ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 266 — Անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալը 1.
Ամփոփում
Հոդված 266. Անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալը 1. Անձի տիրապետությունից պատահաբար կամ սխալմամբ դուրս եկած կամ կորցրած գույքին այն անձի կողմից ապօրինի տիրանալը և իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելը, որն իմացել է, թե ով է գույքի իրական տիրապետողը և չի ձեռնարկել ողջամտորեն անհրաժեշտ միջոցներ գույքն իրական տիրապետողին վերադարձնելու համար` պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հ
Ամբողջ Տեքստ
Հոդված 266. Անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալը 1. Անձի տիրապետությունից պատահաբար կամ սխալմամբ դուրս եկած կամ կորցրած գույքին այն անձի կողմից ապօրինի տիրանալը և իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելը, որն իմացել է, թե ով է գույքի իրական տիրապետողը և չի ձեռնարկել ողջամտորեն անհրաժեշտ միջոցներ գույքն իրական տիրապետողին վերադարձնելու համար` պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի իմաստով՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքի արժեքը պետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի չափը։ Գ Լ ՈՒ Խ 32 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
