Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 354 — Օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը մերժելու հիմքերը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 354AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 354 — Օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը մերժելու հիմքերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 354. Օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը մերժելու հիմքերը 1. Դատարանը մերժում է օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը, եթե` 1) դատական ակտն օրինական ուժի մեջ չի մտել` համաձայն այն պետության օրենսդրության, որտեղ կայացվել է, 2) կողմը զրկված է եղել դատավարությանը մասնակցելու հնարավորությունից, 3) առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով գործով Հայաստանի Հանրապետությ

Ամբողջ Տեքստ

Հոդված 354. Օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը մերժելու հիմքերը 1. Դատարանը մերժում է օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը, եթե` 1) դատական ակտն օրինական ուժի մեջ չի մտել` համաձայն այն պետության օրենսդրության, որտեղ կայացվել է, 2) կողմը զրկված է եղել դատավարությանը մասնակցելու հնարավորությունից, 3) առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով գործով Հայաստանի Հանրապետության դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ այլ պետության դատարանի կողմից կայացված և Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից ճանաչված դատական ակտ, 4) Հայաստանի Հանրապետության դատարանում նույն անձանց միջև, նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով գործով առկա է ավելի վաղ հարուցված վարույթ, 5) գործը, որի վերաբերյալ կայացվել է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը, պատկանում է Հայաստանի Հանրապետության դատարանների բացառիկ իրավասությանը, 6) գործը, որի վերաբերյալ կայացվել է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը, չի պատկանում այդ պետության դատարանի միջազգային իրավասությանը, 7) դատական ակտի ճանաչումը և կատարումը հակասում են Հայաստանի Հանրապետության հանրային կարգին, 8) դատական ակտը ենթակա չէ կատարման` համաձայն այն պետության օրենսդրության, որտեղ կայացվել է:

2. Հայաստանի Հանրապետության դատարանը մերժում է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը` կատարման թույլատրելու մասով, եթե լրացել է ակտը կատարման ներկայացնելու եռամյա ժամկետը, և այդ ժամկետը չի վերականգնվել Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից:

3. Օտարերկրյա դատական ակտի ճանաչման և կատարման միջնորդությունը մերժելու՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերը վերանալու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի օտարերկրյա դատական ակտի ճանաչման և կատարման դիմումով կրկին դիմելու Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան:

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի առկայության դեպքում օտարերկրյա դատական ակտը ենթակա է ճանաչման և կատարման Հայաստանի Հանրապետությունում, եթե այն բավարարում է միջազգային պայմանագրով սահմանված դատական ակտերի ճանաչման և կատարման պահանջները, ինչպես նաև եթե դրա ճանաչումը և կատարումը չեն հակասում Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել