ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 11 — Քրեական օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետության նավերի կամ օդային սարքերի վրա քրեական օրենքով նախատեսված արարքը կատարելու դեպքում 1.
Ամփոփում
Հոդված 11. Քրեական օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետության նավերի կամ օդային սարքերի վրա քրեական օրենքով նախատեսված արարքը կատարելու դեպքում 1. Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո գտնվող կամ տարբերանշանը կրող քաղաքացիական նավի կամ թռիչքի մեջ գտնվող քաղաքացիական օդանավի կամ այլ թռչող սարքի վրա քրեական օրենքով նախատեսված արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը, անկախ դրա գտնվելու վայրից, լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեակա
Ամբողջ Տեքստ
Հոդված 11. Քրեական օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետության նավերի կամ օդային սարքերի վրա քրեական օրենքով նախատեսված արարքը կատարելու դեպքում 1. Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո գտնվող կամ տարբերանշանը կրող քաղաքացիական նավի կամ թռիչքի մեջ գտնվող քաղաքացիական օդանավի կամ այլ թռչող սարքի վրա քրեական օրենքով նախատեսված արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը, անկախ դրա գտնվելու վայրից, լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
2. Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո չգտնվող կամ տարբերանշանը չկրող քաղաքացիական օդանավի վրա քրեական օրենքով նախատեսված արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
3. Հայաստանի Հանրապետության ռազմական կամ կառավարական նավի կամ պետական օդանավի կամ այլ թռչող սարքի (ռազմական, ոստիկանական, մաքսային) վրա քրեական օրենքով նախատեսված արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը, անկախ դրա գտնվելու վայրից, լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով: (11-րդ հոդվածը խմբ., լրաց.
09.06.22 ՀՕ-240-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
