ՍնԴ/0801/04/24
Ամփոփում
քննելով ըստ «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի՝ Հայկ Մաղաքելյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀՇ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Հայկ Մաղաքելյանին ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի 10.07.2024 թվականի վճռով դիմումը բավարարվել է: 2 Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.09.2024 թվակ
Ամբողջ Տեքստ
ՀՅ 2475
2 ն
ՄԱՆ
Հղի ՀԱՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/0801/04/24 դատարանի որոշում 2025թ.
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0801/04/24
Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան
Դատավորներ՝ Գ. Խաչատրյան
Ն. Բարսեղյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), հետնյալ կազմով
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի սեպտեմբերի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի՝ Հայկ Մաղաքելյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Հայկ Մաղաքելյանին ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի 10.07.2024 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
2
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.09.2024 թվականի որոշմամբ հաստատվել է պարտապան Հայկ Մաղաքելյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.11.2024 թվականի որոշմամբ Դատարանի 24.09.2024 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նարեկ Քոչարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6Լրդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ' Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ ու 368-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Ընկերության ներկայացուցիչը վերաքննիչ բողոքին չի կցել ոչ լիազորագրի բնօրինակը, ոչ դրա պատճենը, քանի որ լիազորագրի բնօրինակը ն ներկայացուցչի արտոնագրի պատճենը գործում առկա են, որպիսի հանգամանքով պայմանավորված էլ վերաքննիչ բողոքին կից փաստաթղթերի ցանկում նշում է կատարել այդ մասին: Այսինքն՝ Ընկերությունը պատշաճ կերպով ներկայացրել է վերաքննիչ բողոք ն համարելով, որ գործի նյութերում առկա է լիազորագրի բնօրինակը, այն կրկին չի ներկայացրել, մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործի նյութերում բացակայում է բնօրինակ լիազորագիրը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Դատարանն արձանագրել է Ընկերության կողմից դատարան ներկայացված պահանջն այն ստորագրելու իրավունք ունեցող անձի կողմից ստորագրված լինելու փաստը, որպիսի պարագայում այդ փաստն այլնս կասկածի տակ չէր կարող դրվել, հակառակ դեպքում, եթե պահանջին կից ներկայացված չլիներ լիազորագրի բնօրինակը, Դատարանը ներկայացված պահանջը մասնակի չէր հաստատի:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 15.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի
3
խախտման հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, արդյոք անձի վրա կարող է դրվել ներկայացուցչի լիազորությունը հավաստող ապացուցը վերաքննիչ բողոքին կցելու պարտականություն, եթե առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այն ներկայացվել է ն առկա է գործում, ավելին' դրա պատճենը ներառվել է նան գործի հավելվածում վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական ։պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքնեի եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ նե կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ն այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի Սակայն դատարանի մատչձելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տես Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ըեդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների Ա հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն՝ գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տես Ալ-Ադսանին ըեդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791//97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար ն հաղթանակ»
4
ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):
Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, թիվ 34791797 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը նշել է նան, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, նե դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատձճելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (ե՛ս, Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ (955 հանձնարարականի 1-ին հոդվածի (5) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը, վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետնաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձնական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի՝ օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե'ս, ի թիվս այլեի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի ն Վահան Տերյանն ըեդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Միննույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետնողականորեն արտահայտվում է այն
5
սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն` Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում նս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (...) (տես Սատարոշչկե ըեդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125):
Դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք ն արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին անդրադարձ է կատարել նան Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում այդ կապակցությամբ հայտնելով որոշ սկզբունքային իրավական դիրքորոշումներ: Մասնավորապես, անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-/19 որոշման մեջ արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. անձի՝ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ :։պլարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը ն պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը ն պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով' արդարադատութան պատշաճ իրականացումը ն անձանց իրավունքների ն ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:
Մեկ այլ, այն է՝ 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է:
Ըստ Սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՌ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական ն էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով Ա Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է
6
իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից ո արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:
Բացի այդ, Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (ւրե՛՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-79, ՍԴՈւ.7Շ65, ՍԴՈՑՅ44, ՍԴՈՒՑ73, ՍԴՈւՑ90, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-ԼԱ5, ՍԴՈ-27, ՍԴՈւ-Ո90, ՍԴՈ-192, ՍԴՈ-/196, ՍԴՈւՈ97, ՍԴՌ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարնորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նան արձանագրել է, որ՝
-` դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
-դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
-դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնաական պահանջներով,
-իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Բողոքարկման իրավունքի ն այդ համատեքստում նան դատարանի մատչելիության վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավուն: նուն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: (....):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են՝ (..) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:
7
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն' (...):Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368- րդ հոդվածի պահանջները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով դատական ակտերի բողոքարկման ինստիտուտին, արձանագրել| լէ, որ ՀՀ Սահմանադրության ն Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարնոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տես Սուսաննա Արարատի Միրզոյանն ըեդդեմ Սուսանեա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ ն իրական հնարավորություն ունենա (տե'ս, 8516: չ. քոռոօօ, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), (տե'ս, «Նաիրի Ինշուրաես» ԱՍՊ ըեկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴԼ2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման դատարանի
մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, Ա դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե'ս, ատոս Շիջօոջիծ ւ. Թօոցուռ գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը կարնորելով դատավարական ներկայացուցչությունը, որպես դատական պաշտպանության արդյունավետ միջոց, սահմանել է վերաքննիչ բողոքին պարտադիր կցել ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը (լիազորագիրը), եթե
8
վերաքննիչ բողոքը բերվել է (ստորագրվել է) ներկայացուցչի կողմից: Ընդ որում նշված կանոնը կիրառելի է միայն այն դեպքում, եթե գործում բացակայում է լիազորագիրը: Այլ կերպ ասած, վերաքննիչ բողոք բերած անձն այն դեպքում է կրում պարտականություն վերաքննիչ բողոքին կցելու ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը, եթե վերաքննիչ բողոքը ստորագրվել է ներկայացուցչի կողմից Ա այն առկա չէ գործում: Նշված կանոնի սահմանումը պայմանավորված է նան ներկայացուցչի՝ դատական ակտը բողոքարկելու լիազորության առկայության ստուգմամբբ,։ նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, ըստ որի՝ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու, իսկ նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը: Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Հայաստանի Հանրապետութան դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007 թիվ 23Լ որոշմամբ հաստատված ն ներկայումս գործող ՀՀ դատարանների գործավարության կանոնների 6-րդ բաժնի 16-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որի քննությունը վերադասության կարգով խոչընդոտում է գործի հիմնական քննությանը ապա հիմնական գործը քննող դատարանում գործից առանձնացվում է բողոքարկվող մասի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները (եթե անհրաժեշտ է գործն ամբողջությամբ, ապա գործում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները)՝ կազմելով գործի հավելված:
Դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով:
Նույն բաժնի 14-րդ կետի համաձայն դատական գործը կազմելիս՝ դատական գործում կարվում են դատավարության մասնակիցների (կողմեր ներկայացրած բոլոր փաստաթղթերը, ապացույցները (բացառությամբ իրեղեն ապացույցների), գործի հետ կապված դատարանի կողմից իրականացվող դատավարական գործողությունները հավաստող փաստաթղթերը, էլեկտրոնային կրիչները, ինչպես նան գործի հետ կապված այլ փաստաթղթեր:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանների գործունեության կանոնակարգված լինելը նպատակ ունի ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը: Ըստ այդմ էլ դատարաններում գործավարության կանոնների պահպանումն էական է օրենսդրության ճիշտ կիրառման, դատարանների բնականոն աշխատանքների ապահովման, դատավարական ն այ փաստաթղթերի ստացման,
9
հանձնման ընթացքի ապահովման, ինչպես նան արդարադատության այլ խնդիրների իրագործման համար:
Այսպես, ըստ դատարաններում գործավարության կանոնների, այն դեպքում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որի քննությունը վերադասության կարգով խոչընդոտում է գործի հիմնական քննությանը, ապա հիմնական գործից առանձնացվում են բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են դատական գործի բողոքարկվող մասը քննելու համար, ինչի արդյունքում էլ կազմվում է դատական գործի հավելված: Ընդ որում դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով: Ըստ այդմ էլ, դատական գործի հավելվածում ներառվում են բողոքարկվող մասի վերաբերյալ փաստաթղթերի` դատավարության մասնակցի ներկայացրած դիմումի, հայցադիմումի, դրանց կից ներկայացված փաստաթղթերի (օր.՝ գրավոր ապացույցների), քննության արդյունքում ընդունված ն բողոքարկվող համապատասխան դատական ակտի ն այլնի պատճենները: Այսինքն, դատական գործի հավելվածում պետք է ներառվեն այն բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են բողոքարկվող դատական ակտի վերանայումն ապահովելու համար: Հետնաբար այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարան հայցադիմում կամ դիմում է ներկայացրել անձի ներկայացուցիչը, ներկայացնելով նան համապատասխան լիազորությունները հավաստող լիազորագիրը ն փաստաբանական գործունեության վերաբերյալ արտոնագիրը, դատական ակտի վերադասության կարգով բողոքարկելու ն գործի հավելված կազմելու անհրաժեշտության առաջացման դեպքում, հավելվածում պարտադիր կերպով պետք է ներառվեն նան ներկայացուցչի լիազորությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: Նշվածը բխում է նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումից:։ Հակառակ դեպքում այդ թերացումը կարող է հանգեցնել անձի բողոքարկման իրավունքի անհարկի սահմանափակմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նան արձանագրել է, որ տվյալ դեպքում գործում է դատարանի կողմից կազմված ն հավելվածում ներառված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկության կանխավարկածը, ինչն իրենից ենթադրում է, որ հավելվածում ներառված դատավարական փաստաթղթերի պատճենները չպետք է կասկածի տակ դրվեն զուտ միայն այն պատճառով, որ դրանք պատճեններ են: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք առաջին հերթին պատճենահանվում են դատական գործից՝ դատարաններում գործավարության կանոններին համապատասխան, երկրորդ՝ դատարանի կողմից, որպիսի հանգամանքն ինքնին բավարար է փաստաթղթերի իսկության կանխավարկածի ապահովման համար, եթե հակառակը չի ապացուցվել (լրե'ս, Հարություն Բետխեմյաեն ընդդեմ Հայկ Բետխեմյանի, Գրիգոր Բետխեմյանի, Ալվարդ Բետխեմյանի թիվ ԵԴ/33311/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի
20. 04. 2021 թվականի որոշումը):
10
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 10.07.2024 թվականի վճռով Հայկ Մաղաքելյանը ճանաչվել է սնանկ (Հավելված 1, գ.թ. 2-6):
Ընկերության ներկայացուցիչ Նարեկ Քոչարյանը 13.08.2024 թվականին Դատարան է ներկայացրել սնանկ ճանաչված պարտապան Հայկ Մաղաքելյանի նկատմամբ իր պահանջը: Միաժամանակ, պահանջին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկում նշվել է՝ «Կից ներկայացվում է՝ (. . .), 12. Լիազորագիրը, (- - 2)» (Հավելված 1, գ-թ. 9-12):
Գործում առկա է Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի կողմից 05.03.2024 թվականին «Լեգալ Ընդ Ֆայնենս Քընսալթինգ» ՍՊԸ ընկերության աշխատակից Նարեկ Քոչարյանին հասարակ գրավոր ձնով տրված լիազորագիրը, որով վերջինիս իրավունք է վերապահվել «Հայկ Մաղաքելյանի Բանկին պարտք գումարների բռնագանձման նպատակով, գործել հօգուտ Բանկի (...), ինչպես նան ներկայացնել Բանկը որպես տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող ՀՀ դատական բոլոր ատյաններում առաջին ատյանի ընդհանուր իրավասության (...) վերաքննիչ Ա վճռաբեկ դատարաններում, (...), վերոհիշյալ հարցերի հետ կապված դատական գործերով՝ կատարելով դրանց հետ կապված օրենքով թույլատրված բոլոր անհրաժեշտ իրավաբանական գործողությունները, այդ թվում (...) բողոքարկելու դատական ակտեր (.. .)» (Հավելված 1, գ.թ. 26):
Դատարանի 24.09.2024 թվականի «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու ն պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշմամբ հաստատվել է Ընկերության 1,054,458.92 ԱՄՆ դոլարի ն 7,131,052.68 ՀՀ դրամի չափով ապահովված պահանջները (Հավելված 1, գ.թ. 137-154):
Դատարանի նշված որոշման դեմ Ընկերության ներկայացուցիչ Նարեկ Քոչարյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք (2-րդ հատոր գ.թ. 11-17):
Վերաքննիչ դատարանի 15.11.2024 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետնյալ պատճառաբանությամբ. «(...) վերաքննիչ բողոքը «Էյչ-Էս-ԲիԻՍի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի անունից ստորագրել է Նարեկ Քոչարյանը, մինչդեռ Ա սույն գործի նյութերում, Ա վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերի ցանկում բացակայում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ Նարեկ Քոչարյանին տրված բնօրինակ լիազորագիր, որը հիմք կհանդիսանար վերաքննիչ բողոքը ստորագրած անձի լիազորությունները հավաստելու համար:
Անդրադառնալով սույն սնանկության գործի նյութերում առկա «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից Նարեկ Քոչարյանին 05.03.2024թ. տրված լիազորագրին՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված լիազորագիրը հիմք չի հանդիսանում սուն վերաքննիչ բողոքը ստորագրած անձ Նարեկ -Քոչարյանի լիազորությունները հաստատելու համար, քանի որ այն պատճենի տեսքով է: (...)»: Մինչդեռ, գործի փաստերի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթում Ընկերության ներկայացուցիչ Նարեկ Քոչարյանի կողմից Դատարանի 24.09.2024 թվականի «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը
11
հաստատելու Աե պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշման դեմ ներկայացված բողոքարկումը հիմնական գործի քննության հետ համատեղ ապահովելու համար Դատարանի կողմից կազմվել է գործի հավելված, որը ն ուղարկվել է Վերաքննիչ դատարան՝ վերաքննիչ բողոքի քննությունն ապահովելու համար: Դատարանի կողմից կազմված ն գործի նյութերի անբաժան մաս հանդիսացող Հավելվածը, ի թիվս այլնի, պարունակել է նան պարտատեր Ընկերության ներկայացուցիչ Նարեկ -Քոչարյանի լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթի պատճենը, որում նշված է նան վերջինիս դատական ակտը բողոքարկելու լիազորությունը: Կոնկրետ դեպքում, Ընկերության կողմից Նարեկ Քոչարյանին 05.03.2024 թվականին տրված լիազորագրի պատճենը, որն ընդգրկված է դատարաններում գործավարության կանոններին համահունչ կազմված գործի հավելվածում, Վերաքննիչ դատարանի կողմից կասկածի տակ չէր կարող դրվել: Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում օրենսդիրը որնէ իրավանորմով պարտադիր չի համարել, որ վերաքննիչ բողոքին կից անհրաժեշտ է ներկայացնել նույն լիազորագրի բնօրինակը, եթե այն ոչ միայն արդեն իսկ առկա է, այլն ստուգված ն ընդունված է համարվել դատարանի կողմից: Հետնաբար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր առաջնորդվել փաստաթղթի իսկության կանխավարկածով, քանի դեռ հակառակը չի ապացուցվել՝ իրականացնելով ներկայացված վերաքննիչ բողոքի բովանդակային քննություն:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքները, անհարկի վերադարձրել է Դատարանի 24.09.2024 թվականի «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու ւ պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացուցչի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ վերջինիս վրա դնելով ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված պարտականություն ն անտեսելով այն հանգամանքը, որ իրավունքի գերակայության Ա արդար դատաքննության հիմնարար սկզբունքները պահանջում են գործել ոչ թե ձնականության, այլ արդյունավետության տեսանկյունից:
Դրանից ելնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, 15.11.2024 թվականին կայացնելով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, սահմանափակել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի՝ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու Վերաքննիչ դատարանի 15.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
12
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍնԴ/0801/04/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
