Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 221 — Մեղադրյալի հարցաքննությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 221AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 221 — Մեղադրյալի հարցաքննությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 221. Մեղադրյալի հարցաքննությունը 1. Մեղադրյալը կարող է հարցաքննվել իրեն ներկայացված մեղադրանքի, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի վերաբերյալ: 2. Քննիչը պարտավոր է մեղադրյալին հարցաքննել նրան մեղադրանք ներկայացնելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում: Մեղադրյալը հարցաքննվում է այլ անձանցից անջատ: 3. Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը մեղադրյալին պարզաբանում է պաշտպանի մասնակցությամբ հարցաքննվելու նրա իրավունքը և

Ամբողջ Տեքստ

Հոդված 221. Մեղադրյալի հարցաքննությունը 1. Մեղադրյալը կարող է հարցաքննվել իրեն ներկայացված մեղադրանքի, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի վերաբերյալ:

2. Քննիչը պարտավոր է մեղադրյալին հարցաքննել նրան մեղադրանք ներկայացնելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում: Մեղադրյալը հարցաքննվում է այլ անձանցից անջատ:

3. Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը մեղադրյալին պարզաբանում է պաշտպանի

մասնակցությամբ հարցաքննվելու նրա իրավունքը և մեղադրյալին տրամադրում սույն օրենսգրքով սահմանված նրա իրավունքների և պարտականությունների ցանկը, եթե այն մինչ այդ մեղադրյալին չէր տրամադրվել: Այդ փաստը հաստատվում է մեղադրյալի ստորագրությամբ: Քննիչը մեղադրյալին բացատրում է նաև լռելու նրա իրավունքը, պարզաբանում, որ այդ իրավունքից օգտվելը չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա, ինչպես նաև հայտնում է, որ նրա ցուցմունքը քրեական վարույթի ընթացքում կարող է օգտագործվել որպես ապացույց: Եթե մեղադրյալը ցուցմունք տալու ցանկություն է հայտնում, ապա քննիչը նրան տեղեկացնում է ճիշտ ցուցմունք տալու պարտականության և նախազգուշացնում սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին: Այդ փաստը հավաստվում է մեղադրյալի ստորագրությամբ:

4. Մինչև հարցեր տալը քննիչը պարզում է, թե մեղադրյալն արդյոք իրեն մեղավոր ճանաչում է ներկայացված մեղադրանքում: Հարցերն ավարտելուց հետո մեղադրյալին առաջարկվում է հայտնել նաև այն հանգամանքները, որոնք, մեղադրյալի կարծիքով, կարող են նշանակություն ունենալ վարույթի համար:

5. Եթե մեղադրյալի հարցաքննությանը մասնակցում է նրա պաշտպանը, ապա նա իրավունք ունի քննիչի ներկայությամբ կարճատև խորհրդատվություն տալու մեղադրյալին նրա կարգավիճակին վերաբերող հարցերով: Պաշտպանն իրավունք ունի հարցեր տալու մեղադրյալին, սակայն իրավունք չունի մեկնաբանելու նրա պատասխանները: Քննիչն իրավասու է հանելու պաշտպանի հարցերը, սակայն ամեն դեպքում դրանք ներառվում են հարցաքննության արձանագրության մեջ: Սույն օրենսգրքով նախատեսված` մեղադրյալի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու վերաբերյալ պաշտպանն իրավունք ունի անելու հայտարարություններ, որոնք ներառվում են հարցաքննության արձանագրությունում:

6. Առաջին հարցաքննությունից հետո մեղադրյալը կարող է հարցաքննվել լրացուցիչ հանգամանքներ պարզաբանելու նպատակով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել