Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-32929 մայիսի, 2002 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի մայիսի 29-ին ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ (վերնագիրը խմբ. 25.05.11 ՀՕ-202-Ն) Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի (այսուհետ՝ Օդանավակայան) տարածքում գործունեություն իրականացնող անձի լիցենզավորման հետ կապված հարաբերությունները: (1-ին հոդվածը խմբ. 25.05.11 ՀՕ-202-Ն) Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված տարածք. Պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա ՍԱ» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագիր. Կառավարիչ՝ Պայմանագրին համապատասխան Օդանավակայանի կառավարումն իրականացնող անձ: (2-րդ հոդվածը փոփ. 25.05.11 ՀՕ-202-Ն) Հոդված 3. Օդանավակայանի տարածքում դեղերի առքուվաճառքով, դեղատնային գործունեությամբ, արտարժույթի առքուվաճառքով, մաքսային պահեստում, մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությամբ, անմաքս առևտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացմամբ, ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանությամբ, մաքսային միջնորդական գործունեությամբ, մաքսային փոխադրողի գործունեությամբ, շահումով խաղերի կազմակերպմամբ, խաղատների կազմակերպմամբ զբաղվելու համար լիցենզավորված անձ ճանաչել Կառավարչին: (մասն ուժը կորցրել է 25.05.11 ՀՕ-202-Ն) (մասն ուժը կորցրել է 25.05.11 ՀՕ-202-Ն) Օդանավակայանի տարածքում Պայմանագրով նախատեսված որևէ գործունեություն իրականացնելու համար, բացառությամբ բանկային և ֆինանսական ծառայությունների, Կառավարչից չեն կարող պահանջվել այլ լիցենզիաներ, քան սույն օրենքի համաձայն տրվածները: (3-րդ հոդվածը փոփ. 25.05.11 ՀՕ-202-Ն) Հոդված 4. Կառավարիչը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելիս պարտավոր է պահպանել լիցենզավորման մասին օրենսդրության պահանջները, բացառությամբ լիցենզիա ստանալու համար ընթացակարգի պահանջների: Սույն օրենքով Կառավարչին տրված լիցենզիաների գործողությունը չի կարող դադարեցվել մինչև Պայմանագրի ժամկետի ավարտը: Սույն օրենքով Կառավարչին տրված լիցենզիաների գործողությունը լիցենզավորման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է կասեցվել: Հոդված 5. Կառավարիչն իրավունք ունի, սույն օրենքի համաձայն, Օդանավակայանում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրեն տրված լիցենզիաները կամ դրանց առանձին մասերն իր հայեցողությամբ օտարել այն անձանց, որոնք օրենքով և լիցենզավորման համապատասխան կարգերով իրավունք ունեն ստանալ գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու լիցենզիա: (նախադասությունը հանվել է 25.05.11 ՀՕ-202-Ն) (5-րդ հոդվածը փոփ. 25.05.11 ՀՕ-202-Ն) Հոդված 6. Կառավարիչը լիցենզիան կամ դրա մի մասն այլ անձի օտարելու դեպքում պարտավոր է 5 օրվա ընթացքում տեղեկատվություն տրամադրել համապատասխան լիցենզիա տվող մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Կառավարիչը լիցենզիայի հիման վրա գործունեություն իրականացնելու պահից սկսած՝ 5 օրվա ընթացքում, պարտավոր է տեղեկատվություն տրամադրել համապատասխան լիցենզիա տվող մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հոդված 7. Կառավարչի կողմից սույն օրենքի 4-րդ հոդվածի պահանջների խախտումով լիցենզիայի օտարման դեպքում գործունեության համապատասխան տեսակի համար լիցենզիա տվող մարմինը պարտավոր է հայց ներկայացնել դատարան՝ օրենսդրության պահանջների խախտմամբ լիցենզիա ձեռք բերած անձի լիցենզիայի գործողության դադարեցման պահանջով: Հոդված 8. Կառավարչից լիցենզիա ստացած անձանց վրա տարածվում են լիցենզավորման օրենսդրության պահանջները, բացառությամբ լիցենզիա ստանալու համար ընթացակարգի պահանջների: Լիցենզավորման օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով համապատասխան տեսակի համար լիցենզիա տվող մարմինն իրավասու է կասեցնել Կառավարչից լիցենզիա ստացած անձանց լիցենզիան կամ այդ լիցենզիայի դադարեցման հայցով դիմել դատարան: Այդ անձանց լիցենզիայի գործողության դադարեցումը կամ կասեցումը չի հանգեցնում սույն օրենքով Կառավարչին տրված համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման: Հոդված 9. Կառավարչի կողմից սույն օրենքի կամ լիցենզավորման մասին օրենսդրության այլ պահանջների խախտման դեպքում Կառավարիչը պարտավոր է հատուցել իր մեղքով պատճառված վնասները: Հոդված 10. Խաղատնային գործունեությամբ և շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվելու դեպքում Կառավարիչը կամ նրանից համապատասխան լիցենզիա ստացած անձը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան գործունեությամբ զբաղվելուց առաջ հաշվարկել և պետական բյուջե վճարել տուրքերը: Բացառությամբ խաղատնային գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքի և այլ վճարների, Կառավարիչը և նրանից համապատասխան լիցենզիա ստացած անձինք ազատվում են սույն օրենքի համաձայն ստացված մյուս լիցենզիաների համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 1 հունիսի 2002 թ. ՀՕ-329 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-329 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (25.06.2011-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.06.12/18(193) Հոդ.401 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 29.05.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 01.06.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 12.06.2002 Հիմնական ակտ 29.05.2002, ՀՕ-329 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 25.05.2011, ՀՕ-202-Ն 29.05.2002, ՀՕ-329 Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 մայիսի, 2002 թ.
Գործի #:
ՀՕ-329
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել