Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 180 — Սեռավարակով անզգուշությամբ վարակելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 180AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 180 — Սեռավարակով անզգուշությամբ վարակելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 180. Սեռավարակով անզգուշությամբ վարակելը 1. Մեկ ուրիշին սեռավարակով հանցավոր ինքնավստահությամբ վարակելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) հղի կնոջ նկատմամբ, 2) ա

Ամբողջ Տեքստ

Հոդված 180. Սեռավարակով անզգուշությամբ վարակելը 1. Մեկ ուրիշին սեռավարակով հանցավոր ինքնավստահությամբ վարակելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) հղի կնոջ նկատմամբ, 2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կամ 3) անչափահասի նկատմամբ՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

3. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության սույն հոդվածով, սույն օրենսգրքի 177-րդ, 178-րդ կամ 179-րդ հոդվածով նախատեսված հանցանքները կատարելու համար, եթե սեռական հարաբերության զուգընկերն իմացել է նրա մոտ վարակի առկայության մասին և տվել է սեռական հարաբերություն ունենալու՝ գիտակցված և կամավոր համաձայնություն:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել