Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 447 — Զորամասում (ստորաբաժանումում) զինվորական ծառայության անվտանգության ապահովման` զինծառայողների զոհվելու (մահանալու), խեղումների (վիրավորումներ, վնասվածքներ, կոնտուզիաներ) դեպքերի կան
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 447AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 447 — Զորամասում (ստորաբաժանումում) զինվորական ծառայության անվտանգության ապահովման` զինծառայողների զոհվելու (մահանալու), խեղումների (վիրավորումներ, վնասվածքներ, կոնտուզիաներ) դեպքերի կան

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 447. Զորամասում (ստորաբաժանումում) զինվորական ծառայության անվտանգության ապահովման` զինծառայողների զոհվելու (մահանալու), խեղումների (վիրավորումներ, վնասվածքներ, կոնտուզիաներ) դեպքերի կանխարգելման և հիվանդացության նվազեցմանն ուղղված հիմնական միջոցառումներն են` 1) անձնակազմի հոգեբանական ապահովումը` զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, ոչ կանոնադրական փոխհարաբերությունների և իրավախախտումների, այլ պատահարների ուսումնասիրության և վերլուծությ

Ամբողջ Տեքստ

Հոդված 447. Զորամասում (ստորաբաժանումում) զինվորական ծառայության անվտանգության ապահովման` զինծառայողների զոհվելու (մահանալու), խեղումների (վիրավորումներ, վնասվածքներ, կոնտուզիաներ) դեպքերի կանխարգելման և հիվանդացության նվազեցմանն ուղղված հիմնական միջոցառումներն են` 1) անձնակազմի հոգեբանական ապահովումը` զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, ոչ կանոնադրական փոխհարաբերությունների և իրավախախտումների, այլ պատահարների ուսումնասիրության և վերլուծության, դրանց կանխարգելմանն ուղղված քայլերի, զինծառայողների շրջանում առողջ սոցիալ-հոգեբանական մթնոլորտի ձևավորման, սոցիալական արդարության սկզբունքի պահպանման ու իրավական պաշտպանվածության հիման վրա. 2) անձնակազմի կանոնավոր նախապատրաստումն ամենօրյա գործունեության միջոցառումների իրականացմանը` նախապես կազմակերպելով զինվորական ծառայության անվտանգության պահանջների ուսուցում, սույն Կանոնագրքի 8-րդ գլխով նախատեսված սանիտարահակահամաճարակային (կանխարգելիչ) և այլ միջոցառումների իրականացումը, վերահսկողությունն անձնակազմի` զինվորական ծառայության անվտանգության պահանջների (կանոնների) կատարման նկատմամբ. 3) զոհվելու (մահվան) և խեղումների (վիրավորումներ, վնասվածքներ, կոնտուզիաներ) դեպքերի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացումն առաջին հերթին այն զինծառայողների շրջանում, որոնց առօրյա զինվորական ծառայության բնույթը վտանգներ է պարունակում կյանքի և առողջության համար. 4) անձնակազմի մշտական զգոնության պահպանումը, մարտական հերթապահության և օրվա վերակարգի ծառայության կանոնների ճշգրիտ կատարման ապահովումը. 5) հակահրդեհային անվտանգության կանոնների ապահովումը և անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքների իրականացումը. 6) անձնակազմի կենցաղային պայմանների ապահովումը (զորանոցային-բնակարանային ֆոնդի ապահովում, առևտրակենցաղային, բաղնիքալվացքատնային ծառայություն, ջրամատակարարում)` սահմանված չափանիշներին համապատասխան: (447-րդ հոդվածը լրաց.

14.04.11 ՀՕ-124-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել