ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 158.1 — Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը 1.
Ամփոփում
Հոդված 158.1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը 1. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարանը քննում է պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի միջնորդագրի կամ սույն օրենսգրքի 133-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում դատապարտյալի բողոքի հիման վրա դատական վարույթ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններին,
Ամբողջ Տեքստ
Հոդված 158.1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը 1. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարանը քննում է պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի միջնորդագրի կամ սույն օրենսգրքի 133-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում դատապարտյալի բողոքի հիման վրա դատական վարույթ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններին, իսկ կարգապահական գումարտակում պահելու դեպքում՝ կարգապահական գումարտակի հրամանատարությանը:
2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննությանը պարտադիր մասնակցում են` 1) դատախազը. 2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի.
3) Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների ներկայացուցիչները, իսկ կարգապահական գումարտակում պահելու դեպքում՝ կարգապահական գումարտակի ներկայացուցիչը:
3. Հարցի քննությանը կարող է մասնակցել նաև տուժողը (տուժողի լիազոր ներկայացուցիչը, տուժողի օրինական ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի լիազոր ներկայացուցչի, տուժողի օրինական ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար: Դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կայացված որոշմամբ դատական նիստին կարող է հրավիրվել պատիժը կատարող հիմնարկի կամ մարմնի ներկայացուցիչը:
4. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննությունն անցկացվում է դռնբաց դատական նիստում: Քննությունն սկսվում է համապատասխանաբար Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների կամ կարգապահական գումարտակի ներկայացուցիչների կողմից զեկույցները հրապարակելով: Այնուհետև դատարանը լսում է դատախազի, դատապարտյալի և նրա փաստաբանի դիրքորոշումները, եթե դատապարտյալը փաստաբան ունի, իսկ տուժողի (տուժողի լիազոր ներկայացուցչի, տուժողի օրինական ներկայացուցչի) ներկա լինելու դեպքում՝ նաև նրա դիրքորոշումը:
5. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննության համար անհրաժեշտ նյութերն իր տրամադրության տակ ունենալուց հետո դատարանը որոշում է կայացնում` 1) դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին կամ 2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին:
6. Դատարանի որոշումը սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ, իսկ կարգապահական գումարտակում պահելու դեպքում՝ կարգապահական գումարտակի հրամանատարությանը: (158.1-ին հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-33-Ն) ( 16.01.24 ՀՕ-33-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
