ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից «29» ապրիլի 1996 թ. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 201 1 , 201 2 և 242 1 հոդվածներով. « Հ ՈԴՎԱԾ 201 1 . Վ ՏԱՆԳԱՎՈՐ և ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ և ՀԵՌԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ Վտանգավոր և այլ թափոնների փոխադրման համար պատասխանատու անձի կողմից դրանց փոխադրման սկզբի և ավարտի մասին իրավասու պետական մարմնին սահմանված ժամկետներում չհայտնելը` առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Վտանգավոր և այլ թափոնների հեռացման համար պատասխանատու անձի կողմից դրանց ստացման և հեռացման գործողությունների մասին իրավասու պետական մարմնին սահմանված ժամկետներում չհայտնելը` առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»: « Հ ՈԴՎԱԾ 201 2 . Վ ՏԱՆԳԱՎՈՐ և ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ Վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառություն կատարելը, որն էական վնաս չի պատճառել` առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»: « Հոդված 242 1 . Բնության պահպանության իրավասու պետական մարմինները Բնության պահպանության իրավասու պետական մարմինները քննում են սույն օրենսգրքի 201 1 , 201 2 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Բնության պահպանության իրավասու` պետական մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն իրավասու պետական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները»: Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 237 6 հոդվածով. « Հոդված 237 6 . Վ ՏԱՆԳԱՎՈՐ և ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ Վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառությունը, որը կատարվել է նույնպիսի խախտման համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կամ էական վնաս է պատճառել` պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով»: Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի երրորդ մասում «236» թվից հետո լրացնել «237 6 » թիվը: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 22 մայիսի 1996 թ. ՀՕ-53 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-53 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (31.05.1996-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀԱԺՏ 1996/10(1110) 31 մայիս, Հոդ.118 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 29.04.1996 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.05.1996 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 31.05.1996 Հիմնական ակտ 29.04.1996, ՀՕ-53 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, --------- 07.03.1961, --------- 07.03.1961, --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 ապրիլի, 1996 թ.
- Գործի #:
- ՀՕ-53
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
