների հաշվառմամբ,։ պետք, է քննութան առնի դատախազ Գ.Շակոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ն ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ Ա.Սիմոնյանի միջնորդության վերաբերյալ հանգի համապատասխան հետնության:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 7 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17.1:

3

264-րդ, 28-րդ, 352-րդ, 359-րդ, 361363րդ ն 400րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Վիգեն Սարիբեկի Ենգիբարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 21Լի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՏԴ/0020/15/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել