ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 105 — Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը 1. Տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրա
Ամփոփում
Հոդված 105.Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը 1. Տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաեւ տուժողի` պարբերաբար դրսեւորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատեւ հոգեճնշող իրավիճակի հետեւանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը` պատժվում է ազատազրկմամբ՝ ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 105.Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը
1. Տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաեւ տուժողի` պարբերաբար դրսեւորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատեւ հոգեճնշող իրավիճակի հետեւանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը` պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում երկու կամ ավելի անձանց սպանությունը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով: (105-րդ հոդվածը խմբ. 09.06.04 ՀՕ-97-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
